User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 241 հատից

Թեմա: Կարո՞ղ ես գովազդել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    գովազդեք ճանճերին:
    Գարուն: Կեսօր: Նա, նստած պատշգամբին, վերհիշում էր առավոտյան դեպքերը: Դրսում անձրևում էր, իսկ նրա հոգին` փոթորկվում: Կարծես նա դեռ զարթնելու պահից կանխազգում էր, որ այդ օրը տարբերվելու էր մյուսներից: Սակայն նրա օրը սկսեց երկար սպասված ավետիսը. վերջապես իրականացավ նրա կյանքի հիմնական նպատակը...
    Հենց այս մտորումների մեջ էր, երբ մռայլ թուխպերի միջից փայլատակեցին արեգակի ոսկեզօծ շողերը: Անձրևը դադարեց` հանդարտեցնելով նրա խռոված հոգին: Պատշգամբի ապակու վրա նա նկատեց երկու փոքրիկ ճանճերի, որոնք, կազդուրվելով արևի կախարդական ջերմությամբ, ուրախ ճախրում էին` նմանվելով թաքստոցի խաղացող մանուկների: Այդ պահին նա իրեն զգաց երջանիկ. երջանիկ, քանի որ ականատեսն էր բնության երջանկությանը, զարթոնքին, որոնք սիրահար մարդու մոտ նվիրական և վեհ զգացմունքներ են առաջացնում, որոնք անխոս վկա են այն պարզ մտքի, որ կյանքը հիասքանչ է: Եվ նա իրեն զգում էր ինչպես աստված, որի հովանավոր էգիդայի ներքո փոքրիկ արարածները վայելում են իրենց կարճատև, բայց` հավերժականը փառաբանող կյանքը...
    Բայց ահա կորավ արևը: Տարտարոսյան արարածների նման` այն կուլ տվեցին դիվական ամպերը: Ասես բյուրավոր սատանաների քրքիջ, ճայթեց ամպրոպը և փայլատակեց կայծակը, փոթորկվեց նրա հոգին` հիշելով երանելի լուրին հաջորդաց չարագույժ զանգը. ամեն ինչ կորած էր: Ի չիք դարձան նրա բոլոր երազանքները. այլևս անիմաստ էր կյանքը նրա համար: Ինչու՞ ապրել, ու՞մ համար, եթե այլևս չես կարող տեսնել քո սիրած էակին, վայելել նրա անսահման սերը, կամ գոնե որսալ նրա դյութիչ հայացքը... Եվ ինչո՞վ են ինձնից առավել այս փոքրիկ արարածները, մի՞թե նրանք չեն զգում, որ իրենց հովանավոր աստվածը կորցրել է իր անմահությունը, իր ուժը, իր կյանքը: «Դե, ուրեմն, վերջ տվեք ձեր վայելքներին, քանի որ իմ ցասումը սոսկալի է և անսահման, ինչպես քիչ առաջ իմ սերն էր: Եկել է մեր կյանքի վերջը»... Մի քանի վայրկյան անց, փոքրիկ ճանճերի աճյունները, ասես անձրևի երկու կաթիլ, հանդարտ սահում էին ապակու վրայով ներքև, իսկ դրսում մոլեգնող քամին` բարձրաձայն շշնջում. «Կյանքը հիասքանչ է, բայց միաժամանակ` դաժան»...
    Դիտեք նոր մելոդրամա-թրիլլերը` «Ճանճեր»...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (11.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կարո՞ղ եմ մարդ սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 30.01.2017, 02:48
  2. Նա՞ր, էս կարո՞ղ ա գիտես ծնունդդ ա )))
    Հեղինակ՝ Universe, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.10.2011, 18:49
  3. Կարո՞ղ ենք օգնել
    Հեղինակ՝ skog94, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2011, 20:17
  4. Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց
    Հեղինակ՝ I love love, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.03.2009, 16:29
  5. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •