Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
Աստծո Օրենքը ներկայանում է այս երկու պատվիրանների միջոցով.
Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ:
Սիրիր դիմացինիդ քո անձի պես:

Ինչպես երթևեկության նշաններն են ճանապարհին դրված մեր իսկ ապահովության-անվտանգության համար: Այնպես էլ Աստծո Պատվիրաններն են նշանակված մեր բարու և օգտի համար: Պատվիրանները պահողները դրանցով կյանք կունենան: Սակայն բոլորը մեղք գործեցին և Աստծո Փառքից զրկվեցին: Մեղքի վարձքը մահն է, բայց ձրի շնորհքը՝ հավիտենական կյանք, Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:
Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա:
։ 26Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ 27Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ 28Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ 29Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը։ Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»։ Եւ եղաւ այդպէս։ 31Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
Սա մեջբերում է Աստվածաշնչից:

Որտեղ եք տեսնում հավիտենական կյանքի մասին խոսք: Բառացի գրված է «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք »:

Իսկ պարզ տրամաբանությունը հուշում է, ինչը հավիտենական կյանք ունի, բազմանալու կարիք չունի:

Օրինակ, Աստվածը անսկիզբ և անվերջ է, այսինքն՝ հավերժ, դրա համար էլ չի բազմանում, միակն է: