Այստեղ շաքարային դիաբետով տառապող բազմաթիվ հիվանդներ տեսնելուց ու բժիշկների հարցերի տարափից հետո (իսկ դրանց պատասխանները ես չունեի) ինձ հետաքրքրեց, թե ինչպես են զբաղվում այս հիվանդությամբ Հայաստանում: Դրա համար բացում եմ այս թեման և խնդրում, որ եթե ձեր շրջապատում կան շաքարային դիաբետով հիվանդներ, տաք այս հարցերը ու պատասխանները գրեք այստեղ:
1. Ի՞նչն է ձեզ անհանգստացրել, որ դիմել եք բժշկի և պարզել, որ շաքարային դիաբետ ունեք:
2. Քանի՞ տարեկանից եք տառապում շաքարային դիաբետով:
3. Բուժում ստանու՞մ եք:
4. Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում ձեր բժշկին և որտե՞ղ (հիվանդանոց/պոլիկլինիկա/այլ):
5. Ի՞նչ հաճախականությամբ եք ստուգում արյան մեջ գլյուկոզի մակարդակը, որտե՞ղ (տանը, պոլիկլինիկայում, այլ):
Նախապես շնորհակալություն
Էջանիշներ