Խոսքը քողարկման մասի չէր, այլ իրական հավատքի ու իրական հավատացյալի, որը հավատում է իր կրոնի սկզբունքներին և պահպանում դրանք:
Թե չէ հենց նույն մարդասիրական նորմերի անվան տակ արդեն քանի միլոն մարդու գլուխ են կերել?
Ստեղ կրոնը չի մեղավոր, այլ մադկային բնույթի այն կողմը, որը իրական շարժառիթներ է ստեղծում կոնկրետ գործողույթունների համար: Իսկ ըստ ինձ դա միայն մարդուն հատուկ մի հատկությունից է գալիս` ագահությունից:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Խոսքս հենց այդ "իրական հավատացյալի" մասին եր, որ հետեվելով իր հոգեվոր հովիվներին եւ նրանց խոսքերին՝ ինչի ասես պատրաստ է հանուն իր հավատքի: Շատ ու շատ "իրական հավատացյալներ" իրենց ուզածի պես մեկնաբանում եւ հասկանում են իրենց հավատքի "սուրբ" գրքերը, եւ իրենց թվում է, որ իրենք շատ ճիշտ, բարի ու բարոյական բաներ են անում, այն ինչ...
Էդ էլ կա, բայց դրանց իրական հավատացյալներ չես համարի, դրանք ավելի շուտ զոմբիացած մարդիկ են, կույր մոլեռանդներ, որոնք ոչ թե իրենց սուրբ գրքերին են հավատում, այլ որոշ մարդկանց, որոնք իբր թե մեկանաբանելով սեփական կարծիքն ու նկրտումները թաքցնում են սուրբ գրերի քողի տակ:
Ու ստեղ շատ աթեիստների հետ ընդհանրություն կա, քանի որ աթեիստների մեծ մասը իր հայացքները բացատրում և հիմնավորում է այլ անձքանց տված ինֆորմացիայի հիման վրա: Ոչ մեկն էլ անձամբ չի ստուգել գիտական ինֆորմացիան, համարելով որ դա իր գործը չէ, որ ստոիգողները ստուգել են ու հաստատել ու համարյա առանց կասկածի ընդունում է այդ ինֆորմացիան: Մյուս կողմից էլ շատ աթեիստներ ուղղակիորեն տրամաբանությամբ հենվելով էլի իրենց ունեցած ինֆորմացիայի վրա, սակայն սեփական վերլուծությունների արդյունքում ուղղակի հրաժարվում են ընդունել սուրբ գրքերում բերված ինֆորմացիան որպես լիարժեք ճշմարտություն:
Ու ստեղ ավելի մեծ դեր է խաղում ոչ թե այն, որ իրենք իրոք չեն հավատում կամ չեն էլ մտածում արարման կամ վերին բանականության մասին, այլ այն, որ ուղղակի չեն կարողանում համակերպվել տկարամիտ ու ծիծաղելի թվացող ինֆորմացիայի իսկություն համարելու մտքի հետ: Ընդ որում ոչ բոլոր աթեիստներն են, որ հերքում են մարդու արարված լինելը: Աթեիզմն ինքնին ոչ թե արարմանն է դեմ խոսում, այլ աստծո (աստվածների) գոյությանը, բայց չի էլ հերքում, որ կարող են լինել այլ բանական կենդանի արարածներ, որոնք կարող էին մարդ արարել կամ տիրապետել այդ արարման տեխնոլոգիաներին:
Սակայն մի հատ մեծ հարց կա, որին ոչ քրիստոնեությունը, ոչ իսլամը և ոչ էլ մյուս համաշխարհային կորնները և ոչ աթեիզմը չեն կարողանում պատասխան տալ:
Լավ ենթադրենք մարդը ստեղծվել է, կամ էլ էվոլյուցիայի արդյունք է, կամ էլ այլմոլորակայինները կամ այլ բանական արարածներ են ստեղծել: Բայց ինչի?? ԻՆչ նպատակով?? Որն է մարդու արարման կամ առաջացման նպատակը? Էվոլյուցիոն տեսնակյունից նպատակ փնտրելն ուղղակի անիմաստ է: Կրոնները չեն ասում, թե ինչ նպատակով է արարվել, բայց տարբեր ձևերով փորձում են հիմնավորել, թե ինչու է մարդը ապրում (պայծառացման ձգտում, անմահություն, արարչի երկրպագություն և այլն): Ու շատ հետաքրքիր է, որ այս հիմնահարցին փորձել են պատասխաններ տալ և յուրովի պատասխանել են շատ ավելի հնագույն կրոնները` շումեր-աքքադներ, ամերիկայի հնդկացիներ և այն: Ու շատ հետաքրքիր է, բայց հիմնական բացատրությունը կայանում էր նրանում, որ մարդը պետք էր աստվածներին որպես աշխատուժ կամ հումք:
Իսկ ինչ է ասում աթեիզմը? Աթեիզմը նույնիկս չի պատասխանում, այն հարցին, թե ինչու է մարդն ապրում: Դա ընդամենը պայմանավորում են ռեֆլեքսներով ու ենթագիտակցությամբ, համարյա գիտակացական տարրեր չեն էլ ներառում:
Բա լավ, վերջը ոնց անենք? Չէ որ ոչ մեկն էլ դեռևս անցած հազարամյակների ընթացքում չի կարողացել ապացուցել իր ճշմարտացիությունը?
Հա, լավ է, աթեիզմը մարդուն ազատում է որոշակի վախերից ու զգացումներից, ինչպիսիքն են աստվածային պատժի հանդեպ վախը, անմահությունը կորցնելու վախը և այլն: Բայց ախր դրա հետ մեկ տեղ էլ խլում են մարդուց վերջին հույսը` անմահության ու երանության հույսը? Իսկ ինչ անի հուսալքված մարդը? Չէ որ ոչ բոլորն են, որ հանգիստ համակերպվում ու ապրում են իրենց ընդամենը մի կենսաբանական օրգանիզմ զգալու մտքով, մի օր անհետ ու աննպատակ կորչելու մտքով:
Ի դեպ հենց ինքը մարդկային գիտակցույթունը, նույնիկ մի պահ պատկերացնելով, որն ինքը մահացել է, դարձյալ չի կարողանում դրանից հետո դադարեցնել մտքի ընթացքն ու ոչինչ չպատկերացնել:
Վերջին խմբագրող՝ Varzor: 17.07.2012, 16:20:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հարցադրումն է սխալ ԻՀԿ: Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ նպատակ կա, կամ պետք է լինի:
Իսկ այն մարդիկ, ովքեր նման բաներից վախենում են, միշտ էլ կգտնեն մի որեւէ կրոն կամ հավատք (կամ էլ կստեղծեն իրենցը), որպեսզի իրենց կյանքին "իմաստ" ու "նպատակ" տան, եւ անվախ նայեն առաջ: Բայց ոչ բոլորին է նման "ձեռնափայտ" անհրաժեշտ:
Այսինքն ոնց թե սխալ է?
Քեզ դա չի հետաքրքրում, թե ինչու ես ապրում կամ ինչի ես ծնվել?
Եթե նույնիսկ այդպես է, դա դեռ չի նշանակում, որ ես այդ հարցը չեմ կարող դնել ու դնելու դեպքում էլ սխալ է: Եթե մի հարցի պատասխան չունես, դեռ չի նշանակուկ, որ հարցը սխալ է:
Ու էդ հարցը ոչ թե վախից է ծնվում, այլ անորոշությունից և անհայտությունից: Դրանք տարբեր բաներ են: Իմաստն ու նպատակը չեն տալիս, այլ գիտակցում են: Մեկի համար կայնքի իմաստը շարիկ գլորելն ա, մեկի համար էլ նպատակ չունենալը:
Իսկ ինչա, առաջարկում ես աննպատակ ապրել? Թե մեռնելու հարցը քեզ չի հուզում? Կամ էլ չի հետաքրքրում, թե դրանից հետո ինչ կա? Արդյոք դա վերջն է?
Ու փաստացի, եթե ընդհանուր նայենք հենց մենակ այն, որ էդ քո ասած սխալ հարցադրումն արդեն հազարամյակներով մարդիկ դնում են, խոսում է այն մասին, որ հարցը հեչ էլ սխալ չի, այլ նույնիսկ տեղին է:
Արի սենց ասեմ: Ես ունեմ հարց, որին ինչ-որ մեկն ինչ որ մի ձևով պատասխանում է: Ենթադրենք դա կրոնն է: Բայց դու հերիք չի պաասխան չունես, դեռ մի բան էլ հարցը սխալ ես հանում: Այ սա արդեն հեչ տրամաբանական չի:
Ու նույն ձևի աթեիզմը` մարդուն հազարամյակներ հուզող որոշ կոնցեպտուալ հարցերի պատասխանը չունի, բայց համ հարցերնին պատասխանողին է սխալ հանում, համ պատասխանները, համ էլ հարցերը: Սա առավել քան զավեշտալի է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նախ եւ առաջ, ես ասացի ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ այդ հարցը սխալ է: Ես բոլորովին ոչ իրավունք, ոչ էլ ցանկություն ունեմ որեւէ մեկին արգելել նման հարցեր տալ, պատասխաններ փնտրել եւ նույնիսկ գտնել: Իմ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքով այդ հարցը նման է նրան, որ մարդ երկնքում ինչ-որ դեղին խորանարդ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ, իսկ հետո ինքն իրան հարց տա թե ինչու է այդ խորանարդից ձմերուկի հոտ գալիս: Եւ երկար ժամանակ պատասխան փնտրի այդ հարցին... Ամեն մարդ ինքն իրա համար է իմաստ ստեղծում իր կյանքում:
Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ "արդեն հազարամյակներով մարդիկ դնում են այդ հարցադրումը", ապա դա ԲՈԼՈՐՈՎԻՆ չի նշանակում, որ դա ճիշտ հարցադրում է: Արդեն հազարամյակներ մարդիկ իրար մորթում են հանուն կրոնի եւ հավատքի, բայց այն փաստը, որ նրանք դա անում են հազարամյակներ շարունակ, դեռ իրենց արածը ավտոմատ կերպով "ճիշտ" չի դարձնում, այլ լրիվ ընդհակառակը:
Varzor (18.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ