User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք ապացուցեցինք, թե Աստված չկա, կամ ասենք ապացուցեցինք, որ կա: Հետո՞: Ի՞նչ է փոխվելու: Ի՞նչ է տալու դա 21-րդ դարի մարդուն, ով հավատալու կամ չհավատալու դեպքում էլ երբեմն Աստծուց հզոր է, եթե հզոր էլ չէ, չի վախենում Աստծո դեմ դուրս գալուց: Աստված չկա: Ենթադրենք, դիցուք, ես դա ընդունեցի… Ի՞նչ տվեց դա ինձ: Տառացիորեն ոչինչ: Աստված կա՞, ի՞նչ է տալիս հավատացողին: Չգիտեմ, ով ինչպես, բայց ինձ, օրինակ, հոգևոր այնպիսի բավականություն է տալիս եկեղեցում լինելը, հոգևոր երաժշտություն լսելը, մոմ վառելը, աղոթելը, հավատալը, թե հավատում եմ: Ու եթե այս կյանքը մի անգամ է, ու եթե մահից հետո չկա հանդերձյալ կյանք, ապա ոչնչով տրամաբանական չեմ համարում բանական, գիտակից մարդու կողմից չհավատալը, ախր կյանքը մի անգամ է, ու հնարավորինս պետք է լավ զգալ, իսկ լավ զգալու համար այնքան քիչ բան կա, ու երբ չես հավատում, երբ Աստված էլ չկա այս ամեն գորշության հետ մեկտեղ, երբ այնքան հաճախ քեզ կարող են չհասկանալ, ու քեզ միայնակ ես զգում, էլ իմաստ չի ունենալու գնալ եկեղեցի, մոմ վառել, մի փոքր նստել ու հավատալ, որովհետև դա ոչ մի բան քեզ չի տալու: Ու չհավատալով այս լավ զգալու մի փոքր հնարավորությունից էլ ենք մեզ զրկում: Այլ բան է, եթե մարդ այնքան երջանիկ է, այնքան բավարարված, որ Աստծուն հավատալն այլևս ոչինչ չի տալու նրան: Չեմ պատկերացնում, բայց հավանականությունը չեմ ժխտում: Մի խոսքով, Աստվածաշնչի ճշմարտացիության ու Աստծո գոյության հերքման բոլոր գիտական ապացույցները ինձ միայն մի տրամաբանություն են հուշում. հավատալ Աստծուն:

    Ոմն ակումբցի
    «Մտորումներ առանց աֆորիզմների մեջբերման»
    Ինչ խոսք, ուժեղ գրառում էր, չէի կարող շնորհակալություն չհայտնել
    Փորձեմ հակադարձել:

    Ես չեմ հավատում աստծուն: Չնայած Աստծո գոյությունը ժխտելն անհնար է, բայց ի նկատի ունեմ այն տեսանկյունից, որից անհնար է ժխտել նաև Ռասելի բազմաչարչար թեյնիկի գոյությունը, բայց այլ է Աստծո գոյության անհրաժեշտության հարցը: Այժմ, գիտության զարգացման ներկայիս առաջանցիկ աճի պայմաններում գնալով ավելի ու ավելի քիչ «ազատ տարածություն» է մնում Աստծո համար, որոնք էլ օգտագործվում են հավատացյալների /տվյալ դեպքում` կրեացիոնիստների/ կողմից` սեփական ճշմարտացիության մասին գոռալու նպատակով: Բայց ժամանակի հետ նրանց ձայնը նվաղում է, ու բացառված չէ, որ կգա մի օր, երբ այն կմարի:
    Բայց մի կողմ թողնենք գիտությունը: Թե' աթեիստներին անհանդուրժողականության մեջ մեղադրող հավատացյալները /դեռ հարց է` ո՞վ է ավելի անհանդուրժող/, և թե' աթեիստները /համենայն դեպս` ես ու ինձ պես շատերը/ իրենք իրենց հարց են տալիս. մի՞թե կրոնի հետ կապված ամեն ինչ այդքան վատն է: Պատասխանն ինձ համար միանշանակ բացասական է: Չնայած կրոնի ու հավատքի հանդեպ իմ խիստ ընդգծված վատ վերաբերմունքին, չեմ կարող անտեսել այն բոլոր մշակութային բարձրարժեք գործերն ու իրողությունները, որոնց ներշնչման առարկան կրոնն է հանդիսացել` եկեղեցիներ, սրբապատկերներ, գեղարվեստի այլ կոթողներ, հոգևոր երաժշտություն, որը, թերևս, մարդու խռովված հոգուն անդորր ու խաղաղություն ա բերում: Ես շատ լավ հասկանում եմ Շինարարի վերոնշյալ մտորումների իմաստը ու ըմբռնում էությունը /իսկ թե ինչու` տես ամենավերջին տողում/: Բայց չպետք է մոռանալ, որ այդ ամենի ստեղծողը մարդն է: Ըստ էության, ես դեմ չեմ, չեմ կարող, ու չեմ էլ ուզում դեմ լինել այլոց անձնական մոմավառություններին, աղոթքներին, չնայած որ վերջինս անվանում եմ շոփինգի ցուցակ, բայց...
    1. Առաջին հերթին ես դեմ եմ սեփական համոզմունքները երեխաներին պարտադրելուն, դժոխային հավերժ տանջանքներով նրանց վախեցնելուն, դեռ նոր խոսել սովորող երեխաներին աղոթել պարտադրելուն: Նրանք դեռ փոքր են կրոնը հասկանալու համար: Դեմ չեմ տվյալ կրոնի մասին երեխային տեղեկացնելուն, բայց խիստ դեմ եմ դա որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելուն: Առավել ևս այն դեպքում, որ երեխաների մեծ մասը հակված են անվերապահորեն վստահելու և հավատալու մեծերին:
    2. Կրոնական «բարոյախոսությունը» հասարակությանը պարտադրելուն, առանց որի կանայք առանց ինչ-որ ներքին և արտաքին վախերի կկարողանային ազատվել անցանկալի պտղից, որը դեռևս մարդ չէ, գիտնականները կկարողանային անարգել հետազոտություններ իրականացնել` հիմնվելով զուտ համամարդկային, այլ ոչ թե կրոնական բարոյականության վրա:
    3. Աթեիստներին նիհիլիզմի մեջ մեղադրելուն, որովհետև, իմ կարծիքով, հանդերձյալ կյանքին չհավատացողներն ավելի լավ են հասկանում ընթացիկ կյանքի իմաստը: Ու, ընդհանրապես, որևէ բան կարդալուց առաջ վատ չի լինի գոնե թեթևակի պատկերացում կազմել դրա մասին:
    4. Սեփական զգացմունքերի սուբյեկտիվ ճշմարտացիությունը օբյեկտիվ իրականությունից գերադասելուն: Չնայած դա իրենց գործն է...

    Շարունակելի /ցանկության դեպքում/

    Նախկին հավատացյալ ակումբցի
    Վերջին խմբագրող՝ Skeptic: 14.10.2010, 21:00:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (14.10.2010), Leo Negri (14.10.2010), Magic-Mushroom (14.10.2010), VisTolog (16.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •