User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 241 հատից

Թեմա: Կարո՞ղ ես գովազդել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա գովազդեք ասնք...... ռեհան
    Երբևէ փորձե՞լ եք զգալ հայկական կանաչիի բույրը։ Իսկ փորձել ե՞ք կարոտել այն արտերկրում։ Դուք այն չորացնում եք ամեն ամառ, որ ուղարկեք արտերկրում ապրող և կանաչիի կարոտին չդիմացող ձեր հարազատների՞ն։ Այդ նուրբ, թեթև, կանաչ թերթիկները, որ այդքան բույր ու համ են տալիս ձեր կերակուրներին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հայկական օջախ, հայ ընտանիք, ավանդական ուտեստներ և վերջապես դեռ շքամուտքից գերող հայկական տոլմայի բույր.... Ձեր տոլման ոչինչ է, եթե այս բոլոր կանաչ կանաչիների կողքին չլինի մեկ անզուգական կապույտը։ Ի՞նչ տոլմա առանց կապույտ ռեհանի։ Չկա ռեհան՝ չկա տոլմա, չկա տոլմա՝ չկա հայ ընտանիք, հայկական սեղան, սեղանի շուրջ լսվող հայեցի խոսք։ Որեմն գնեք ռեհանը, օգտագործեք ձեր ընտանիքներում, դաստիարակեք իսկական հայեր, օգտագործեք այն նաև չորացրած վիճակով, ուղարկեք ձեր արտերկրի բարեկամներին և նպաստեք հայ ընտանիքների կայացմանը, համ ու հոտի պահպանմանը։ Ռեհան, սա է միակ ուղին հային հայ պահելու
    Գովազդեք հայելի (եթե արդեն չի եղել իհարկե)
    When life gives you lemons, make lemonade

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (02.12.2009)

  3. #2
    ZZZ
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2007
    Գրառումներ
    0
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Հաճախ են "նախանձ" ընկերուհիները ստում ասելով, որ "ԲՈՄԲ ՏԵՍՔ ՈՒՆԵՍ":
    Ուզում եք ունենալ գեղեցիկ և գրավիչ արտաքին: Գնեք մեր ՀԱՅԵԼԻՆԵՐԸ և տեսեք ինքներդ Ձեզ առանց միջամտության:
    Հայկական հայելիներ "Ցույց են տալիս այն ինչ որ կա":

    Իսկ հիմա խնդրում եմ գովազդեք ինչ-որ ամսագիր:

  4. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    02-ի հերթական համարում.
    Լավ է ուշ քան երբեք. 212-ամյա մի երիտասարդ խոստովանում է, որ սպանել է Խաչատուր Աբովյանին:
    Շունը տիրոջը չի ճանաչել և բռնաբարել է նրան:
    Գեղ կանգնի՝ գերան կկոտրի: 500 գյուղացի տուգանվել են ապօրինի անտառահատման համար:
    Լավ հարևանը լավ կնոջից էլ լավ է: Ոմն ----յան սպանվել է պառավ կնոջ կողմից, երբ վերջինս նրան գտել է հարևանուհու անկողնում:
    Այս և այլ թարմ նորությունների կարող եք ծանոթանալ 02-ի այս համարում

    հաջորդը գովազդում ա "ԶԱՊ"

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (02.12.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    հաջորդը գովազդում է "ԶԱՊ"
    Ահա այն մեքենան, որով Բրեդ Փիթը գերեց Անջելինա Ջոոուլիյի սիրը:
    Ահա այն շքեղությունը, որն իրեն թույլ տվեց ապառիկով գնել Բիլլ Գեյթսը:
    Ահա այն «զենքը», որի շնորհիվ Մ. Շումախեռը Հաղթեց «Ferrari»-ի թիմին:
    Մի խոսքով, ձեռք բերեք այն ԲԱՑԱՌԻԿ գնով՝ ընդամենը 90$ եւ այդ մեքենան կլինի քոնը:
    Ի դեպ, մեքենան վաճառվում է նաեւ առանց բենզինի՝ 40$ ով...

    Հաջորդը թող գովազդի 15 համարի տռուբնոյ կլյուչ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (02.12.2009), Hripsimee (10.01.2010)

  8. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Ո՞վ չգիտի այն բեղավոր հանրաճանաչ վարպետինին,
    Որին հարգում երկրպագում նույնիսկ ուստա են ասում:
    Ամեն աստծո արշալույսին դուրս է գալիս նա տնից
    Ձեռքում բռնած հրաշք մի բան` մի մետաղյա բիրտ գործիք:
    Եվ նայում է նրա կինը սիրահարի աչկերով
    Եվ սպասում է վերադարձին իր ամուսնուն տենչելով:
    Նախանձում են բոլոր կանայք թաղամասի բնակիչ
    Ա՜խ երանի մերը լիներ ուստա Սերոժը դրկից…

    Ի՞նչն է դարձնում այդ Սերոժին հրապուրիչ ու հարգված
    Մի՞թե բեղերը խրոխտ, կամ էլ հայա՞ցքը արբած:
    Ոչ շատ պարզ է պատասխանը՝ ինչպես ամեն հանճարեղ բան.
    Դուք էլ գնեք այս գործիքը որ չմնաք էլ անբան:
    Ի՞նչն է դարձնում տղամարդուն այդքան հպարտ ու վայելուչ
    Պատասխանը գեթ միակն է`15 համարի տռուբնոյ կլյուչ:

    Եթե հանկարծ ուշանում է ավտոբուսը 15 համար,
    Մի՜ վհատվեք քանզի կգա երթուղայինը հարմար,
    Բայց, եթե դուք, աստված չանի, չունեք հանկարծ տռուբնոյ կլյուչ
    Չեք կարող դուք ոնչինչ լինել՝ անգամ կրտսեր ավտոտեսուչ:

    Մի կողմ դրեք հրացանն ու փամփուշտների բարութը
    Եվ շտապեցեք մոտակա տնտեսական խանութը
    Ձեռք բերելով դուք այնտեղից տռուբնոյ կլյուչ 15 համար
    Չեք ափսոսի ամբողջ կյանքում գնված գործիքի համար:

    Գովազդեք մսաղաց:

  9. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.02.2009), CactuSoul (28.10.2009), dvgray (02.12.2009), helium (28.06.2010), Norton (02.07.2010), Nun ... (02.04.2009), Smokie (13.11.2012), Terminator (31.03.2009), Universe (23.01.2011), Yeghoyan (03.07.2010), Երկնային (02.07.2010), Հայկօ (28.06.2010), Ներսես_AM (29.06.2010), Ռուֆուս (28.06.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Ձայնալար ջան, քեզ դեռ գովազդային գործակալությունից աշխատանքի չեն հրավիրե՞լ
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գովազդեք մսաղաց:
    Մի՞թե չեք հոգնել ձեր ճռճռան, նյարդեր սղոցող մեխանիկական մսաղացներից: Թե՞ձեզ դուր է գալիս ֆիզիկական այդ հոգնատանջ աշխատանքը....Ո՞չ: Դէ ուրեմն ձեռք բերեք էլեկտրական մսաղացներ և խնայեք թէ՛ ձեր թանկագին ժամանակը, թէ՛ նյարդերը:

    Հաջորդը գովազդում է երթուղային տաքսի:

  11. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարո՞ղ ես գովազդել

    Մեջբերում Manon-ի խոսքերից
    Հաջորդը գովազդում է երթուղային տաքսի:
    Երթուղային տաքսի
    Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ օգտված կլինեն երթուղային տաքսիների ծառայություններից: Սակայն մինչև օրս քչերը գիտեն երթուղային տաքսիից օգտվելու բոլոր առավելությունները:
    Երթուղային Տաքսին Հանդիսանում է մի ամբողջական համակարգ որի դերը ոչ միայն մարդուն տեղափոխելն է այլ նաև մարդուն ծառայելն:
    1. Եթե դուք չեք հասցրել Արդուկել ձեր շորերը ապա առավոտյան օգտվեք երթուղային տաքսիից և մենք երաշխավորումն ենք որ ձեր շորերւ իջնելու պահին ամբեղջովին արդուկված կլինեն…
    2. Ինչու Ժամանակ ծախսել առավոտյան վազքի վրա այդ նույն էֆեկտը դուք կարող եք ստանալ նաև երթուղային տաքսու մեջ կանգնած շարժվելով Երևանյան Դար ու փոս փողոցներով: Գիտնականները արդեն ապացուցել են որ կանգնած երթուղայինի մեջ մնալը 20-30 րոպե նպաստում է մարսողությանը և արյան շրջանառությանը որը անչափ կարևոր է այսորվա իրականության մեջ:
    3. Մեր երթուղային տաքսիներում դուք կարող եք վայելել հինալի երաժշտություն Փաշիկի, Հայկոի և այլ հինալի կատարողների կատարմամբ : իսկ եթե ձեզ դուր չի գալիս այդ ոճը ասենք որ ապացուցված է որ այս երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան վիճակի վրա:
    և սա դեռ ամենը չէ…
    Եվ այսպես վճարելով ընդամենը 100դրամ դուք կմտնեք այս հիանալի աշխարհը, որն օրեցօր ավելի ու ավելի մեջ պահանջարկ է վայելում, և կհամատեղեք անհրաժեշտությունը օգտակարի հետ
    Երթուղային տաքսի թող լինի յուրաքանչյուր փողոցի վրա

    Հաջորդը գովազդում է Չոբանի շուն
    Loading your personal settings....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կարո՞ղ եմ մարդ սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 30.01.2017, 02:48
  2. Նա՞ր, էս կարո՞ղ ա գիտես ծնունդդ ա )))
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.10.2011, 18:49
  3. Կարո՞ղ ենք օգնել
    Հեղինակ՝ skog94, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2011, 20:17
  4. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց
    Հեղինակ՝ I love love, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.03.2009, 16:29
  5. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •