Մոդերատորական. Թեման մաքրվելուց հետո վերաբացվում է:
Զննությունից պարզվեց, որ աթեիզմի հետ առնչվող գրառումները թեմայում փոքրամասնություն էին: Ջնջվել է թվով 290 (!!) գրառում՝ հիմնականում օֆֆթոփային, խրախճական, ծաղրավիրավորական, անձնական թշնամանք հարուցող: Խմբագրված/մասամբ ջնջված գրառումների հաշիվը կորցրել եմ: Պահպանվել են ավելի շուտ կրեացիոնիզմ/դարվինիզմին ու աստվածաշնչյան մեկնություններին վերաբերվող այն գրառումները, որոնք որոշակի ընդհանրություն ունեն քննարկման նյութի՝ աթեիզմի հետ:
Զգուշացնում եմ, որ այսուհետ Ակումբի կանոնադրությանը հակասող ցանկացած գործողությունն այս թեմայում պատժվելու է առավելագույն խստությամբ: Թեման այլևս չի փակվելու, որովհետև սույն բաժնի համար ունի առանցքային նշանակություն, բայց դա չի նշանակում, որ բաժնից չեն կարող արգելափակվել հակականոնադրական քայլերի դիմողերը:
Մի՛ վիրավորենք դիմացինի կրոնական արժանապատվությունը, մի՛ զբաղվեք կրոնական/հակակրոնական քարոզով, զրույցը մի՛ տեղափոխեք անձնական հարթությունը և համոզված եղեք, որ նույն վերաբերմունքը կտեսնեք նաև ձեր հանդեպ:
Բարի քննարկումներ:![]()
Էջանիշներ