Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, սկսենք սկզբից, իմ այն հարցին ի պատասխան, թե ինչ մեղք են գործել էն մարդիկ ովքեր տուժում են բնական աղետների հետևանքով, հարց եղավ, թե ես անցել եմ ֆիզիկայից, որ բնությունը ամեն ինչ հավասարակշռության մեջ է պահում, ես չանդրադառնալով նրան, որ ֆիզիկայում այդպիսի բան չկա, ու երբեք էլ չի եղել, հույս հայտնեցի որ ճապոնացի երեխաներն էլ էին անցել դրա մասին, ցանկանալով ընդգծել որ դա ոչ մի չափով չի մեղմել նրանց տառապանքը, ու որ էդպես էլ իմ հարցին պատասխան չստացա աստվածաբանական տեսակետից: Հիմա կարմիրով նշածդ հատվածի մասին, սարկազմ կար, այո, որովհետև ճապոնացի երեխաներն էս պահին թքած ունեն, թե իրենց ինչ էին սովորեցնում ֆիզիկայի ժամերին (չնայած արդեն ասեցի, որ ֆիզիկայում էդպիսի բան չկա), ու եթե նրանց ասես աստված քո հետ է, ցավից չռված աչքերով կնայեն դեմքիդ, ու դառը քմծիծաղ կտան երևի:
Մեծ հաշվով ճիշտ ես, որ թքած ունեն թե ինչ են սովորեցրել ֆիզիկայի ժամին, բայց միթե սխալ է էդ երեխեքին մխիթարել նման կերպ, գոնե փորձելով փոքր ինչ մեղմել նրանց վիշտը՝ հավատացնելով (անկախ նրանից, թե հա էդպես ա, թե չէ), որ ինքը այնուամենայնիվ մենակ չի մնացել աշխարհում: