Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
դու չես կարդում քո պոստերը, կամ էլ չես հասկանում ինչ ես ասում… ի՞նչ ա նշանակում "Այդ սահմանափակումները աստծո անունից սահմանում է կրոնը"… մտածում ե՞ս ինչ ես գրում… առանց աստծո կրոն չկա… կրոնիից դուրս աստված գոյություն չունի… դրանք իրարից անկախ բաներ չեն… կրոնի ամբողջ նպատակն ա վախի ներշնչումը, գնա պատմությունը նայի… կրոնի ամբողջ գործունեությունն ա հենց դա… դժոխքը քո կարծիքով ի՞նչ ա… կամ աստծո անքննելի ու անիմանալի բնույթը…
առանց մտածելու մի խոսա…
Ընդգծված հատվածը քո մոտ ավելի լավա ստացվում, քեզ մի թերագնահատի
Ընգեր ջան, դու հո լուսնից չես իջել? Լիքը մարդ կա, որ ոչ մի կրոնի հետևորդ չի, բայց "աստված" հասկացողությունից զուրկ չի: Բա ուր մնաց կրոնը? Կրոնն ընդամենը էդ "գերբնական" հասկացողությունների սիստեմավորված ու նպատակային կիրառումն է: Այո, առանց "գերբնականի" կրոն չկա: բայց առանց կրոնի "գերբնական" կա: հենց էդ եմ ուզում բացատրեմ, որ չես ջոգում: Դու "ստանդարտի" համաձայն իրար ես խառնել կրոն ու հավատք գաղափարները: Ու երևի կրկնվեմ. ՄԻ ՀՈՐԻՆԻ ու մի ընդհանրացրու` ոչ բոլոր կրոններն են հիմնված վախի վրա: Էն, որ կրոնների մեծամասնությունը մարդկային վախի վրա են հիմնվել ու չաղացել, դեռ չի նշանակում, որ բոլորն են այդպիսին:

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
դու, երևում ա որ անտեղյակ ես… քաղաքակրթությունը առաջ տանողների հիմնական մասը իրա գաղափարների համար անզիջում պայքարել ա… համարյա բոլորն էլ ֆինանսական մեծ դժվարությունների մեջ են եղել ընդամենը մի բանի համար՝ իրանք իրանց գաղափարներն ու համոզմունքների չեն զիջել, մի մասն էլ դրա պատճառով մեռել ա, կամ վառվել ա… իսկ մնացածները քո ասածի պես իրանց նյութականի համար արել ինչ որ իրանցից պահանջվել ա…
Ես ասում եմ տրակտոր, դու ասում եմ How can I eat it?
Ու ինչին ես փորձում հակասես? ՄԻ հատ նորից ուշադիր կարդա մեջբերածդ հատվածը ու նախորդ գրառումը.
Նույնիկ ներկայիս ժամանակներում գործող մարդասիրական գաղափարների վրա հենվող երևույթները իրականում հիմնված են շատ ավելի պարզ ու նյութական մղումների վրա:
Ու փորձի կապ գտնես սրա ու քո գրածի միջև իմ մոտ չի ստացվում