Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Արի երկուսով պատմության էջերը քրքրենք, դե սկսիր օրինակ բեր, մի հատ օրինակ դու բեր ամենաքիչը երեք օրինակ էլ ես կբերեմ, տեսնեմ խոսքերիդ ճշմարտացիությունը կարո՞ղ ես ապացուցել:
Գայլ ջան, ասածս այն է, որ եթե մեր կյանքում գերակշռում է չարը, ուրեմն մարդկության ապրած հազարամյակների մեջ այնքան շատ են եղել չարի կարծեցյալ հաղթանակները, որ, եթե դրանք իրականություն լինեին, ուրեմն վաղուց արդեն եկած պետք է լիներ մեր վերջը: Վաղուց արդեն, գոնե ֆիզիկապես, մենք վերջացած պետք է լինեինք: Իսկ այսօր մենք նստած խոսում ենք այս ամենի մասին միմիայն այն պատճառով, որ վերջում միշտ էլ բարին է հաղթում:
Հ.Գ. Իսկ դու քո օրինակները բեր, եթե ցանկանում ես, մենք այդ մասին կխոսենք: