Աստծո Օրենքը ներկայանում է այս երկու պատվիրանների միջոցով.
Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ:
Սիրիր դիմացինիդ քո անձի պես:
Ինչպես երթևեկության նշաններն են ճանապարհին դրված մեր իսկ ապահովության-անվտանգության համար: Այնպես էլ Աստծո Պատվիրաններն են նշանակված մեր բարու և օգտի համար: Պատվիրանները պահողները դրանցով կյանք կունենան: Սակայն բոլորը մեղք գործեցին և Աստծո Փառքից զրկվեցին: Մեղքի վարձքը մահն է, բայց ձրի շնորհքը՝ հավիտենական կյանք, Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:
Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա:
Էջանիշներ