Հիմա, եթե վերցնենք քո այդ Հայկ Հարոյանին, ու ասենք, որ նա էլ իր մեջ երրորդություն է պարունակում, այսինքն` հոգի, միտք և մարմին, ուրեմն ի՞նչ է ստացվում, որ նա էլ բազմամա՞րդ է: Յուրաքանչյուր բան բաղկացած է մի քանի (եթե ոչ բազում) տարբեր բաներից: Ես, իհարկե, քրիստոնեության առանձնապես մի ջատագով էլ չեմ, բայց ասել, թե Սուրբ Երրորդությունը` բազմաստվածություն է, դա, մեղմորեն ասած` դեմագոգիա է:
Լավ, քանի որ մտա այս թեմայի մեջ, մի երկու խոսք ասեմ իմ կողմից:
Աշխարհում այնքան շատ են դատողությունները Աստծո և երանության մասին. անհամար սուրբ գրքեր, միլլիոնավոր մարդիկ աղոթում են տաճարներում, եկեղեցիներում ու մեջիթներում, և, չնայած այդ ամենին, չի թվում, թե երբևիցէ մենք կոնտակտի մեջ ենք մտել Տիրոջ հետ, որ մենք տեսել ենք Նրան կամ խոսել ենք Նրա հետ: Ստացվում է, որ մեր պաշտամունքը ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն: Հնարավոր է, մենք շարունակում ենք դատել Աստծո մասին այն հույսով, որ երբևիցէ կգտնենք Նրան կամ կհերքենք Նրան: Բայց երբեք ոչինչ տեղի չի ունենա, եթե խուլը տարիներ շարունակ խոսի ձայների մասի, իսկ կույրը` շաղակրատի լույսի մասին: Ընդ որում, հնարավոր է, որ այս երկուսն էլ իրենց պատրանքի զոհը դառնան:
Մարդկանց մեծամասնությունը հավատում է Աստծոն, բայց ընդունակ չէ ճանաչել Նրան: Սակայն հավատը` դա գիտելիք չէ: Ինչպե՞ս կարելի է համոզել կույրին, որ գոյություն ունի լույս: Նա ի վիճակի չէ ճանաչել լույսը, քանզի կույր է:
Մեր մեջ գոյություն ունի մի կենտրոն, անվանենք այն աչք` կույրի համար, կամ ականջ` խուլի համար, - բայց այն քնած է: Մեզ հարկավոր է արթնացնել այդ կենտրոնը:
Կորիզը պետք է ծիլ արձակի, կոտրվի ու մեռնի որպես կորիզ, որպեսզի ծառ դառնա: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ պետք է ասեր կորիզը ծառին, եթե կարողանար խոսել. "Դու` Աստված ես, իսկ ես` հասարակ կորիզ; կարո՞ղ եմ արդյոք ես համեմատվել քեզ հետ": Նույնպիսի զգացմունք էլ մեր մեջ է ծնվում միշտ, երբ մեր ճանապարհին մենք հանդիպում ենք այնպիսի անհատների, ինչպիսիք են Քրիստոսը, Բուդդան, Մուհամմեդը: Մենք ասում ենք. "Դու` Աստված ես, իսկ մենք սովորական մարդիկ ենք: Մենք կարող ենք սողալ միայն,մենք ուժ չունենք քեզ պես դառնալու: Դու` Աստծո Որդի ես, իսկ մենք սովորական մարդիկ ենք":
Ինչպե՞ս կարող է փոքրիկ կորիզը հավատալ, որ իր մեջ հսկայական ծառ է թաքնված:
Բայց փաստը մնում է փաստ:
Ցավոք սրտի, բոլոր կրոնները կանգ են առնում պաշտամունքի և աղոթքի վրա: Բայց կարո՞ղ է արդյոք կորիզը ծառ դառնալ, միայն պաշտելով ծառին: Եվ որքան էլ կրքոտ աղոթի ձուն` արծիվին, նա չի կարող այդ կերպ պարզել իր թևերն ու թռչել: Սկզբից ձուն պետք է կոտրի իր կեղևը, սկզբում նա պետք է մեռնի որպես ձու: Եվ նույնիսկ դրանից հետո էլ, նայելով օդում թռչող թրչուններին, ճուտը չի հավատում, որ ինքն էլ կարող է թռչել: Ինչպե՞ս կարող է նա, ով չի գիտեցել, թե ի՞նչ է թռիչքը, հավատալ ու ճանապարհ ընկնել անվերջ ճամփորդութան` անծայրածիր Տիեզերքում:
Մեզ կարելի անվանել միայն "ոչ մեռածներ": Մի՞թե դուք կարծում եք, որ շնչել` նշանակում է ապրել: Մի՞թե ձեզ համար սնունդը մարսելը` դա կյանքի հատկանիշ է: Մի՞թե կյանքն ամփոփված է նրանում, որպեսզի երեկոյան պառկել քնելու, իսկ առավոտյան արթնանալ: Իրականում կյանքը` լրիվ ուրիշ մի բան է: Պատկերացրեք էլեկտրական լամպը, որն անջատված է հոսանքի աղբյուրից: Լարի վրա կախված, նա ճոճվում է, մտածելուվ, որ դա է իր ամբողջ կյանքը: Ճոճվել` մթի մեջ: Նա կասեր. "Ես ապրում եմ, որովհետև ես ճոճվում եմ": Եվ կապրեր իր կյանքով` երջանիկ: Իսկ այժմ պատկերացրեք նրա վիճակը, երբ նրան կմիացնեն հոսանքին և նրա կենտրոնը կսկսի լուսարձակել... Պատկերացրեցի՞ք: Կա՞ իմաստ` շարունակելու:
Մեր սովորույթնրը... Նույնիսկ երբ Աստված ծեծում է մեր դուռը, մենք շտապում ենք վռնդել նրան: Չէ՞ որ մենք համարում ենք, որ գալիս են միայն խնդրելու: Այդ պատճառով, երբ որ մեկը գալիս է, որպեսզի տա, մենք տվողին էլ ենք վռնդում:
Այդպես են կատարվում անուղղելի սխալները:
Հուսամ, որ դուք այդպես չեք վարվի...
Էջանիշներ