Մի տարօրինակ երևույթ էլ եմ նկատել մեր հասարակության մեջ: ՀԻվանդը դիմում է բժշկին, բժիշկը քննում է, անալիզներ նայում, բուժում նշանակում, բուժման ընթացքում պահում հսկողության տակ, իսկ երբ գալիս է վճարման պահը, հիվանդը հեգնանքով պատասղանում է- ինչ ես արել , որ, մի թղթի կրորի վրա մի քանի դեղ ես գրել փող ես ուզում? Դե արի ու մի ասա, այ հիվանդ`արդեն մտավոր իմաստով, այդ մի թղթի կտորը գրելու համար իմ կյանքից անցկացրել եմ 10 տանջալից տարիներ: Սա ևս ապացուցում է, որ մեր հասարակությունը դեգրադացվել է, և արժանիորեն չի կարող գնահատել մտավոր աշխատանքը, լինի դա բժշկության թե ուրիշ ոլորտում: Մենք կարող ենք առանց երկար բարակ մտածելու հանել և փող տալ պետավտոտեսուչին մեր չարած խախտումի համար, բայց ոչ բժշկին մեր առողջության համար: Ինչու տաքսի ծառայության համար մենք գիտենք , որ պետք է վճարենք, իսկ բժշկական ծառայության համար մի բան էլ բժիշկն է պարտք մնում: Հարցեր, որ իմ համար էլ դեռ անհասկանլի են:
Էջանիշներ