Հասիկ ջան, հեսա կասես ես մարդը էլի սկսեց փիլիսոփայել, բայց ասեմ.Hasik-ի խոսքերից
Ուրեմն, իմ համոզմամբ այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում, այդ ամենին կա պատճառ:
Այ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ եմ ուզում ասել, կարդա «Սիրո խոստովանություն» բաժնում գրածս, հա, եթե նա քեզ լքել է, ուրեմն նա վախեցել է, հիմա մտածենք թե ինչու, դե դրան կա մի քանի պատճառ
1. Կարողա տղան աղջկան չի սիրում, այն ժամանակ սիրահարված է եղել, հետո ել անցել գնացել է և ռիսկ չի ունեցել ասելու:
2. Չի կարելի բացառել նաև, որ մեղքը աղջկանն է, կարող է նա է փոխվել և տղան չի համակերպվել այդ փոփոխությունների հետ:
3. Կարողա տղան պատրաստ չի եղել լուրջ հարաբերությունների:
ՈՒ սենց բաներ, շատ ու շատ կարելլի է թվարկել, սակայն ես գտնում եմ, որ հարցը թողնել հեռանալու մեջ չէ: Շատ տղաներ, լքելով աղջիկներին, ոտնահարում են նրանց ինքնասիրությունը, նրանց եսը գցում են, ստորացնում, մեղքը բարձում նրանց վրա:
Ես համոզված եմ, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի և արվի, ապա նույնիսկ ամենածանր բաժանումը սպիեր չի թողնի, և շատ կարևոր է որ աղջիկը իմանա պատճառը, որ իր մեջ բաց տեղեր չմնան... Շարունակելի![]()
Էջանիշներ