Օրինակ՝ բանականության գոյությունը նյութական, ի նկատի ունեմ ոչ բանակ աշխարհում: Դե մտածենք, ինչպե՞ս կարող է ոչ բանական (բանականություն չունեցող) նյութից և ուժից (դրանց փոխազդումներից) առաջանալ բանական էակ(-ներ):
Կամ էլ, վերցնենք մարդու ԴՆԹ-ն, որն իր մեջ պարունակում, կրում է այդ նույն բանական էակի մասին ամբողջական տեղեկություն (ինֆօրմացիա): Ըստ քեզ, հարգարժանս, ինչպե՞ս է այն գոյացել և գոյատևում:
Կամ էլ ատոմի միջուկը կազմող դրական լիցք ունեցող բազում պրոտոնները, որոնց ձգողույան շնորհիվ միջուկի շուրջը պտտվում են էլեկտրոնները, չեն պայթեցնում այդ նույն միջուկը: Քանի որ գիտենք, որ նույն նշանով լիցքավորված մասնիկները վանում են միմյանց: Այդ ի՞նչ ուժի շնորհիվ:
Էջանիշներ