Սրանից մի կես տարի առաջ ես քեզ կասեի в принципе ստանդարտ նախադասություններ, типо "Ոչինչ, ինքը ուրեմն քեզ արժանի չի...":
Բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ լույսի տակ է ինձ երևում:
Երբ տղան զգում է իր վրա հասունացող պատասխանատվությունը, ահավոր լարվածություն է առաջանում, իսկ եթե ինքը հասուն մարդ չի, չի կարողանում հասկանալ թե ինչն է պատճառը, ու վերագրում է իր զգացմունքի փոփոխմանը...
Ինձ շատ ցավոտ է ընդունել, բայց փաստերի աչքերի մեջ նաելով ստիպված եմ համաձայնել, որ այն ինչ ես արեցի սրանից մոտ կես տարի առաջ, ոչ այլ բան էր, քան քո հետ տեղ ունեցածի անալոգը, ընդ որում հենց իմ ասած "վախկոտության" արդյունքում:
Ես կորցրի իմ կյանքում ամենահարազատ մարդուն, ու մի այնպիսի սառնասրտությամբ, որ հիշելուց փշաքաղվում եմ...
Ինչևիցե, ես չգիտեմ թե քո նշանածը քանի տարեկան է, да и в принципе это то и не важно, քանի որ մարդիկ տարբեր տարիքներում են հասունանում:
Այս ամենը հաշվի առնելով էլ, մի բան պարզ է. պիտի շարունակես ապրել, դուխդ տեղը... Չնայած գիտեմ որ դեռ ահագին ժամանակ հակառակ սեռին վերապահումով ես վերաբերվելու:
Քեզ մեծ-մեծ համբերություն ԸՆԿԵՐ

Էջանիշներ