Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ տենց միակողմանի ու անհանգամանալից որ նայում ես` անտրամաբանական է: Բայց իրականում լավ էլ դրամաբանական է, ուղղակի պետք է համեմատել բոլոր գործոնները: Ուժով հզորը ծառա է թոյլին, որովհետև իրեն ծառա է նշանակել կամ իրենց ավելի հզորը, կամ էլ էդ ուժով թույլն ավելի խելացի է ու ճարպիկ: Հարուստը նույնատիպ պատճառներով կարող է ծառա լինել ավելի քիչ ունեցողին, իմաստունը կարող է ծառա լինել իրենից ավելի ուժեղ ու լկտի հիմարին: Սա նույնպես արհեստածին իրավիճակային հետևանքներ են` մարդ արարածն է իր համար ստեղծել այնպիսի կենցաղ և հասարակարգ, որում հնարավոր են առաջին հայացքից անտրամաբանական այս իրավիճակները:
Ու հենց այս իրավիճակի մեջ էլ կրոնը փորձում է տեսնել աստվածային նախախնամություն կամ կամք, մինչդեռ աթեիստի տեսանկյունից` ոչ մի գերբնական ուժ կամ նախախնամություն չկա: Զուտ մարդկային երևույթ է:

Իդալիստական տեսանկյունից` այո:
Հարգում եմ քո տեսակետը, բայց մնում եմ իմ կարծիքին: Բոլորն էլ ազատ են ընտրության մեջ: Դա էլ է իշխանության դրսևորման մի կերպ: