Իմաստուն և ճշմարիտ խոսքին ոչ մի բան ապացուցել պետք չէՈչ մի բան: Ամեն դեպքում, եթե հայտնվեմ ահեղ դատավորի առաջ, նրան կհարցնեմ. «Ինչո՞ւ ոչ մի ապացույց»: /սա իմ խոսքերը չեն/![]()
Իմաստուն և ճշմարիտ խոսքին ոչ մի բան ապացուցել պետք չէՈչ մի բան: Ամեն դեպքում, եթե հայտնվեմ ահեղ դատավորի առաջ, նրան կհարցնեմ. «Ինչո՞ւ ոչ մի ապացույց»: /սա իմ խոսքերը չեն/![]()
Վերջին խմբագրող՝ eduard30: 16.03.2011, 16:07:
Արի քեզ մի ընկերական խորհուրդ տամ. բացիր ցանկացած հանրագիտարանի միաստվածության (монотеизм) մասին հոդվածն ու կարդա, մինչև պնդումներդ շարունակելը:
Ես բուդդայականության մասին բան չեմ ասել, ասել եմ հուդայականության մասին:
davidus (16.03.2011)
Փաստորեն հիգիենան ավելի լավ է,,,քան քրիստոնեկան կամ <<միաստվածական >> կրոնը....գոնե մեր ներկայիս կյանքին է օգուտ.... ավելի լավ է մեր հիգիենային հետևենք,,,քան Հիսուսի քարոզներին....![]()
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Gayl (16.03.2011)
Moonwalker (17.03.2011)
eduard30 (17.03.2011), Moonwalker (17.03.2011), Ջուզեպե Բալզամո (17.03.2011)
Quyr Qery (08.04.2011)
Գագ ախպեր իմ մեջ բերած գրառման մեջ մարդը աթեիստ ա իրան կոչում(լավ ա անում), բայց իրան ավելի շատ ձգում ա իսլամը, դրա համար եմ ասում... բացի ինքն էլ, էլի շատ մարդիկ կան... կարամ հերթով մեջբերեմ որ դա կոնկրետ հակաքրիստոնեական գրառում ա, քան թե աթեիստական.. ամեն դեպքում գնամ Hi-Line թեման, ընդեղ ավելի ուժեղ կրքեր ա)
I love my life and I celebrate it every day...
Moonwalker (17.03.2011)
Հիմա, եթե վերցնենք քո այդ Հայկ Հարոյանին, ու ասենք, որ նա էլ իր մեջ երրորդություն է պարունակում, այսինքն` հոգի, միտք և մարմին, ուրեմն ի՞նչ է ստացվում, որ նա էլ բազմամա՞րդ է: Յուրաքանչյուր բան բաղկացած է մի քանի (եթե ոչ բազում) տարբեր բաներից: Ես, իհարկե, քրիստոնեության առանձնապես մի ջատագով էլ չեմ, բայց ասել, թե Սուրբ Երրորդությունը` բազմաստվածություն է, դա, մեղմորեն ասած` դեմագոգիա է:
Լավ, քանի որ մտա այս թեմայի մեջ, մի երկու խոսք ասեմ իմ կողմից:
Աշխարհում այնքան շատ են դատողությունները Աստծո և երանության մասին. անհամար սուրբ գրքեր, միլլիոնավոր մարդիկ աղոթում են տաճարներում, եկեղեցիներում ու մեջիթներում, և, չնայած այդ ամենին, չի թվում, թե երբևիցէ մենք կոնտակտի մեջ ենք մտել Տիրոջ հետ, որ մենք տեսել ենք Նրան կամ խոսել ենք Նրա հետ: Ստացվում է, որ մեր պաշտամունքը ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն: Հնարավոր է, մենք շարունակում ենք դատել Աստծո մասին այն հույսով, որ երբևիցէ կգտնենք Նրան կամ կհերքենք Նրան: Բայց երբեք ոչինչ տեղի չի ունենա, եթե խուլը տարիներ շարունակ խոսի ձայների մասի, իսկ կույրը` շաղակրատի լույսի մասին: Ընդ որում, հնարավոր է, որ այս երկուսն էլ իրենց պատրանքի զոհը դառնան:
Մարդկանց մեծամասնությունը հավատում է Աստծոն, բայց ընդունակ չէ ճանաչել Նրան: Սակայն հավատը` դա գիտելիք չէ: Ինչպե՞ս կարելի է համոզել կույրին, որ գոյություն ունի լույս: Նա ի վիճակի չէ ճանաչել լույսը, քանզի կույր է:
Մեր մեջ գոյություն ունի մի կենտրոն, անվանենք այն աչք` կույրի համար, կամ ականջ` խուլի համար, - բայց այն քնած է: Մեզ հարկավոր է արթնացնել այդ կենտրոնը:
Կորիզը պետք է ծիլ արձակի, կոտրվի ու մեռնի որպես կորիզ, որպեսզի ծառ դառնա: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ պետք է ասեր կորիզը ծառին, եթե կարողանար խոսել. "Դու` Աստված ես, իսկ ես` հասարակ կորիզ; կարո՞ղ եմ արդյոք ես համեմատվել քեզ հետ": Նույնպիսի զգացմունք էլ մեր մեջ է ծնվում միշտ, երբ մեր ճանապարհին մենք հանդիպում ենք այնպիսի անհատների, ինչպիսիք են Քրիստոսը, Բուդդան, Մուհամմեդը: Մենք ասում ենք. "Դու` Աստված ես, իսկ մենք սովորական մարդիկ ենք: Մենք կարող ենք սողալ միայն,մենք ուժ չունենք քեզ պես դառնալու: Դու` Աստծո Որդի ես, իսկ մենք սովորական մարդիկ ենք":
Ինչպե՞ս կարող է փոքրիկ կորիզը հավատալ, որ իր մեջ հսկայական ծառ է թաքնված:
Բայց փաստը մնում է փաստ:
Ցավոք սրտի, բոլոր կրոնները կանգ են առնում պաշտամունքի և աղոթքի վրա: Բայց կարո՞ղ է արդյոք կորիզը ծառ դառնալ, միայն պաշտելով ծառին: Եվ որքան էլ կրքոտ աղոթի ձուն` արծիվին, նա չի կարող այդ կերպ պարզել իր թևերն ու թռչել: Սկզբից ձուն պետք է կոտրի իր կեղևը, սկզբում նա պետք է մեռնի որպես ձու: Եվ նույնիսկ դրանից հետո էլ, նայելով օդում թռչող թրչուններին, ճուտը չի հավատում, որ ինքն էլ կարող է թռչել: Ինչպե՞ս կարող է նա, ով չի գիտեցել, թե ի՞նչ է թռիչքը, հավատալ ու ճանապարհ ընկնել անվերջ ճամփորդութան` անծայրածիր Տիեզերքում:
Մեզ կարելի անվանել միայն "ոչ մեռածներ": Մի՞թե դուք կարծում եք, որ շնչել` նշանակում է ապրել: Մի՞թե ձեզ համար սնունդը մարսելը` դա կյանքի հատկանիշ է: Մի՞թե կյանքն ամփոփված է նրանում, որպեսզի երեկոյան պառկել քնելու, իսկ առավոտյան արթնանալ: Իրականում կյանքը` լրիվ ուրիշ մի բան է: Պատկերացրեք էլեկտրական լամպը, որն անջատված է հոսանքի աղբյուրից: Լարի վրա կախված, նա ճոճվում է, մտածելուվ, որ դա է իր ամբողջ կյանքը: Ճոճվել` մթի մեջ: Նա կասեր. "Ես ապրում եմ, որովհետև ես ճոճվում եմ": Եվ կապրեր իր կյանքով` երջանիկ: Իսկ այժմ պատկերացրեք նրա վիճակը, երբ նրան կմիացնեն հոսանքին և նրա կենտրոնը կսկսի լուսարձակել... Պատկերացրեցի՞ք: Կա՞ իմաստ` շարունակելու:
Մեր սովորույթնրը... Նույնիսկ երբ Աստված ծեծում է մեր դուռը, մենք շտապում ենք վռնդել նրան: Չէ՞ որ մենք համարում ենք, որ գալիս են միայն խնդրելու: Այդ պատճառով, երբ որ մեկը գալիս է, որպեսզի տա, մենք տվողին էլ ենք վռնդում:
Այդպես են կատարվում անուղղելի սխալները:
Հուսամ, որ դուք այդպես չեք վարվի...
Նախ սկսեմ շնորհակալություն ասելուց Sambitbaba -ին,,,,քանզի շատ խելացի մտքեր էր գրել.... բայց գրառման մեջ մի բան էդպես էլ չհասկացա,,, միտքը հոգին ու մարմինը առանձին մարդիկ են,, որ մի հատ էլ բազմամարդ ես ասում??իսկ այ աստվածն ու Հիսուսը տարբեր են-ինչքան հասկանում եմ...
Հիմա afr -ին ,,ես ընդամենը գրել եմ ,,որ հիգիենան ավելի լավ է քան քարոզը,, քանզի հիգիենային չհետևելու դեպքում կհիվանդանանք ու եսիմ ինչ կլինի,,, իսկ այ քարոզներ չլսելուց առանձնապես բան չի փոխվի..... ես հակաքչիստոնյա չեմ...ԵՍ ԱԹԵԻՍՏ ԵՄ,,,, ինձ համար լրիվ մեկ է քրիստոնեություն,, մուսուլմանություն,, բուդդիզմ,,հուդայականություն,, ջայնիզմ,, թե սկիհիզմ,, ինձ համար կրոն գոյություն չունի.... ես ընդունում եմ դիրքորոշումները.......
Gardmanian ջան շնորհակալություն ես նյութի համար... ես իլյուզիաներով տառապող աղջկան խղճացի.... մեռավ 100 անգամ նույն բանը ասելով....![]()
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Բարև բոլորին:
Հետաքրքիր է մեր երկու ընկերների՝ Mephistopheles-ի և Quyr Qery-ի, դիրքորոշում պնդումը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն և կարո՞ղ է այն լինել անհիմն: Ուրեմն, եթե ունի հիմք, ապա ինչպե՞ս է այդ հիմքը ձևակերպվում: Ես մտածում եմ, որ չի կարող լինել դիրքորոշում և էլ ոչինչ: Միտքս նրանում է, որ աթեիզմը, որպես դիրքորոշում հիմնվում է այն «հավատքի» վրա, որ Աստված չկա: Հենց աթեիզմ բառը նշանակում է անաստվածություն, իսկ աթեիստ՝ անաստված կամ էլ Աստծուն մերժող անձնավորություն, այսինքն անձ, որ հավատում է Աստծո չգոյությանը (կամ էլ Աստծո գոյությանը չհավատացող մեկը): Հետևություն՝ դիրքորոշման հիմքում ընկած է հավատքը, թեկուզև մերժողական (բացասողական):
Ուրեմն, Quyr Qery-ի ջան, դու չես կարող լինել աթեիստ և միևնույն ժամանակ ոչ հակաքրիստոնյա: Մտածում եմ տրամաբանական է…
Այսպես, աթեիզմն ստանում է կրոնի տեսք, քանի որ ունի հավատքի վրա հիմնված գաղափարախոսություն՝ ուղղվածություն: Թեկուզ բերվում են պնդումներ, թե հիմնավում է (աթեիզմը) գիտության և դրա փորձաքննական հետևությունների վրա: Եվ եթե ավելի խորը նայենք, ամեն գիտություն, անգամ ճշգրիտ գիտություն, հիմնված է հավատքի վրա: Դրա վառ ապացույցն են աքսիոմները, որոնք չեն ապացուցվում, այլ ընդունվում են……… ՀԱՎՏՔՈՎ, ինչքան էլ որ հակադրվեք, փաստ է: Իսկ եթե վերցնենք կյանքի առաջացման հազար ու մեկ տեսությունները՝ դրանք մնում են միայն ենթադրություններ, որոնք վերջնական կերպով չեն ապացուցված: Անգամ հաճախ իրարամերժ են և անհեթեթ:
Այստեղ կարելի է հետաքրքիր ֆիլմեր բեռնել և դիտել:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
eduard30 (18.03.2011)
սխալ ես ասում… հավատքի բացակայությունը հավատքի առկայություն չի… այնպես ինչպես 2-ը ռեալ թիվ ա -2 ոչ (այսինքն դու ունես 2 խնձոր կամ 2 խնձոր պարտք ես ասենք Սերժին… դե հիմա քո վի-ակը պատկերացրու)… մենք չենք ընդունում աստծո գոյությունը հիմնվելով այն փաստի վրա որ նրա գոյությունը ոչ մի հարցի պատասխան չի տալիս… չենք ընդունում գոյությունը որովհետև գոյության փաստ չկա…
Ավերիք ջան, դու միչև հավատալու ու չհավատալու տարբերությունը չտեսնես էս թեմայում քո բոլոր դատողությունները դեմագոգիայից այն կողմ չեն գնալու…
Mephistopheles ջան, սխալ չեմ ասում… եթե մի քիչ ուշադիր լինեիր, ես չեմ գրել հավատքի բացակայության մասին, այլ ինչպես դու ես շեշտում, որ չես ընդունում, թե Նա գոյություն ունի, որովհետև ըստ քեզ, փաստ չունես: Քո այդ չնդունելը հիմնված է ոչ թե փաստերի բացակայության վրա, այլ քո հավատքի: Որովհետև հենց կյանքի առկայությունը և ինքը բնությունը մեծ փաստ են Աստծո գոյությանը:
Դե հիմա դու պատկերացրու քո վիճակը, երբ մեկին պարտք լինես 2 խնձոր ու քեզ ներշնչես, ուտելուց հետո, թե պարտք չես, որովհետև ոչ մի փաստ էլ չկա…
Կարծեմ թե դեմագոգիայի խնդիր չես ունենա![]()
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
eduard30 (18.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ