Նախ, բառերդ կոնտեքստից չեմ հանել, այլ մեղադրանքիդ եմ պատասխանել:
Երևի չես տարբերում մեղադրանքը հիմնավորումից: Ես իմ խոսքերը հիմնավորում եմ, այլ ոչ թե մեղադրումգիտությունը հավատքի վրա հիմնվելու մեջ: Եվ հետևաբար այն չի կարող զուրկ լինել տրամաբանությունից, քանի որ դու անտրամաբանական եզրահանգման ես եկել: Գիտես, ոչ միայն ես եմ առաջարկում հիմնվել հավատքի վրա, այլ ամբողջ այսօրվա աշխարհը իր գովազդներով և կարգախոսներով: Եթե հավտաս իրենց ասածին… դու կլինես ամենաերջանիկ մարդը:
Իսկ աքսիոմ հասկացության նշանակությանը ծանոթ եմ, որը առաջարկում է առանց որևիցէ ապացուցման, ընդունել տվյալ պնդումը, ելնելով դրա ակնհայտությունից, որը հիմնվում է հավատքի վրա, եթե այն կասկածի ենթարկես, դրա համար ոչ մեկ ապացույց չի առաջադրվում:
Հետաքրքիր հակադրություն, ավելի շատ ոչ թե կրոնն է փորձում «խցկվել» գիտության ոլորտ, այլ կան վայ «գիտնականներ», որոնք փորձում են գիտությունն օգտագործել իրենց անարժեք ապացույցների և կեղծ փաստերի համար, փորձելով հերքել Արարչի՝ Բարձրյալ Աստծո գործը: Եվ ոչ մեկ փաստ էլ դու չես կարող բերել, և չբերեցիր էլ այս ընթացքում, ասածներիս հակառակն ապացուցելու: Եվ այժմեական սուտանում հեքիաթները (որոնք 17-րդ դարի վերջերից են սկիզբ առել), չեն կարող հակադրվել, էլ չասեմ լռեցնել, Հավիտենական Ճշմարտությանը:
Էջանիշներ