Շնորհավորանք


Նավասարդի (օգոստոսի) 11-ին լրանում է հայոց փառապանծ անցյալի կարեւորագույն էջերից՝ Հայկ Նահապետի՝ տիտանյան Բելի հանդեպ տարած փառահեղ հաղթանակի 4500-ամյակը:
Նահապետ Հայկն իր հայորդիներով վերահաստատեց հայոց պատմական հայրենիքում մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Հայկի հաղթանակը ճակատագրական էր իր էությամբ, հերոսական էր՝ իր կերպով եւ հարատեւ է՝ իր պատմական նշանակությամբ...
Հայ Ցեղը գոյություն ունի արարչագործության սկզբից եւ ունի իրեն հատուկ հոգե-մարմնական գծեր, ուստի մեր մեծ նախնու՝ Հայկի հաղթանակը վերաիմաստավորեց Հայ Տեսակի առաքինությունն ու առաքելությունը՝ մեր Արարչական Բնօրրանում, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից:
Հավերժ փա՜ռք մեր Նահապետին ու իր զինակիցներին:
Շնորհավորում ենք Ազգին մեր նախնյաց փառահեղ հաղթանակի մեծ հոբելյանի առթիվ:
Իսկ Նավասարդյան տոները կնշվեն Գառնո հեթանոսական տաճարում:


Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ (Հայաստան)
«Հայկական Ծագումնաբանական» ընկերակցության Խորհուրդ
(ԱՄՆ, Լոս ԱՆջելես)

ՆԱՎԱՍԱՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՆԱՎԱՍԱՐԴ-ը լեզվաբանորեն կազմված է ՆԱՎ /ուժականություն/ բառով, ԱՍ /զորություն, խորհուրդ/ արմատով եւ ԱՐԴ /հաստատում/ բառով եւ նշանակում է ՈՒժի Զորության Հաստատում կամ ՈՒժի Խորհրդի Հաստատում: Փաստորեն Նավասարդը աստվածային զորության հաստատումն է Ազգի մեջ, նման հունական Օլիմպիադային: Եվ այն իր ավանդական նախասկիզբն ունի, կապված մեր նախահայրերից Հայկի հետ:
Ըստ ավանդության, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է Նավասարդյան զորախաղեր` ընտրելու համար զորավորներից զորավորներին: Մրցող քաջերի գլխավերեւում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը` Զորության Աստված Վահագնը, Արեւխաչով օծում էր հաղթողներին, եւ հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:
Այնուհետեւ ավանդաբար ամեն տարի կազմակերպվում էին Նավասարդյան Խաղեր, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչմանը:
Եվ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում էր մրցասպարեզ:
ՀԻՄՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ

Հավաքվել են քաջ որդիք մեր մրցության.
Նավասարդյան անթեղ կրա’կ, հուրհրա~,
Ամեն մեկին տու’ր հույս, հավատ հաղթության,
Ոգեւորի’ր խինդը նրանց թող թնդա’:
Հայր Արայի օրհնանքով ու փառքով
Արարչանիստ Արագածի գագաթին
Արարչական ջահը անմար կրակով
Վահագն հանձնեց մեր նախահայր քաջ Հայկին:

Բացահայտվե’ք, կտրիճ որդիք Հայկազյան,
Ցուցադրե’ք եռանդ եւ ուժ անթերի.
Անշեջ հուրը, որպես խորհուրդ օրհնության,
Հաղթանակ ու փառքի պսակ ձեզ բերի:

Քաջության մոլուցքից արբեցած
Քաջերից քաջերին փառապանծ,
Պարգեւի’ր հաղթանակ վաստակած,
Քաջերի մրցամարտ, Նավասա~րդ:


Հրավիրում ենք մասնակցելու «Նավասարդի» 4500-ամյա հոբելյանական տոնախմբությանը:
Նախաձեռնությամբ`
*Հայ-Արիական Միաբանության
*«Հանուն Հայրենիք» ՀԿ-ի
*«Հայրենիք» Ակումբի
*Երիտասարդական Ռազմահայրենասիրական միության
*Կանադահայ Ռաֆֆի Պապիկյանի

Ծեսը Վարում են` Արորդիների Ուխտի Քրմերը

Տոնախմբությունը կանցկացվի Գառնո Մայր Տաճարում Նավասարդի Արեգ օրը` Օգոստոսի 11-ին, Ժամը 13-ին
Վահագնի ծննդի 9590թ.