User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Իգական սեռը ձգտում է հավասարության

  1. #1
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իգական սեռը ձգտում է հավասարության

    Չեմ հիշում ով է ասել, որ ես Իգական սեռին ավելի բարձր կդասեի եթե նրանք համառորեն չձգտեին հավասարության, լրիվ համաձայն եմ, ես միշտ տեղս երթուղայինում զիջել եմ հակառակ սեռի ներկայացուցչին, եթե ձեռքին ծանր իր է եղել օգնել եմ տեղ հասցնել, եւ նման այլ բաներ, իմ պահվածքով ես կնամեծար եմ, բաբնիկ չհասկանաք, սակայն հիմա փոշմանել եմ, այլեւս չեմ զիջելու ոչ մի հարցում, դե հավասարություն թող լինի հավասարություն, թող ծանր գործերը նրանք անեն, ես հաճույքով կմնամ խոհանոցում, արդեն բավականին փորձ ունեմ, , բացի մի բանից նրանց ընդունելու եմ իմ սեռի ներկայացուցիչներին հավասար, բացառությունը խփելն է, ձեռ չեմ բարձրացրել, չեմ ել անի: Աղջիկ ծեծելը չեմ ընդունում, ընդհանրապես մարդ ծեծելը թարկել եմ…
    Ինչ եք կարծու արժի՞ աղջիկներին ըստ իրենց ցանկության ցածրացնել

  2. #2
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    սեփական փորձից եմ ասում. հեսա բոլորը գրելու են "դու դիմում ես ծայրահեղությունների"

  3. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    Հարգելիս, իգական սեռը չի ձգտում հավասարություն, քանի որ դա ի վերուստ արդեն կա: Մենք պարզապես ցանկանում ենք, որ տղամարդիկ դա նկատեն ու չփորձեն իրենց ստեղծած անհասկանալի սահմանափակումներով դասակարգել. սա կանացի գործ է, սա չէ: Մեր քրիստոնյա երկրներում դեռ մի քիչ տանելի է այդ անհավասարությունը,որոնց հեղինակը տղամարդիկ են: Մուսուլմանակն երկրներում, որքան ծիծաղելի է, անգամ զուտ կանացի խնդիրները, որոնք պետք է օրենքի ուժ ստանան, որոշում ու ամրագրում են տղամարդիկ:
    Իսկ քո ասած տեղը զիջելը, ծանր պայուսակ տանելը դա ոչ թե հավասարություն է, այլ հարգանք ֆիզիկապես թույլ էակին: Եթե դու համարում ես հավասարություն, բացատրի, թե ինչպես, միասին ե՞ք նստում , թե՞ միասին եք տեղափոխում ծանրությունը : Հակառակ դեպքում արդեն քո հավասարության իրավունքն է ոտնահարվում…
    Վերջին խմբագրող՝ lili-4: 12.08.2007, 16:38:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #4
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    Ոմանք սխալ հասկանում են կնոջ և տղամարդու հավասարության տակ, որ կինը պետք է դառնա առնական, իսկ տղամարդը՝ կանացի, այնինչ սեռերի միջև հավասարություն նշանակում է, որ երկուսն էլ նույն իրավունքներն ու հնարավորություններն ունենան ազատ զարգանալու, կատարելագործվելու ու ինքնադրսևորվելու և պետք է դրսևորեն կանայք իրենց կանացիությունը, հեզությունն ու քնքշությունը, տղամարդիկ իրենց առնականությունը, հաստատակամությունն ու ուժը: Չնայած կատարյալ մարդն իր մեջ ունի այս երկու բևեռների դրական հատկանիշներն էլ:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    Պետք չէ շփոթել հավասարությունն ու նույնականությունը: Ջավախքի գրածը նույնականության մասին էր, իսկ հավասարությունը բոլորովին այլ հասկացություն է: Դրա մասին արդեն Հուսիկը գրել է: Առայժմ ավելացնելու բան չունեմ:

  6. #6
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    Իսկ ինչ հավասարություն են ուզում կանայք, նրամց միակ ձգտումը խոհանոցից ազատվելն է, եւ ընդհանրապես ուզում են իշխել տղաների վրա, եթե տեղ չկա ուրեմն պիտի նաեւ հելնես տեղիցդ չէ՞, թեչե ընենց թարս թարս կնայեն, հետո ուզում են իշխանական լծակներ ձեռք գցել, բոլոր ծանր գործերը մենք վերցրել ենք մեր ուսերն միայն նրա համար, որ դուք ֆիզիկապես թույլ սեռ եք, եւ հիմա երեւի ուզում եք հակառակն ապաուցել, սա ծայրահեղություն չի ուղղակի մտահոգություն, կանայք պետք է մնան նազելի էակներ,

  7. #7
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    36
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    Լինելով իգական սեռի ներկայացուցիչ, ասեմ որ, ես երբեք չեմ ձգտել հավասարության, այլ հակառակը, կանայք պետք է մի բան հասկանան, որ տղամարդիկ պետք է միշտ մի քայլ առաջ գտնվեն, եթե ոչ ավելի շատ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,718
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իգական սեռը ձգտում է հավասարության

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հիշում ով է ասել, որ ես Իգական սեռին ավելի բարձր կդասեի եթե նրանք համառորեն չձգտեին հավասարության, լրիվ համաձայն եմ, ես միշտ տեղս երթուղայինում զիջել եմ հակառակ սեռի ներկայացուցչին, եթե ձեռքին ծանր իր է եղել օգնել եմ տեղ հասցնել, եւ նման այլ բաներ,
    Ջավախք ջան, դու շատ սխալ ես մեկնաբանում թեկուզ օգնելու հանգամանքը: Բազմիցս պատահել է, որ ես տեսել եմ տղամարդու (ճիշտ է մի քիչ տարիքն առած) ծանր իրերով ու օգնություն առաջարկել: Կողքս տղամարդ է ընկել, ես ձեռքս եմ մեկնել ու նա իմ օգնությամբ ոտքի է կանգնել: Բայց ես դա չեմ ընդունում, որ ես նրանից առավել էի, քանի որ ես սեփական ոտքերի վրա էի կանգնած:

    դե հավասարություն թող լինի հավասարություն, թող ծանր գործերը նրանք անեն, ես հաճույքով կմնամ խոհանոցում, արդեն բավականին փորձ ունեմ,
    Հավասարությունն այն չէ, որ դու անես այն գործը որ մինչ այդ անում էր իգական սեռի ներկայացուցիչը, և նրա ուսերին թողես այն, ինչ դու էիր անում մի ժամանակ: Հավասարությունը նախ պետք է լինի մտածելակերպի սահմաններում: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ որ ամենուր բարձրաձայում են, թե տղամարդկանց ուղեղն ավելի զարգացած է, որ նրանք ավելի խելացի են: Իսկ կանայք՝ մազը երկար, խելքը կարճ: Սակայն ես ուզում եմ ասել, որ տղամարդկանց խելացիության հանգամանքը գալիս է այն հիմնավորմամբ, որ նրանք որևէ գործի կպնելիս ամբողջությամբ կլանվում են տվյալ գործի մեջ և կողքերում այլևս ոչինչ չեն տեսնում: Իսկ կանայք պարզապես չեն կարողանում կենտրոնանալ մի բանի վրա, դրա համար էլ շատ դեպքերում նկատելի արդյունքների չեն հասնում…
    , բացի մի բանից նրանց ընդունելու եմ իմ սեռի ներկայացուցիչներին հավասար, բացառությունը խփելն է, ձեռ չեմ բարձրացրել, չեմ ել անի: Աղջիկ ծեծելը չեմ ընդունում, ընդհանրապես մարդ ծեծելը թարկել եմ…
    Ընդհանրապես մարդկային էակի վրա ձեռք բարձրացնելը մեղք եմ համարում: Ոչ մի էակ արժանի չի հարվածի արժանանալու, նույնիսկ տղաները

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռը և մասնագիտության ընտրությունը
    Հեղինակ՝ Progart, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.07.2017, 13:44
  2. Ինչպե՞ս հաշվարկել ապագա երեխայի սեռը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 12.07.2015, 19:28
  3. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •