Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, ախր հենց սկզբից ասեցի, որ բանավեճը չեմ կարդացել ու գրառումս բանավեճի կոնտեքստում չի:
Աթեիզմի մասին թեմա ա, աթեիզմին առնչվող մեկնաբանություն էի արել: Հեչ պարտադիր չի, որ եթե տենց դիտարկում եմ անում, անդրադառնամ թեմայում շոշափված բոլոր հարցերին:
Մեկնաբանությունս վերաբերում էր աթեիստների ու հավատացյալների որոշակի տիպի ու դրանց նույնականացմանը:
Գրառումս բոլորովին աթեիզմին դեմ չէր: Գրառումս բոլորովին աթեիստների դեմ չէր, այլ իրանց որոշ տիպի մասին կարծիք էր:

Ավելին, եթե էս հարցն ես բարձրացնում, ասեմ. ես էլ եմ դեմ կրոնի ումքին կրթական սիստեմ: Բայց էդ իմ ասելիքի հետ կապ չուներ:


Բայց մեր մեջ ասած ես գիտեմ աթեիստ, որ դուռս ծեծել ու բրոշյուր ա տվել, որ հավատամ էվոլյուցիոն տեսությունը: Կենսաբիս դասատուն էր (նենց էլ ջղայն դեմքով կնիկ էր, տնաշենը): Տված բրոշյուրն էլ կենսաբի դասագիրքն էր: Ասում են՝ սաղ աշակերտներին տալիս են:
հարցը պարզ էր, չես կարող հավասարության նշան դնել կրոնի ու աթեիզմի միջև…

կենսաբիդ դասատուին էլ որ տեսնես իմ կողմից մի հատ կպաչես… ես պատկերացնում եմ էդ առարկան ինչ ողբալի վիճակում ա եղել…