Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, թեման աթեիզմն ա:
Հարգելի աթեիսրներ, մի եղեք էդքան դոգմատիկ: Ավելի բարձր գիտակցության, ոմն կառուցող ուժի, մատերիայի, օրենքի կանոնի բացարձակ ժխտումը ձեզ մոլի ռելիգիոզներից ավելի սնահավատ ա դարձնում: Մեր իսկ գոյությունն արդեն ինքնին անհավանական ու մեր գիտակցության մեջ լրիվ չտեղավորվող բան ա: Այսինքն տիեզերնքն ինքն իրեն հրաշք ա, եթե կարելի ա տենց ասել:

Հարեգելի հավատացյալներ: Արարիչը երկնքում նստած պապիկ չի ու մեր հետ խոսալիս հանելուկներ ու ափդեյթներ ուղարկելու կարիք չունի երևի: Որ պետք լիներ մեր հետ «լեզու թրջեր» իրա տղուն չէր ուղարկի, ասեր գնա թող քեզ սպանեն, ու 2000 տարի մտածեն, թե առակս ի՞նչ կցուցաներ: Ինձ թվում ա էն բարոյական նորմերը, որը մեզ գիտակցությունն ա թելադրում, էդ էլ Աստծու պատվիրաններն են:

Գործեք ձեր խղջի թելադրանքով, հարգեք, որ հարվեք, ուժեղ եղեք, որ չապտակեն ձեզ ու մյուս երեսը դեմ տալու կարիք չի լինի, հոգ տարեք արժանի մարդկանց համար, որ իրանք էլ հնարավորության դեպքում հոգան ձեր մասին և այլն... սրանք իմ բանականությունն ու կյանքի փորձն են ինձ ասում ու երևի յուրաքանչյուրին:
Էլմօ ջան չես բարիշացնի ապեր, չանցավ ես գիտության պոչիցը կբռնեմ …