Բավականին հետաքրքիր թեմա է, այնուամենայնիվ ինձ համար, և զարմանալի է որ այսքան քիչ է քննարկվել, այն էլ գրեթե անարդյունավետ:
Հարցերը սխալ են ձևակերպված: Թե ի՞նչ է ազատությունը, կարելի է ձևակերպել այսպես. ազատությունը մեր ֆիզիկական, հոգևոր և մտավոր անկախությունն է: Ազատությունը ոչ թե տալիս են կամ խլում այլ, հարաբերական ազատություն լինում է հավատքից՝ կրոնից, սոցիալական միջավայրից/ որ մեր մոտ այդքան բացակայում է/, ազգային պատկանելությունից ևն: Այս ամենին զուգահեռ կա նաև կամքի ազատություն, որը մասնավորապես ընտրելու ունակությունն է, և որն իր հերթին քննարկման առարկա է:
Մենք, ուզենք թե չուզենք, ամեն կերպ ձգտում ենք ազատության: Ոչ միայն ֆիզիկական, այլև ազատ մտածելու և գործելու:
Գիտական մեկնաբանությամբ, ըստ երևույթին, բացարձակ ազատություն գոյություն չունի: Քանի որ, եթե մարդը հասնում է ազատության որոշակի գագաթնակետի` ինքն է իր գլխի տերը, որոշում և գործում է ինքնուրույն, հաշվի չի նստում հասարակական նորմերի հետ,բավարարված են պահանջմունքները և ցանկությունները ևն, նրա կյանքը կորցնում է իր իմաստը, քանի որ այդուհանդերձ բացակայում են նպատակները և ձգտումները: Իր կյանքին նոր իմաստ հաղորդելու համար նա փորձում է փախչել այդ ազատությունից, որն էլ դրսևորվում է կախվածություն փնտրելով այլ բանում: Այս վերջին միտքը/ նախադասությունը/ արտահայտում է Է Ֆրոմը իր <Փախուստ ազատությունից>/ի դեպ ընտիր գործ է/ աշխատության մեջ: Ֆրոմը նշում է նաև ազատությունից փախչելու ձևերը:
Բայց թե, մեր մեջ՝ հայաստանյան հասարակության, իսկապես ազատները շաատ քիչ են, որ մի հատ էլ փախչելու մասին մտածեն…ՃՃ
Չնայած իմ կարծիքն ունեմ, այնուամենայիվ հետաքրքիր է.
- Ո՞րն է ազատության բուն իմաստը:
- Ունե՞նք մենք կամքի բացարձակ ազատություն:
- Ինչո՞ւ մարդը չի կարող բացարձակ ազատության մեջ ապրել:
Էջանիշներ