կա այսպիսի հասկացողություն` "հոգու ազատություն",
կա այսպիսի հասկացողություն` "հոգու ազատություն",
Life is too short...
Ուհու, ազատ չզգայի դեռ 16 տարեկանից արդեն կլինեի այլ երկրի քաղաքացի :Alize_etoilik-ի խոսքերից
Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...
Ոչ ոքին կամ ինձAlize_etoilik-ի խոսքերից
Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...
Դա էլ պռինցիպի համար, որ Ես էլ հնարավոր է սխալվեմ ու իմ ազատության դեմ գնամ
Խոսքի ազատությունը մտքիդ հարստությունն է ու լեզվիդ համեստությունը:Alize_etoilik-ի խոսքերից
Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...
Ես, ցավոք կամ չցավոք, ազատ եմ խոսում:
ՉունեմAlize_etoilik-ի խոսքերից
Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց..., նույնիսկ մեկ-մեկ պատրաստ եմ ինձնից էլ ազատվելու,առանց տխրություն կամ կարոտ զգալու:
Ազատ եմ, բայց անկախ չեմ, քանի որ զգացմունքային եմ շատ, չնայած չեմ կախվում զգացմունքերիս սուբյեկտներիցAlize_etoilik-ի խոսքերից
Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն..../մեկ-մեկ, երբ պարապ եմ լինում/ :
Ազատությունը զգացողություն է, անկախությունը կարգավիճակ, քանի որ ինձ սիրող մարդկանցով եմ շրջապատված, ուրեմն անկախ չեմ/ միայն նրանց հոգատարությունը հերիք է/ բայց այս ամենի մեջ Ես ազատ եմ/ կլինեմ/
հ.գ.Վեռ ու Տիգ, էս միասին ֆիլմ եք դիտում,մի հատ չեք էլ ձայնո՞ւմ
հ.գ. ջաաաաաաաաան, Կոմսը եկել աաաաաաաաաաաաաաա
Բարի վերադարձ, էլ չգնաս հա՞ :
Լեգնա >
ինչպես միշտ` կարողանում ես կոտրել մարդկային կարծրատիպ մտահորիզոնները, դրա համար էլ` յուրահատուկ ես...
հ.գ. երևի լավ կլինի, հա? իսկ arsoul.com , սա նորություն է, երեւի թե,
Life is too short...
ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ!!!
Կատարյալ, լիարժեք, համատարած քաոսում միայն կարող ենք գտնել ազատությունը, մնացած ամեն ինչը , դրանք ուղղակի պայմանական միավորներ են , զուտ ինքնասփոփանքի համար:
Ու կատես դու իրանց պարը,
Ով ճղեց վերջին նկարը,
Ով վառեց վերջին կամուրջը,
Ով հանեց վերջին նագանը!
Կա արդյոք ազատություն մեր ժամանակներում, մեր այսքան համակարգված կյանքում ???
Կամ եղել է այն երբևիցէ ??? Եվ որը դուք կնտրեք հայտնի հակադարձ համեմատականությունից ազատություն թէ անվտանգություն ???
Վերջին խմբագրող՝ FactorX: 20.01.2008, 00:05:
աութսայդերների մեջ աութսայդեր
ազատությունդ մենակ դու կարաս վերցնես կամ սահմանափակես քո որոշումներով, ճիշտ ա , կարող ա մեր դարում ազատություն էն իրա բուն իմաստով չկա, բայց պետք ա ամեն մարդ իրա մեջ կարողանա պատկերացնել թե ինչ ա հասկանում ազատություն ասելով...ազատությունը նախ պետք ա հասկանալ , հետո նոր ձգտել , առավել ևս հասնել...
ի՞նչ ասեմ...
լավ թեմայա…
Ազատությունը ամենաթանկ բանն է մարդու համար… բայց ոչ բոլորը կարող են ապրել ազատության մեջ… իսկ շատերը չեն էլ ուզում ապրել ազատության մեջ… բարդա շատ…![]()
պարզապես ուզեցա ասել…
***
…այդ օրն էր որ ես ազատվեցի գերությունից… այն մեկից, որի մեջ ինքս էի ինձ գցել… այդ օրն էր, որ ես դարձա թիթեռնիկի պես ազատ ու սլացա արևին ընդառաջ… տաքանալու թե՞ այրվելու… այս հարցին այդպես էլ չստացա պատասխան… պատասղանն իմ լռությունն էր…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մի տեղ արդեն սա գրել եմ, բայց նորից կգրեմ.
Մարդու համար բացարձակ ազատությունը միայն ազատ անկումն է...
Այսինքն երբ ոչնչից կախված չես ու հենված չես ոչնչին` թե' հոգեպես, թե' ֆիզիկապես... Էդ ժամանակ դու նման ես թռչունի, քեզ ոչինչ չի ղեկավարում, քամին էլ հազիվ հասցնի ուղղություն տալ... Դու կատարելապես ինքնուրույն ես, մենակ դու ու քո եսն եք... Ինձ թվում է, ինքդ քեզ ճանաչելու համար պետք է գոնե մի անգամ զգաս, թե ինչ բան է ազատ անկումը...
Էս միտքը իմ գլուխն եկավ, երբ ճոճանակով օրորվում էի, քամին հաճելի հով էր անում, ես արագորեն վերև-ներքև էի ճոճվում, նայում էի մայր մտնող արևին ու ինձ թվում էր, թե արևն էլ էր ինձ հետ վերև-ներքև անում... ես մտածում էի, թե արևն ինձ էր ենթարկվում... ինձ շա~տ ազատ էի զգում, մինչև որ իմ առջևով մի թռչուն անցավ... ու ես հասկացա, որ իսկական ազատությունը նրանցն է, իսկ մենք ինչ էլ անենք, մեր ազատությունը ձեռակերտ է մնում... Ու կա միայն մի տարբերակ...
Հ.Գ. Միշտ նախանձել եմ պառաշյուտիստներին...![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ազատությունը մեր մտքի հայելին է , նրա առկայության դեպքում մենք իրագործում ենք մեր ուզածը
Ազատություն տալիս է վերադասը , նա էլ զրկում է մեզ դրանից
Ազատությունը խլում կամ նվիրում է այն գնահատողը
Ազատությունը պետք է կայանալու համար
Ազատությունը կամ կա , կամ չկա
Բացարձակ ազատությանը մարդն ի վիճակի չէ դիմանալ
Բավականին հետաքրքիր թեմա է, այնուամենայնիվ ինձ համար, և զարմանալի է որ այսքան քիչ է քննարկվել, այն էլ գրեթե անարդյունավետ:
Հարցերը սխալ են ձևակերպված: Թե ի՞նչ է ազատությունը, կարելի է ձևակերպել այսպես. ազատությունը մեր ֆիզիկական, հոգևոր և մտավոր անկախությունն է: Ազատությունը ոչ թե տալիս են կամ խլում այլ, հարաբերական ազատություն լինում է հավատքից՝ կրոնից, սոցիալական միջավայրից/ որ մեր մոտ այդքան բացակայում է/, ազգային պատկանելությունից ևն: Այս ամենին զուգահեռ կա նաև կամքի ազատություն, որը մասնավորապես ընտրելու ունակությունն է, և որն իր հերթին քննարկման առարկա է:
Մենք, ուզենք թե չուզենք, ամեն կերպ ձգտում ենք ազատության: Ոչ միայն ֆիզիկական, այլև ազատ մտածելու և գործելու:
Գիտական մեկնաբանությամբ, ըստ երևույթին, բացարձակ ազատություն գոյություն չունի: Քանի որ, եթե մարդը հասնում է ազատության որոշակի գագաթնակետի` ինքն է իր գլխի տերը, որոշում և գործում է ինքնուրույն, հաշվի չի նստում հասարակական նորմերի հետ,բավարարված են պահանջմունքները և ցանկությունները ևն, նրա կյանքը կորցնում է իր իմաստը, քանի որ այդուհանդերձ բացակայում են նպատակները և ձգտումները: Իր կյանքին նոր իմաստ հաղորդելու համար նա փորձում է փախչել այդ ազատությունից, որն էլ դրսևորվում է կախվածություն փնտրելով այլ բանում: Այս վերջին միտքը/ նախադասությունը/ արտահայտում է Է Ֆրոմը իր <Փախուստ ազատությունից>/ի դեպ ընտիր գործ է/ աշխատության մեջ: Ֆրոմը նշում է նաև ազատությունից փախչելու ձևերը:
Բայց թե, մեր մեջ՝ հայաստանյան հասարակության, իսկապես ազատները շաատ քիչ են, որ մի հատ էլ փախչելու մասին մտածեն…ՃՃ
Չնայած իմ կարծիքն ունեմ, այնուամենայիվ հետաքրքիր է.
- Ո՞րն է ազատության բուն իմաստը:
- Ունե՞նք մենք կամքի բացարձակ ազատություն:
- Ինչո՞ւ մարդը չի կարող բացարձակ ազատության մեջ ապրել:
"Non est ad astra mollis e terris via."
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ