Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Հանճարեղ խոսքեր, պատկերացնու՞մ եք դա ասել է ամերիկացի, այն էլ կատակերգու, անունն էլ՝ Էմո, հլա հերիք չի, ազգանուն էլ՝Ֆիլիպս: Ամեն հնչեղ անվամբ ամեն կատակերգուի ամեն մի անկապ խոսք, Գարդմանյան ջան, ասածներիդ որպես հիմնավորում մի բեր:
Անուն-ազգանունը էստեղ ի՞նչ կապ ունի Էմո ազգանունով 16-րդ դարի վենետիկյան հարուստ ընտանիք ա եղել. չնայած, կարող ա, իրանք էլ են էմոներ եղել...
Համ էլ` «քանի որ վիճելի հարց ա, պարզապես տեսակետս կարտահայտեմ երկու մեջբերումով.»
Ուզում եմ ասեմ, որ ուղղակի կարծիքս եմ արտահայտում, որը տվյալ դեպքում համընկնում ա էդ մարդու կարծիքին, որը ամեն դեպքում սուբյեկտիվ ա, ու ոչ մեկի ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ պարտադրել:

Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆի էս գրառումը ըստ էության լավ գրառում է, ի դեպ, դու էլ շնորհակալ ես եղել… Գրառումը ես էսպես եմ հասկացել. «Ինքդ մտածիր» կամ «Ինքդ գիտակցիր»: Ու եթե Աստծուն չենք դիմում հիմնավորելու ինչ-որ գաղափար, ու կողմ ենք ինքնուրույն մտածելուն, Էմո անվամբ ու Ֆիլիպս մականվամբ կատակերգուի, այն էլ ամերիկացի, ամեն մի ասածը մեջբերելը հեչ տեղին չէ:
Այսինքն էդ մարդու, ավելի ճիշտ նրա ասածի հեղինակությունը չե՞ս ընդունում: Շատ էլ լավ ես անում, քո գործն ա: Ես էլ, օրինակ, Նժդեհի ասածների մեծ մասի վրա թքած ունեմ: Համենայն դեպս իմ դուրը էդ խոսքը գալիս ա, դրա համար էլ գերադասեցի մեջբերել, իսկ ինչ վերաբերվում ա տեղին լինել-չլինելուն, թող ամեն մեկն իր համար որոշի:
Համ էլ ինքնուրույն մտածելու համար չի խանգարի, ես կասեի` նույնիսկ կօգնի գրքեր, հոդվածներ կարդալ, ու եթե դրանց մեջից ինչ-որ բան ընդունում ես ու դուրդ գալիս ա, ապա կիրառելիս պետք ա հիշել հեղինակային իրավունքի մասին, այլ ոչ թե «թխել» ու ներկայացնել որպես սեփական: