Ուզում եմ նշել, որ ճշմարիտ քրիստոնյան կարիք չունի ապացույցներ բերելու: Նա չունի խնդիր ապացուցելու աստծո գոյությունը, ունի պատգամ հնչցնելու և լուսաբանելու Քրիստոսի խոսքը, ոչ ավելին: Նրանք, ովքեր կհավատան Խոսքին, կլսեն և ապացույցներ չեն պահանջի:
Պետք է հասկանալ, որ հավատալու համար ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
Սակայն որքան բարձրանում է մարգու գիտելիքների և բանականության սահմանը, այնքան ավելի է սկսում վարդ հավատալ` ամբողջ գիտությունը հիմնված է հավատալու վրա: Իսկ այդ հավատալը և գիտարկումները բերում են գերբանականության ընկալմանն ու դրան հավատալուն:
Կարիք չկա ասելու, թե "ես չեմ հավատում աստծուն", որովհետև այդպիսի հայտարարություն անելու համար, իմ անձնական կարծիքով, բոլորիս ունեցած ինֆորմացիան շատ քիչ և անհիմն է:
Կարելի է չհավատալ այս կամ այն կրոնական ուղղության դրույթներին, գրքերին, մեկնաբանություներին և այլն:
Օրինակ, եթե չենք հավատում ֆիզիկական ինչ-որ երևույթ նկարագրող ինչ-որ տեսության, դեռ չի նշանակում, որ պետք է ասենք "չենք հավատում այդ երևույթին" կամ "չենք հավատում ֆիզիկային կամ ֆիզիկոսներին ընդհանրապես":
Այսինքն, Աստծո գոյության մասին խոսող ևմեկնաբանող կրոնական ուղղություններին չհավատալը, դեռ հիմք չի հանդիսանում Աստծուն չհավատալու համար:
Այսինքն, եթե
Էջանիշներ