User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հասկացա, դու հետաքրքրվում ես ագնոստիկներով, հարգելի Հոգեառ: Դա բավականին ճանաչված փիլիսոփայական ուղղություն է՝ արդեն երևի մի հարյուր հիսուն տարեկան: Քանի որ անտարբեր եմ նրանց նկատմամբ, առանձնապես քեզ տեղեկացնել չեմ կարող, չնայած ժամանակին ակումբցիներից մեկի հետ վիճում էինք այդ մասին, և, եթե դու էլ ինձ պես հավես չունես համացանցում փնտրելու, կարծում եմ, կարող ես գտնել հենց այս թեմայի մեջ, բայց ավելի վաղ գրված էջէրում:

    Բայց սրանք էլ միակները չեն, որ տարբերվում են քո ասած այն երկու խմբից: Ես, օրինակ.
    ա/Ագնոստիկ չեմ, քանի որ, ճիշտն ասած, չեմ հարգում այդ, ինչպես ռուսները կասեին, "ոչ ձուկ է, ոչ միս է" փիլիսոփայությունը:
    բ/Աթեիստ չեմ, որովհետև Աստծո գոյությունն ինձ համար փաստ է, այսինքն, ես անկարող եմ հերքել Աստծո գոյությունը:
    գ/Հավատացյալ էլ չեմ միևնույն պատճառով, քանի որ, ինչպես ասացի, Աստծո գոյությունն ինձ համար՝ փաստ է, և ես ոչ մի պատճառ չեմ գտնում, որպեսզի գցեմ-բռնեմ. հավատա՞մ Աստծո գոյությանը, թե՞ ոչ:

    Իսկ եթե հարկ կա ինձ էլ մի ինչ-որ կերպ անվանել, ուրեմն անվանիր ինձ ճանաչացյալ, որովհետև ես ոչ հերքում եմ Աստծոն և ոչ էլ հավատում. ես ուղղակի փորձում եմ ճանաչել Նրան…
    Շնորհակալ եմ պատասխանի համար, փաստորեն կա:

    «Когда я достиг интеллектуальной зрелости, — пишет Хаксли, — и начал задаваться вопросом, кто же я — атеист, теист или пантеист, материалист или идеалист, христианин или свободно мыслящий человек — я пришел к выводу, что мне не подходит ни одно из этих наименований, кроме последнего»

    «Երբ իմ գիտակցությունը հասունացավ - գրում է Հասկլին, - և սկսեցի ինքս ինձ հարց տալ, ով եմ ես - աթեիստ, թեիստ թե պանտեիստ, մատերիալիստ թե իդեալիստ, քրիստոնյա թե ազատ մտածող մարդ - ես եկա այն եզրահանգման, որ ինձ չի համապատասխանում այդ անվանումներից ոչ մեկը, բացի վերջինից»

    Իմ կարծիքով շատ աթեիստներ հնարավոր է որ սա իրենց ավելի հարազատ գտնեն, քան աթեիզմը, որովհետև կրոններին հակառակվելը հետևանք է հենց նույն կրոնների գոյության, և շատ դեպքում մարդկանց մտքով կարող է չանցնել, որ իրենք կարող են լինել ոչ հավատացյալ, ոչ աթեիստ: Ուղղակի մարդը կարող է զբաղվել իր գործով և չհետաքրքրվել կրոններով, աստծո գոյությամբ և այլն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.07.2012), VisTolog (28.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •