luys747-ի խոսքերից
Յուրաքանչյուր մարդ, ծնվելուց հետո ունեննում է որոշակի հարցեր իր կյանքի նպատակի, գերբնական ուժերի վերաբերյալ եվ այլն... Կախված, թե մարդը ինչ երկրում է ծնված, նա ստանում է այդ հարցերի պատասխանները իր կրոնի շնորհիվ: Մեծանալուց հետո մարդուն առաջարկվում են նաեվ այլ տարբերակներ՝ փիլիսոփաների, կամ տարբեր քարոզիչների միջոցով: Մարդն ինքն է ընտրում իրեն հոգեհարազատ տարբերակը: Իմ ճանաչողությամբ, ճշմարիտ քրիստոնեությունը օգնում է մարդկանց դժվար իրադրություններում, եվ կոչ է անում մարդկանց, օգնել Աստծուն, մարդկության թշնամուն վերացնելու համար: Ես, որպես մարդկության վերջին թշնամի ճանաչում եմ մահը: Հայտնության գիրքը ամբողջությամբ այդ պայքարի նկարագրությունն է:
Էջանիշներ