User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 241 հատից

Թեմա: Կարո՞ղ ես գովազդել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼԱվ աչքիս ոչ ոք ոչ տեսելա ոչ լսել:

    Հաջորդը գովազդում է Հ1ը
    Եթե դուք, ապրելով Հայաստանում, ոչ մի կերպ չեք կարողանում սեփական մաշկի վրա զգալ ու գիտակցել, որ ձեր երկիրը անհերքելիորեն բարգավաճում է ու թափով զարգանում, եթե դուք հոգնել եք սեփական երկրի և նրա խարդախ ու կոռումպացված ղեկավարության մասին անդադար քննադատություններ ու դժգոհություններ լսելուց, եթե ուզում եք գոնե ժամանակավորապես կտրվել դաժան իրականությունից, ապա միացրեք Հ1, թուլացրեք ձեզ, և ինչ–որ պահի գրեթե կհամոզվեք, որ չնայած ձեր տեսածին, լսածին ու զգացածին, կյանքը Հայաստանում ավելի քան հրաշալի է։

    Հաջորդը գովազդում է դդում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը գովազդում է դդում։
    Ան ջան ինչ էլ լավ գովազդել ես Հ1-ը
    Լավ, ուրեմն դդում

    Պատրաստվում եք Նոր Տարվա՞ն,
    Բա ու՞ր է ձեր ղափաման,
    Դէ շուտ գնեք դդումները,
    Չափսոսալով դրամները:

    Հաջորդը գովազդում է տոնածառի խաղալիք:

  3. #3
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը գովազդում է տոնածառի խաղալիք:
    Դուք անընդհատ ձեզ համոզում եք որ երեխա եք,սակայն չի ստացվո՞ւմ,ուզում եք մի քանի վայրկյանով մանկանա՞լ,վերցրեք տոնածառի խաղալիք,և գոնե մի պահ վայելեք այն տոնածառին կպցնելու հաճույքը,զգացեք առաջընթացը,համեմատեք ձեր մանկության/1810 թ.-ի/,և հիմիկվա խաղալիքները և համոզվեք,որ էվոլյուցիա կա,և դուք էլ դեռ երիտասարդ եք

    Լոլ,ավելի շատ ցնդաբանություն էր

    Գովազդեք ՃԱՆՃ

  4. #4
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Գովազդեք ՃԱՆՃ
    Դուք ցանկանում եք վարպետորեն տիրապետել եփել–թափելու պապենական արվեստին, բայց Ձեզ չեն օգնում ո՛չ մայրիկի բաղադրատոմսերի տետրակը, ո՛ չ էլ հարևան Հռիփսիկ տատիկի բազմավաստակ խորհուրդնե՞րը, ուրեմն ձեռք բերեք աղբանոցից քիչ առաջ հավաքած ճանճերի հարուստ տեսականի՝ բազմատեսակ գունավորմամբ, հոտով և համային հատկանիշներով, բաց թողեք նրանց Ձեր խոհանոցում, և, հավատացե՛ք, արդյունքը Ձեզ չի սպասեցնի։ Ցանկացած ուտելիքի եփելն ու թափելը մեկ կլինի։
    Բայց սպասե՛ք, զանգահարեք մեզ հենց հիմա, և մենք Ձեզ կնվիրենք, ուշադրությո՛ւն, բոլորովին անհատույց կնվիրենք մեկ մեծ, փրչոտ ու աղմկոտ ճանճ, որը ամբողջ եփել–թափելու գործընթացը կվերածի իսկական վայելքի՝ պարգևելով Ձեզ աննման տզզոց և անմոռանալի նյարդային ջղաձգումներ։

    Գովազդեք հողաթափ կամ, որ նույնն է, չստիկ։

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Դուք նկատել եք, որ ձեր ոտքերը չե՞ն հանգստանում, նույնիսկ երբ արդեն տանն եք ու հանգիստ նստած եք ձեր բազմոցին։ Ինչ–որ ճնշվածության զգացողություն ունեք, բայց չե՞ք կարողանում հասկանալ, թե ինչից է։

    Մենք կբացենք ձեր ոտքերի հոգնածության գաղտնիքը։ Դուք պարզապես չեք հանում ձեր կոշիկները։ Ինչու՞։ Պատասխանը պարզ է. դուք հողաթափեր չունեք։ Բայց դա միանգամայն ուղղելի հարց է. գնեք մեր փափուկ, հարմարավետ ու այդ ամենի դիմաց աներևակայելիորեն էժան հողաթափերը։ Ազատե՛ք ձեր ոտքերը կոշիկների բռնությունից՝ հանգրվանելով փափուկ ու հանգստացնող հողաթափերի մեջ, և ձեզ կրկին կայցելի կյանքի հրաշալիության զգացողությունը, զգացողություն, որ վաղուց լքել էր ձեզ։

    Հողաթափե՛ր. հանգիստ ոտքերի ձեր գաղտնիքը։

    Գովազդեք չինական փայտիկներ (որպես ուտելու հարմարանք)
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.12.2007, 21:54: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գովազդեք չինական փայտիկներ (որպես ուտելու հարմարանք)
    Հմմ

    Չինական փայտիկներ

    Եթե դուք բավականին գեր եք և ուզում եք նիհարել սա է լուծումը, որը մարդկությանը հայտնի էր շատ վաղուց:
    Չինական փայտիկներ: Այո: այլևս ոչ մի դիետա: Ձեր ջրիկ ճաշերը կերեք Չինական փայտիկներով և մի ամսից դուք կզգաք ձեր քաշի տարբերությունը կամ կամ վատթարագույն դեպքում ձեր ազգանականները կզգան ձեր բացակայությունը
    Մի խոսքով չինական փայտիկներով այս հիանալի սնվելու միջոցը մեկընդմիշտ կազատի ձեզ ավելորդ քաշից:

    Մենք նաև անվճար կտանք ձեզ նեռվերը հանգստացնող դեղեր որ շատ չնեռայնանաք

    Իմիջայլոց եթե դուք զանգահարեք առաջիկա 10 րոպեների ընթացքում, մենք անվճար կտարամդրենք նաև այս գդալը որ վերջիվերջո գործը վատթարագույն դեպքին չհասնի

    Եվ սա դեռ ամենը չէ պատվիրեք հենց հիմա և Չինաստանից ժամանած մեր խոհարարը կգա ձեր տուն և դիետիկ ճաշ կպատրաստի ձեզ համար ձեր իսկ տան խավարասերներից

    Մի խոսքով Չինական Փայտիկներ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում



    Հաջորդը գովազդում է ԱԼՄն
    Loading your personal settings....

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (02.12.2009)

  8. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    էն Հայ Կոլայի ախմախ ռեկլամի ոճով ա.
    լրագրողը տարբեր տեղերում տարբեր մարդկանց ա մոտենում ու հարց ա տալի:
    Մոտենում ա մի հատ պառավի: Պառավը շենքի պատի տակ սեղանիկ ա դրել, վրեն թասով սեմուշկա, ինքն էլ քարի վրա նստած ծախում ա: Լրագրողը հարցնում ա.
    -Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 2" հեռուստաալիքը:
    -Չգիտեմ:
    Մի հատ եզդի, որ սարերում նստած ոչխար ա արածացնում, ասում ա.
    -Չգիտեմ:
    Մի հատ կիսախուլ բիձա, դոշերին հայրենականի շքանշաններ, ասում ա.
    -Հըըըըը՞
    -Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 2" հեռուստաալիքը:
    -Համմմմմե՞
    լրագրողը նորից ա հարցնում, էս անգամ բարձր
    -Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 2" հեռուստաալիքը: (էդքան ժապավենը հետո կտրելու են)
    կողից մի ձև հուշում են, բիձեն պատասխանում ա.
    -Չգիտեմ
    մի հատ երեխա, ձեռին ֆոտոապարատը չտեսի նման շուռումուռ տալով.
    -Չգիտեմ

    հիմա նույն մարդկանց լրագրողը հարցնում ա.
    -Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 1" հեռուստաալիքը:
    Պառավը պատասխանում ա.
    -Իհարկե ԱԼՄ-ն:
    Եզդին.
    -ԱԼՄ:
    Կիսախուլ բիձեն.
    -Հըըըըը՞
    -Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 1" հեռուստաալիքը:
    -Համմմմմե՞
    լրագրողը նորից ա հարցնում, էս անգամ բարձր
    -Կարո՞ղ եք ասել, թե որն է հայկական "համար 1" հեռուստաալիքը: (էդքան ժապավենը հետո էլի կտրելու են)
    կողից հուշում են, բիձեն պատասխանում ա.
    -ԱԼՄ:
    Երեխեն էլ.
    -Իհարկե ԱԼՄ

    (ենթադրաբար՝ իրանց որ Կարապետիչը տելևիզր ա տվել, էտ տելևիզրները հատուկ նենց ա դզմզել, որ մենակ ԱԼՄ ցույց տան, դրա համար էլ ժողովուրդը չգիտի, որ ուրիշ հայկական ալիքներ կան)

    հաջորդը կգովազդի Վեդի Ալկոյի գինիներից
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 05.12.2007, 22:30:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կարո՞ղ եմ մարդ սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 30.01.2017, 02:48
  2. Նա՞ր, էս կարո՞ղ ա գիտես ծնունդդ ա )))
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.10.2011, 18:49
  3. Կարո՞ղ ենք օգնել
    Հեղինակ՝ skog94, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2011, 20:17
  4. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց
    Հեղինակ՝ I love love, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.03.2009, 16:29
  5. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •