Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ի պաշտպանություն Վիստի ասեմ… կրոնը ստիպում ա, վախացնում ա, ամաչացնում ա որ մարդիկ ընդունեն, ապրեն ու ենթարկվեն մի բանի որը զուտ հավատալու վրա ա… մի խոսքով խաբում են… դա կարա վնաս հասցնի մարդուն…
Մեֆ, էլի ընդհանրացնում ես: Ախր ոչ բոլոր կրոններն են ստիպում ու վախացնում: Կան կրոններ որոնք ուղղակի ինչ-որ բանի հասնելոի ուղի են մատնացույց անում:
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Աթեիզմը էդ ամեն ինչի դեմ ա… աթեիզմը չի ընդունում աստծո գոյությունը ու ասում ա որ դու պարտավոր չես անել բաներ որոնք հիմնված են զուտ հավատալու վրա, մի բանի որի գոյությունը երբեք ապացուցված չի եղել ու չի լինելու…
Ընգեր ջան, ցանկացած մարդ էլ լիքը բաներա անում զուտ հավատալու վրա, իսկ դեռևս գոյությունը չապացուցված բաներին հավատալը երբեմն գիտության թռիչքների է բերում:
Եթե գիտնականը չհավատա իր իսկ առաջ քաշված վարկածին, որը ոչ մի գործնական ապացույց չունի, ապա նա վարկած չի էլ առաջ քաշի: Գիտությունը հավատում է ելնելով փաստերից և նույնիսկ ինտուիցիայից: հավատացյալն էլ իր փաստերն ու ինտուիցիան ունի: Ու վերջիններիս շարքին են դասվում այնպիսի բնական երևույթները, որոնք տեղի են ունենոմ, բայց գիտության կողմից ոչ մի բացատրություն չեն ստանում: Ասենք ոնց կարա մարդ ընկնի 9-րդ հարկից ու կենդանի մնա? Կամ վրեդ մի մագազին մոտիկից կրակեն, բայց ոչ մի հատ չկպնի և այլն: Ու նման "հրաշքի" միջով անցած մարդուն դու ուզում ես համոզել, որ գիտությունից դուրս աշխարհ չկա?