User Tag List

Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հետաքրքիր է, ո՞վ է աթեիզմում բարոյական չափանիշների հեղինակը, որտեղի՞ց է աթեիզմում բարոյականություն հասկացությունը և որո՞նք են աթեիզմի բարոյական չափանիշները: Օրինակ, քրիստոնեության մեջ այս բոլոր հարցերի պատասխանը հստակ կա և հստակ գրված է (որ չասեն, թե որտեղ է գրված): Եթե հստակ պատասխաններ չկան, ապա այդ բարոյականությունը հարաբերական է և ով ինչպես կարող է կմեկնաբանի ու կվարվի: Այսպիսով արդարացվում են խաղատները, հասարակաց տները, քաղաքացիական ամուսնությունները և սրանց նման շատ ուրիշ բաներ: Եթե չկան հստակ նորմեր, ապա չի կարող լինել անբարոյականություն կամ էլ բոլորի համար համահավասար չափորոշիչներ: Դառնոմ է, այն որ քեզ համար անբարոյականություն է, ուրիշի համար լավ էլ բարոյականություն է:
    Աթեիզմը մերժում է Աստծուն և Աստվածաշունչը, այդպիսով ցանկանալով հաստատել իր նորմերն ու սկզբունքները:
    Քանի որ մերժելով Աստծուն մարդ զրկում է իրեն Կատարյալի և Բացարձակի ներկայությունից, փորձում է իր անձը դնել որպես Տիեզերքի կենտրոն, դառնում է ամեն բան հարաբերական, ինչից ի հայտ են գալիս կա՛մ անիշխանությունը (անարխիան), կա՛մ բռնապէտությունը (տիրանիան): Այսինքն՝ առաջինի դեպքում ով ինչ ուզում է անում է, եկրորդի դեպքում մեկն է (և իր շրջապատը) իր ուզածն անում: Երկուսի դեպքում էլ անբարոյականությունը առկա է իր բոլոր արտահայտումներով: Եվ պատմության մեջ այս երկուսի շատ օրինակներ կան:
    Աթեիզմն ու հարաբերական բարոյականությունն սերտ կապված են:
    Աթեիզմի բարոյական նորմերը նույնն են ինչ որ կրոնականինը ուղղակի դրանք չեն պատճառաբանվում ասծո գոյությամբ այլ հիմնված են մարդկայինության, խղճի, ազատության ու մարդու ինքնության վրա… այս տեսակետից կրոնական բարոյական չափանիշները բավականին հետ են մնում, դրանք ունեն պարտադրողական, մարդու ազատության սահմանափակման և եթե մի քիչ էլ հեռու գնանք ապա նաև բռնության ու հոգեբանական ճնշման էլեմենտներ…

    Մարդիկ իրենց տիեզերքի կենտրոն չեն համարում, ընդհակառակը գիտության զարգացման հետ պարզվում ա նաև որ տիեզերքի կենտրոնը (ուղիղ և փոխաբերական իմաստով) մարդը չի և ոչ էլ երկիրն ա ու աթեիստ/սոցիալիստական գաղափարներն էին որ հանրային շահը և բարօրությունը համարեցին ու ներմուծեցին որպես գերնպատակ… ասեմ ավելին ըստ կրոնի մարդն է ասծո ընտրյալը որպեսզի իշխի մնացած աշխարհին և մարդը ստեղծված է աստծո պատկերով… սրանից ավելի եսակենտրոն ու էգոիստական մոտեցում դժվար ա գտնել…

    անդրադառնանք բարոյական նորմերին… դրանք միշտ էլ եղել են մարդու մեջ սկսած նրա առաջացման ժամանակաշրջանից… եթե ծանոթ չես նախաքրիստոնեական կրոններին ու առասպելներին ապա խորհուրդ կտամ ծանոթանալ… ծանոթացիր նաև համուրապպիի օրենքներին ու կտեսնես որ մինչև ավետարանը բարոյականություն եղել է… և ավետարանն ըստ էության փոխ է առել շատ ու շատ բաներ, եթե չասենք ամեն ինչ…

    հավատացյալները աստծուն ընդունում են որպեսզի գնան դրախտ ու երջանիկ հավերժ ապրեն, նրանք աղոթում են աստծուն որպեսզի նրանց բոլոր գործերին ու ցանկություններին ընդառաջի… սրանից ավելի անբարոյական, պադխալիմ բան դժվար ա պատկերացնել… սակայն պիտի հպարտությամբ նշեմ որ շատ հավատացյալներ լինելով ազնիվ ու մաքուր իրենց ցանկությունների մեջ հազվադեպ են դրախտը հիշում ու լծված են մարդկության բարօրության գործին և կարծես թե աթեիզմի հետ խնդիրներ չունեն, բացի տեսական իդեոլոգիակնից, որը նրանց չի խանգարում համագործակցել…

    կրոնը հիմնված ա վախի (դժոխք), սպասելիքի (աղոթքների իկատար ածում) և պարգևատրման (դրախտ) վրա որն իր տեսակի մեջ ավելի նյութական ա եթե մարդը անգրագետ ա (ու հիմնականում անգրագետ են լինում)… Աթեիզմը հենվում ա խղճի, բանականության ու գիտության վրա, չնայած հանուն ճշմարտության պտի ասեմ որ ամեն մարդու մոտ չի որ էս կատեգորիաները համընկնում են մարդկայնության հետ…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.07.2012), Varzor (19.07.2012), Արէա (18.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •