Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Աթեիզմը հիմնված չի հավատի, կամ հավատքի վրա… աթեիզմի գոյության պատճառը ոչ թե հավատքն ա (որը պարտադիր չի որ անպայման լինի աստծո նկատմամբ), այլ կրոնը որը խաբեության միջոցով բռնանում ա մարդու ազատ կամքի ու առողջ բանականության վրա…

հավատքը սիրուն ու ազնիվ բան ա ու հատուկ ա մարդուն անկախ իրա կրոնական դիրքորոշումից, օրինակ ես հավատում եմ կնոջս, հավատում եմ էս ֆորումի անդամների բանականությանը որ ինչքան էլ գզվռտվենք, իրար երեսի շրմփացնենք ու հայհոյենք, մեկա մնում ենք ֆորումի անդամ ու կա մի գիծ որից չենք անցնի ու սաղ տարաձայնությունները մի կողմ կդնենք… այ սրան ես հավատք եմ ասում…
այսինքն կրոնը խաբում է մարդկանց, իսկ աթեիզմը պայքարում է այդ խաբեության դեմ ու մարդկանց փորձում է փրկել այդ խաբեությունի՞ց :
աթեիզմը, իր հիմքում ոչ թե կրոնի դեմ է , այլ Աստծուն: Աստված կարող է միջնորդավուրվել ու չմիջնորդավորվել... աթեիստերը ի վերջո անարգում են Աստծու գաղափարը /ԳԱՂԱՓԱՐ ոչ թե - նյութ/, դու ոչ ուրիշներին խաբի, ոչ էլ առավել ևս քեզ: