Մարդը ունի հավատալու ունակություն: Հավատացյալները հավատում են այն խոսքին, որ կլինի դատաստան բոլոր մանկապիղծների համար - առանց տեսնելու այդ դատաստանը, իսկ աթեիստները հավատում են, որ չի լինի այդ դատաստանը, նույնպես առանց տեսնելու:
Մարդը ունի հավատալու ունակություն: Հավատացյալները հավատում են այն խոսքին, որ կլինի դատաստան բոլոր մանկապիղծների համար - առանց տեսնելու այդ դատաստանը, իսկ աթեիստները հավատում են, որ չի լինի այդ դատաստանը, նույնպես առանց տեսնելու:
Freeman (09.10.2010)
աթեիստը կարծում է որ մանկապղծի դատաստանը մարդու ձեռքով և օրենքի ուժով պետք է լինի և հավատում է մարդու ողջամտությանն ու արդարության զգացմանը…
աթեիստի հավատքը պարտավորեցնում է մարդուն, քանի որ նա հավատում է մարդու կարողություններին ու բարությանը, ինչպես աստված և այդ հավատքը մաքրդուն պարտավորեցնում է լինել ավելի լավը քանի որ ամեն ինչ իրենից է կախված…
…իսկ թեիստը հավատում է աստծո դատաստանին, նրա դաժանությանը և վերցնում է մարդու վրայից պատասխանատվության զգացումը (մակապղծի չէ), կարծելով որ ոչինչ մարդուց կախված չէ, քանի որ իվերուստ ամեն ինչ արդեն ծրագրված է
Չնայած ուխտ էի արել /.../, որ ահագին ժամանակ կրոնի բաժնում չեմ գրելու, բայց չկարողացա անտարբեր անցնել /համ էլ անձնական հաշիվներ ունեմ, որ դեռ պարզված չեն/
Ուզում ես ասել, որ Այնշտայնն ու Դարվինը հավատացե՞լ են աստծուն: Դարվինը հավատը վերջնականապես կորցրել ա իր աղջկա մահվանից հետո: Բայց իրականում ամեն ինչ ավելի բարդ ա եղել: Իսկ էն առասպելը, որ մահվան շեմին իբր թե ապաշխարհել ա, տարածվել ա ավետարանչական քրիստոնեուհու կողմից ու, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը:
Իսկ Այնշտայնի դեպքում ամեն ինչ ավելի պարզ ա: Աստծո մասին նրա խոսքերը, որոնք նորից մեջբերելու անհրաժեշտություն չեմ տեսնում, կարելի ա համարձակորեն վերագրել մատերիալիստական, ավելի ճիշտ` նատուրալիստական պանթեիզմին: Վերջինս էլ կարելի ա համարել յուրատեսակ ռոմանիզացված աթեիզմ:![]()
Սխալ հասկացար /ոնց որ թե/. մարդն ուզում էր ասել, որ հավատքի /կրոնի/ ու հանցագործությունների քանակի մեջ հակադարձ կոռելյացիա չկա, այսինքն սխալ ա էն կարծիքը, որ հավատացյալ մարդիկ ավելի քիչ են հանցանքներ գործում: Ես անձամբ էն կարծիքին եմ, որ կա ուղիղ կոռելյացիա. սերիական մարդասպանների ու մանյակների մեջ շատ դժվար ա հայթայթել մեկին, ով իրան աթեիստ կհամարի: Համ էլ բանտերում ու քրեակատարողական հիմնարկներում հավատացյալների թիվը շատ երկրներում /օրինակ` Ռուսաստանում /1, 2/, դե Ամերիկայի մասին չասեմ/ հավատացյալների հարաբերական մասնաբաժինը բանտարկյալների ընդհանուր թվաքանակի մեջ ավելի մեծ ա, քան բնակչության ընդհանուր թվաքանակում հավատացյալների բաժինը: Բայց քանի որ հետազոտությունների արդյունքում վերջնական եզրակացություն չի ստացվել, էս թեմայով չեմ վիճի:
Վերջին խմբագրող՝ Skeptic: 06.10.2010, 21:53:
Ժող, կրոնը լավ բաներ անելու վատ պատճառաբանություններ է ներկայացնում, այսինքն… մի գողացիր որովհետև աստված թույլ չի տալիս՝ դա պատվիրաններից մեկն է … իսկ չի կարելի՞ ասել "մի գողացիր որովհետև դա քոնը չէ և դու դրա համար չես աշխատել ու քրտինք թափել, և որ եթե մեկը քո աշխատանքը գողանար դա քեզ դուր կգա՞ր" … կամ "մի սպանիր"-ը ավելի համոզիչ է որովհետև աստված է՞ ասել…
Leo Negri (08.10.2010), Skeptic (07.10.2010), Ungrateful (07.10.2010), VisTolog (22.02.2013), Մարկուս (12.05.2013)
Եթե էդքան անկախ մարդ ես համարձակություն ունեցիր ու ընդունիր որ կրոնը մարդկության ստեղծած ամենաահավոր բաներից ա, հանդես եկ հայ եկեղեցու սխալների մասին: Բայց դե չես համարձակվի: հայ եկեղեցին սուրբ ա , անսխալական ա :
Էյնշտեյնի ու Դարվինի պես հանճարներին մի համեմատիր քեզ հետ: նրանց մտածելակերպից շատ հեռու ես:
մի հավատացեք այն հեքիաթներին թե իբր Դարվինը մահվանից առաջ հավատացել ա աստծուն: դա նրա խիստ կրոնապաշտ բուժքույրի հորինվածքներն են:
Ինչ-որ չենք լսել մանկապիղծ աթեիստների մասին, իսկ այլ մանկապիղծ քահանաների մասին գրեթե ամեն օր լսում:
Էդ նույն քահանաները չե՞ն որ խոսում են բարոյականության մասին իսկ հետո գնում երեխաներին պղծում:
Չե՞ք զգում, որ կրոնը ինքն իր մեջից է քանդվում...
Վերջին խմբագրող՝ piacere: 08.10.2010, 22:29:
Էդ ո՞ր կրոնի մեջ ես տենց բան հանդիպել:
Կոպիտ ասած՝ կորնն ասում ա «Մի գողացիր, որտեւ խելքդ էդքան չի հերիքում, որ ինքդ հասկանաս, թե ինչի չպետք ա գողանալ»: Էս շեղով նշված մասը տողերի արանքի մասն ա:
Կրոնների առավելությունը հենց էն ա, որ մարդը էլ չի նստում մտածում, թե ինչի չպիտի գողանա, ուղղակի ընդունում ա, որ տենց ա ու վերջ, որտեւ մարդկանցից շատ շատերը իրոք չեն կարա ինքնուրույն հասկանան:
Իսկ եթե մարդ ինքն իրեն կրոններից վեր ա դասում, ապա կա՛մ իրա իմաստությունը իրոք էնքան շատ ա, որ կրոնի կարիքը չունի, (կոպիչտ ասած՝ առանց կորնի էլ ա հասկանում, թե ինչի չի կարելի գողանալ ու սպանել), կա՛մ էլ ինքը պատրանքի մեջ ա, իրան թվում ա, թե ինքը կարա ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնի: Գուցե իրոք կարա կայացնի, բայց միշտ էլ շանս կա, որ թեկուզ 100-ից մի դեպքում կսխալվի:
Ռամշ, կրոնը (տվյալ դեպքում` քրիստոնեությունը) ասում ա. «Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց. Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. ....Մի՛ գողացիր։» /Ելից 19:25, 20:1, 20:15/:
Իսկ «Մի գողացիր, որտեւ խելքդ էդքան չի հերիքում, որ ինքդ հասկանաս, թե ինչի չպետք ա գողանալ»-ը քո մեկնաբանությունն ա:
Ես Էն կարծիքին եմ, որ մարդ պետք ա առաջին հերթին իր խղճին դեմ չգնա, բայց քանի որ խիղճը աբստրակտ հասկացություն ա, ավելի լավ ա մարդուն (ով էնքան դեբիլ ա, որ չի հասկանում, թե ինչի չպետք ա գողանալ) «վախեցնել» ռեալ, նյութական պատիժներով: Իսկ երևակայական դժոխքի հավիտյան տանջանքներով վախեցնելը «առաջատար քրիստոնյա երկրում» կատարվում ա «բավական էֆեկտիվ» մեթոդներով, օրինակ` էսպես.
Կրոնի ու բարոյականության միջև առկա կապի գոյությունը շատերի կողմից չի ընդունվում, բայց քանի որ վիճելի հարց ա, պարզապես տեսակետս կարտահայտեմ երկու մեջբերումով.
«Մարդկության ողջ պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը երևի թե կրոնի կողմից բարոյականության բռնազավթումն է» - Արթուր Քլարք, բրիտանացի գրող, գիտնական:
«Երբ ես երեխա էի, ամեն երեկո աղոթում էի նոր հեծանիվի համար: Այնուհետև ես հասկացա, որ Տերը, իր ողջ իմաստությամբ, այդ կերպ չի աշխատում: Այդ պատճառով ես հեծանիվ գողացա և նրան խնդրեցի ինձ ներել» - Էմո Ֆիլիփս, ամերիկացի կատակերգու:
Հանճարեղ խոսքեր, պատկերացնու՞մ եք դա ասել է ամերիկացի, այն էլ կատակերգու, անունն էլ՝ Էմո, հլա հերիք չի, ազգանուն էլ՝Ֆիլիպս: Ամեն հնչեղ անվամբ ամեն կատակերգուի ամեն մի անկապ խոսք, Գարդմանյան ջան, ասածներիդ որպես հիմնավորում մի բեր:
Մեֆի էս գրառումըըստ էության լավ գրառում է, ի դեպ, դու էլ շնորհակալ ես եղել… Գրառումը ես էսպես եմ հասկացել. «Ինքդ մտածիր» կամ «Ինքդ գիտակցիր»: Ու եթե Աստծուն չենք դիմում հիմնավորելու ինչ-որ գաղափար, ու կողմ ենք ինքնուրույն մտածելուն, Էմո անվամբ ու Ֆիլիպս մականվամբ կատակերգուի, այն էլ ամերիկացի, ամեն մի ասածը մեջբերելը հեչ տեղին չէ:Ժող, կրոնը լավ բաներ անելու վատ պատճառաբանություններ է ներկայացնում, այսինքն… մի գողացիր որովհետև աստված թույլ չի տալիս՝ դա պատվիրաններից մեկն է … իսկ չի կարելի՞ ասել "մի գողացիր որովհետև դա քոնը չէ և դու դրա համար չես աշխատել ու քրտինք թափել, և որ եթե մեկը քո աշխատանքը գողանար դա քեզ դուր կգա՞ր" … կամ "մի սպանիր"-ը ավելի համոզիչ է որովհետև աստված է՞ ասել…
Freeman (10.10.2010)
Շատ հետաքրքրող մի հարց. Հայաստանում աթեիստների/ագնոստիկների ու հավատացյալների քանակական փոխհարաբերության մասին որևէ վիճակագրական տվյալներ կա՞ն:
Քրիստոնեության մեջ… 10 պատվիրանները…
Ռամ ջան, դա առավելություն չի, այլ թերություն ա… մարդը մտածելու հատկությամբ ա տարբերվում մյուս կենդանիներից ու եթե կրոնը նրա համար ա որ մարդը չմտածի ուրեմն ճիշտ են ասում՝ քահանան չոբան՝ ժողովուրդը ոչխար… մտածելը աստծո կողմից է տրված ու էդ քանի՞ գլխանի են կղերականներն ու կրոնները որ մարդուն զրկեն դրա իրավունքից ու աստծո պարգևից…Կրոնների առավելությունը հենց էն ա, որ մարդը էլ չի նստում մտածում, թե ինչի չպիտի գողանա, ուղղակի ընդունում ա, որ տենց ա ու վերջ, որտեւ մարդկանցից շատ շատերը իրոք չեն կարա ինքնուրույն հասկանան:
մարդը կրոնից վեր ա, կրոնն ա մարդուն ծառայելու համար (մթոմ)… ուրիշ ոչ մի գոյ դրա կարիքը չունի… ու կոպիտ ասած եթե մարդը չսպանելու ու չգողանալու իրական պատճառներն ինքնուրույն չի հասկանում ապա նա դեբիլ ա բառիս իսկական իմաստով… և այս դեպքում անգամ եթե աստծո խաթր նա չի սպանում ու չի գողանում ապա նա այնուամենայնիվ իր բնույթով մնում է գող ու մարդասպան… հենց այդ մարդիկ են աստծո անունից սպանում, գողանում ու բռնաբարում…Իսկ եթե մարդ ինքն իրեն կրոններից վեր ա դասում, ապա կա՛մ իրա իմաստությունը իրոք էնքան շատ ա, որ կրոնի կարիքը չունի, (կոպիչտ ասած՝ առանց կորնի էլ ա հասկանում, թե ինչի չի կարելի գողանալ ու սպանել), կա՛մ էլ ինքը պատրանքի մեջ ա, իրան թվում ա, թե ինքը կարա ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնի: Գուցե իրոք կարա կայացնի, բայց միշտ էլ շանս կա, որ թեկուզ 100-ից մի դեպքում կսխալվի
մարդը միշտ էլ ինքն ա որոշում կայացնում 100% բոլոր դեպքերում ու պետք չի անտեսանելի էակների հետ խոսել որոշում կայացնելուց առաջ… ուզում ես եղի հավատացյալ, ուզում ես՝ աթեիստ, բոլոր որոշումներդ դու ես կայացնում ու դու էլ պատասխանատու ես դրանց համար
Ես էն եմ գրել, որ կրոնը չի ասում «մի գողացիր, որտեւ աստված կպատժի» ու ընդհանրապես էդ «մի գողացիրի»-ից հետո որովհետեւի կարիք չկա, իսկ իմ գրածը ոչ թե սուբյեկտիվ մեկնաբանություն էր, այլ հենց էդ էր ասում` որ էդ «մի գողացիր»-ը ուղղակի ընդունվում ա, չի քննարկվում:
Իսկ եթե մարդ խիղճ չունի՞: Ինքդ ասեցիր, որ խիղճն աբստրակտ հասկացություն ա: Մարդ կա, կարող ա առանց խղճին դեմ գնալու երկրագունդը պայթացնի:
Տենց էլ արվում ա, մարդկանց վախացնում են ազատազրկմամբ, որոշ տեղերում էլ մահապատիժով: Բայց ավելի լավ չէր լինի՞, որ բոլորը ընդունեին, որ պետք չի գողանալ, էս անել, էն անել, ու էլ վախացնելու կարիք էլ չէր լինի, կամ կլիներ, բայց շատ քչերի համար:
Իսկ ինչ-որ մեկը կարա՞ ասի, թե ինչ կլիներ, եթե տենց չլիներ: Շատ հնարավոր ա` եթե ինչ-որ մեկի կողմից չբռնազավթվեր, կվերանար:
Անուն-ազգանունը էստեղ ի՞նչ կապ ունիԷմո ազգանունով 16-րդ դարի վենետիկյան հարուստ ընտանիք ա եղել. չնայած, կարող ա, իրանք էլ են էմոներ եղել...
![]()
Համ էլ` «քանի որ վիճելի հարց ա, պարզապես տեսակետս կարտահայտեմ երկու մեջբերումով.»
Ուզում եմ ասեմ, որ ուղղակի կարծիքս եմ արտահայտում, որը տվյալ դեպքում համընկնում ա էդ մարդու կարծիքին, որը ամեն դեպքում սուբյեկտիվ ա, ու ոչ մեկի ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ պարտադրել:
Այսինքն էդ մարդու, ավելի ճիշտ նրա ասածի հեղինակությունը չե՞ս ընդունում: Շատ էլ լավ ես անում, քո գործն ա: Ես էլ, օրինակ, Նժդեհի ասածների մեծ մասի վրա թքած ունեմ: Համենայն դեպս իմ դուրը էդ խոսքը գալիս ա, դրա համար էլ գերադասեցի մեջբերել, իսկ ինչ վերաբերվում ա տեղին լինել-չլինելուն, թող ամեն մեկն իր համար որոշի:
Համ էլ ինքնուրույն մտածելու համար չի խանգարի, ես կասեի` նույնիսկ կօգնի գրքեր, հոդվածներ կարդալ, ու եթե դրանց մեջից ինչ-որ բան ընդունում ես ու դուրդ գալիս ա, ապա կիրառելիս պետք ա հիշել հեղինակային իրավունքի մասին, այլ ոչ թե «թխել» ու ներկայացնել որպես սեփական:
Լավ չես նայել, մի հատ էլ նայի, ընտեղ չկա «որովհետեւ Աստված կպատժի»:
Ուզում ես ասել, մարդ պետք ա ամեն անգամ հեծանիվ հայտնագործի ու չօգտվի արդեն հայտնագործածից: Այլ կերպ ասած` պետք ա ամեն մարդ գողանա, որ հետո հասկանա, որ բռնեն գլուխը ջարդելու են, որ դա լավ բան չի եւ այլն: Հեն ա գրած ա, ի՞նչ վատ ա, որ էդ անտեր «մի գողացիր»-ը կրոնը ծամում դնում ա մարդու բերանը: Քո ասածով լիներ, հիմա քարի դարում էինք լինելու, եթե իհարկե լինեինք:
Ստացվում ա` ով կյանքում մի բան գողացել ա, դեբիլ ա՞: Ես տենց չեմ համարում: Կարող ա մարդու բարոյական պատկերացումները էնքան շեղված լինեն, որ գողությունը իրա համար անբարոյականություն չլինի: Տենց մարդուն օրենքով էլ չի լինի վախացնել, որտեւ ինքը դեբիլ չի ու կարում ա օրենքը շրջանցել առանց բռնվելու:
Արի տառերի հետեւից չընկնենք, Մեֆ ջան, ես չասեցի, թե ինքը չի որոշումներ կայացնում, բայց որոշում կայացնելուց կարա հաշվի առնի մի շարք կողմնակի բաներ, որոնք փոփոխություն կմտցնեն իրա ինքնուրույն որոշման մեջ:
Freeman (10.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ