Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Այն որ չարը գերակշռել է և գերակշռում է դա անկասկած այդպես է և անգամ այս դեպքում ինչու պետք է վերացած լինեինք, չէ որ մենք երկուսով այս պահին իրար ենք գրում :): Շաաատ մարդիկ չարի դեմ կռվում են ոչ թե աղոթում ;):
Եվ հետո եթե ես Աստծոն չեմ հավատում ապա դա չի նշանակում, որ իմ մեջ չարն է ապրում:
Դա անկասկած է քե՛զ համար, Գայլ ջան, այսինքն, դա քո անհատակա՛ն կարծիքն է: Ինձ համար, օրինակ կասկածելի է չարի գերակշռումը, առավել ևս, որ, ինչպես դու ես ասում, եկուսով նստած իրար ենք գրում: ՈՒրեմն, միգուցե թույլ տաս քեզ գոնե կասկածել, որ այնուամենայնիվ վերջում հաղթում է բարի՞ն:

Ես այնքան էլ չհասկացա, թե իմ որ միտքն է ստիպել քեզ գրել վերջին երկու նախադասություններդ, բայց քանի որ գրել ես, ասեմ կարծիքս.
1.Ես ընդհանրապես դեմ եմ յուրաքանչյուր կռվի և համարում եմ, որ պայքարն իր մեջ արդեն իսկ պարտություն է պարունակում: Իսկ աղոթելը... ճիշտն ասած, ես էլ դեռևս այդ շնորհին չեմ տիրապետում:
2.Լրիվ համաձայն եմ երրորդ մտքիդ հետ, և դեռ ավելին կասեմ. ես այն խորին համոզմունքին եմ, որ չարը` իրականություն չէ, այն ֆիկցիա է, հնարովի մի բան, որպեսզի, ինչպես Վիստն է ասում, մենք հասկանանք, թե ինչ է բարին: