Մեր չենք գովազդում, մենք արձանագրում ենք փաստերը.
Եկեք գովազդենք որևէ գովազդային գործակալություն։
Մեր չենք գովազդում, մենք արձանագրում ենք փաստերը.
Եկեք գովազդենք որևէ գովազդային գործակալություն։
Վայ, կներեք, մոռացել եմ թեմա առաջարկել:
Հաջորդը թող գովազդի հայրենական արտադրության բուրդ չփխելու ճիպոտ ու համոզի, որ օտարերկրացիների արտադրածից լավն ա:
էսպես չի մնա
Jarre (03.12.2009), Ungrateful (03.12.2009), Yeghoyan (03.12.2009), Yellow Raven (26.12.2009), Yevuk (04.03.2010), Աբելյան (29.12.2009), Լուսաբեր (27.12.2009), Մանուլ (29.12.2009)
Տեսարանը ներկայացնում է, թե ինչպես է ասֆալտ անող մեքենան անցնում չփխիչների կույտի վրայով…
-Դեն նետեք բոլոր էժանագին արտասահմանյան չփխիչները, որոնք հոգնեցնում էին ձեր ձեռքերը և քրքրում օժիտի բուրդը… Բուրդ չփխելը այլևս խնդիր չէ, քանի որ Ագարակի չփխաբրդային կոմբինատը թողարկել է առաջին հայրենական բրդաչփխիչների գարուն-ամառ երկու հազար տասը հավաքածուն…
Ագարակի բրաչփխիչներ, երբ բուրդ չփխելը այլևս հոգս չէ, այլ հաճույք
Տեսարանը պատկերում է մահճակալին փորի վրա կապված կիսամերկ տղամարդու, որին չփխում էիր փարթամ կառուցվածքով կինը, որի յուրաքանչյուր հարվածը ուղեկցվում է վերջինիս մարմնի բոլոր բարեմասնությունների ռիթմիկ շարժով…
Եվ սա դեռ ամենը չէ, զանգահարեք առաջիկա քսան րոպեների ընթացքում և պատվիրեք Ագարակի բրդաչփխիչ, և դուք որպես նվեր կստանաք նաև ձեռնաշղթաներ
Հ. Գ. Գովազդը հեռարձակվում է յուր-յուր հինգ րոպեն մեկ
Հաջորդը թող գովազդի ադի-բուդի…
Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.12.2009, 20:13:
Չգիտես ինչո՞վ զբաղվել տափակ ֆիլմեր դիտելիս, երբ կողքիդ նստածները նույնքան անհետաքրիր մարդիկ դուրս եկան՝ գնի՛ր «Շին-Ման-Կաթ» ֆիրմայի ադի-բուդիները՝ և ժամանակը կվերաիմաստավորվի Ձեզ համար:
Հաջորդը թող գովազդի «Ձյունանուշ» ծառայությունը![]()
Դատարկություն (25.12.2009), Շինարար (25.12.2009)
Ի՜նչ ծնունդ, ի՜նչ մարտի ութ,
Թե կա չաղ Նոր տարվա բուդ,
Շուտ հավաքվեք փոքր ու մեծ,
Տասներկուսն արդեն խփեց,
Մի-մի գավաթ չխկացնենք,
Հետո լուրջ գործին անցնենք.
Սուր դանակը շուտ բերեք,
Բուդը շատ զգույշ կտրատեք,
Ու թող պայթի հարևանը,
Որ բուդ չկա իրենց տանը:
Ի՜նչ ծնունդ, ի՜նչ մարտի ութ,
Թե կա չաղ Նոր տարվա բուդ:
Հաջորդը գովազդում է Վահրամ Սահակյանին /էս լրիվ լուրջ/
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ի՞նչ է մնում քեզ անել,
Երբ չկան էլ ոզնիներ:
Երբ թրաշդ լավ չի գալիս
Ու հարբած ես տուն գալիս,
Հանդիպում ես դու մարդկանց
Եվ չես կարում անց կենաս
Նրանց կողքով դու հանգիստ
Սիրտն է քո անհանգիստ,
Քանզի գրպանումդ կա զենք,
Եվ ունես դու ուռած դեմք:
Եվ քեզ մնում է միայն
Փոքր-ինչ մտածել առ այն՝
«Վերջին ասեղն ավելորդ էր
Գոռգռալս լրիվ օդ էր,
Լավ էր հանգիստ անց կենայի,
Քան ավելորդ ղժղժայի»:
Այսպիսի իմաստուն քյալամ,
Որի անունն է Վահրամ,
Չի հանդիպում ամեն մեկին,
Շնորհակալ ենք Սահակյանին:
Մյուսը թող կարտոշկա գովազդի, լրիվ լուրջ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 27.12.2009, 03:22:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ամերիկայի հայտնագործման արդյունքում մարդկության մեծագույն ձեռքբերումը՝ ԿԱՐՏՈՇԿԱ: Աշխաչահահռչակ ԿԱՐՏՈՇԿԱ-ն իր ամանորյա անակնկալներով, ձեռք բերեք ԿԱՐՏՈՇԿԱ կուտակային հորեր, կուտակեք ձմեռվա համար, և ողջ ձմեռ ձեր սեղանից այն անպակաս կլինի: ԿԱՐՏՈՇԿԱ առանց քեզ կյանք չկա
Հաջորդը թող գովազդի «Վերվարածները ընտանիքում» բլոգբաստերը՝ ամենայն լրջությամբ:![]()
A.r.p.i. (28.12.2009)
Շատ շուտով՝ Վերվարածներն Ընտանիքում հեռուստասերիալը կրկին եթերում:
Ամենամեծ ռեյտինգային, առաջին հայկական հեռուստասերիալը, որի հիմքով սկսվեցին նկարվել շատ այլ հեռուստասերիալներ:
Կրկին եթերում կփայլի Մեծ Մամեն իր արկածներով: Խինդ ու ծիծաղ կպատճառի Արբին իր միամտությամբ: Իսկ Լպոյի ու Կնյազի հերթական բաժանությունները կրկին մելոդրամա կներդնեն հեռուստասերիալում: Բաց մի թողեք ոչ մի վայրկյան:
Վերվարածներն Ընտանիքում
Հաջորդս թող Մի Կաթիլ Մեղր գովազդի:
Կներեք, որ Թումանյանից եմ թխել
Թե ուզում եք, որ հավաքվեն
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Էլ զըռ չոբան
Ու խանութպան,
Էլ հերն ու մեր,
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղերք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Մի կաթիլ մեղր
Թողեք՝ թափի հատակին:
Մի կաթիլ մեղր ազգ ու տակին հավաքելու ամենաավանդական միջոցը:
Հաջորդը թող գովազդի հաց ու պանիր:
Հարդ (28.12.2009)
Ամուսնաղած ե՞ս, կինդ խոհարարություն անել չգիտի՞:
Հոգնատանջ աշխատանքից հետո գալիս ես տու՞ն և պատրաստված ոչ մի ուտելիք չե՞ս գտնում: Սառնարանում դատարկությու՞ն է:
Փրկության է գալիս հայկանան ավանդական հաց ու պանիրը:
Հաց ու պանիր՝ սրանով են սնվել մեր պապերը:
Հաջորդը թող գովազդի ՀՀ ազգային ժողովը:
Kuk (30.12.2009)
Շինարար (28.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ