Ազատություն... բարդ հարց ես տալիս: Ազատություն մեզ տալիս է մեր մայրը, ծնվելուց հենց անմիջապես հետո: Իսկ այն մեզանից այլևս ոչ ոք չի վերցնում ու չի կարող վերցնել, քանի որ Աստված էլ մեզ տվել է ազատ կամքի և քո ցանկացած ուղին այս կյանքւմ ընտրելու հնարավորություն: Յուրաքանչյուր մարդ ունի մտքի ազատություն, այսինքն՝ կարող է մտածել այն, ինչ կցանկանա: Իսկ եթե ֆիզիկական ազատության մասին է խոսքը, ապա դա, կարծում եմ, միանշանակ է, եթե մարդու շարժվելու տարածությունը սահմանափակվում է իր կամքին հակառակ, ապա սահմանափակվում է նրա ֆիզիկական, բայց ոչ երբեք՝ նրա մտավոր ու հոգևոր ազատությունը: Եվ դա տարբեր մարդկանց մոտ ընկալվում է տարբեր կերպ: Կարծում եմ, որ բացարձակ ազատություն գոյություն չունի: Եվ մարդը իր ամբող կյանքում ինչի՞ է ձգտում. իհարկե, այդ բացարձակ ազատությանը, սակայն երբեք էլ դրան չի հասնում: Սակայն այդ ձգտումն է, որ ստիպում է մարդուն ապրել, ու ստեղծել շատ ու շատ՝ դեռևս գոյություն չունեցող հոգևոր ու նյութական արժեքներ: Իրականում յուրաքանչյուր հարցիդ համար կարելի է առանձին թեմաներում խոսել, բայց մի բան հաստատ է, ինչքան էլ մտածենք, Աստված ասել է՝ Ես եմ ալֆան և օմեգան: Չգիտեմ, ինչքանով կարողացա արտահայտվել:
Էջանիշներ