User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Շաքարային դիաբետը Հայաստանում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շաքարային դիաբետը Հայաստանում

    Այստեղ շաքարային դիաբետով տառապող բազմաթիվ հիվանդներ տեսնելուց ու բժիշկների հարցերի տարափից հետո (իսկ դրանց պատասխանները ես չունեի) ինձ հետաքրքրեց, թե ինչպես են զբաղվում այս հիվանդությամբ Հայաստանում: Դրա համար բացում եմ այս թեման և խնդրում, որ եթե ձեր շրջապատում կան շաքարային դիաբետով հիվանդներ, տաք այս հարցերը ու պատասխանները գրեք այստեղ:
    1. Ի՞նչն է ձեզ անհանգստացրել, որ դիմել եք բժշկի և պարզել, որ շաքարային դիաբետ ունեք:
    2. Քանի՞ տարեկանից եք տառապում շաքարային դիաբետով:
    3. Բուժում ստանու՞մ եք:
    4. Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում ձեր բժշկին և որտե՞ղ (հիվանդանոց/պոլիկլինիկա/այլ):
    5. Ի՞նչ հաճախականությամբ եք ստուգում արյան մեջ գլյուկոզի մակարդակը, որտե՞ղ (տանը, պոլիկլինիկայում, այլ):

    Նախապես շնորհակալություն

  2. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Այս թեման տարօրինակ կերպով անուշադրության մատնվեց Չեմ կարծում պատճառն այն է, որ Հայաստանում շաքարային դիաբետը սակավ հանդիպող հիվանդություն է:
    Ցավալի է, բայց իրականում հակառակն է, շատերն են տառապում շաքարային դիաբետով, ընդ որում այդ շատերից երևի միայն կեսն է դիմել բժշկի ու պարզել, որ նման հիվանդություն կա իր մոտ, իսկ մյուս կեսն այդպես էլ անտեղյակ է՝ հայերիս բնորոշ «միայն դանակը ոսկորին հասնելու դեպքում բժշկի գնալ» բնավորության պատճառով
    Իմ հարազատներից մարդիկ կան, ովքեր ունեն շաքարային դիաբետ, և ես ուզում եմ ավելի շատ ինֆորմացիա ունենալ այս հիվանդության մասին. ի՞նչ է իրենից լայն առումով ներկայացնում այն, ինչպիսի՞ տեսակներ կան, վերջերս լսեցի հեռուստացույցով , որ հանդիպում է երկու տեսակ, ընդ որում՝ նրանցից մեկի դեպքում հիվանդի մոտ նկատվում է ճարպակալում, և որ այս դեպքում դեղերի ընդունումը պարտադիր է, այսինքն բացի պահանջվող դիետայից, պետք է նաև կոնկրետ հաբեր ընդունել:
    Հուսով եմ՝ թեման ակտիվ կդառնա, իսկ քննարկումներն ու խորհուրդները հաստատ պետք կգան շատերին
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Ցավոք սրտի, ոչ միայն թեման անուշադրության մատնվեց, այլև ընդհանրապես Հայաստանում այդ հիվանդությունը «անուշադրության» կենտրոնում է: Մենք՝ բժշկականի ուսանողներս, միայն էնդոկրինոլոգիայի դասընթացի ժամանակ ենք սովորել, որն ավարտվել է մի խեղճ ու կրակ ստուգարքով: Իսկ հետո, երբ պետք է որ մյուս առարկաներից պատմեին մեզ բարդությունների մասին, նորից շատ թռուցիկ կերպով ենք անդրադարձել: Այնպես որ ապագա բժիշկները քիչ բան գիտեն շաքարային դիաբետի մասին: Բարեբախտաբար, ես այս ամառ մի ամբողջ ամիս շաքարային դիաբետով հիվանդներ եմ ուսումնասիրել ու բավական բան սովորել:

    Նախ, այդ երկու տեսակների մասին: Ինչպես հայտնի է, շաքարային դիաբետի հիմնական խնդիրն այն է, որ գլյուկոզը չի յուրացվում, մնում է արյան մեջ՝ բազմաթիվ ախտաբանական փոփոխությունների պատճառ դառնալով: Դա կարող է լինել երկու ձևով. մեկը, որ ենթաստամոսքային գեղձի կղզյակները բավարար չափով ինսուլին հորմոն չեն արտադրում, իսկ այն պատասխանատու է գլյուկոզի յուրացման համար, իսկ երկրորդը՝ ինսուլին կա, բայց հյուսվածքները «չեն ճանաչում» գլյուկոզը և չեն յուրացնում: Սրանց առաջացման պատճառները շատ բազմազան են: Եթե պետք լինի, առանձին դրանց մասին էլ կխոսենք: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա երկու դեպքում էլ պետք է շատ հետևողական լինել, երկու դեպքում էլ միայն դիետան քիչ է (եթե, իհարկե, թույլ արտահայտված շաքարային դիաբետ չէ): Առաջին դեպքում անհրաժեշտ անընդհատ օրգանիզմ ներմուծել ինսուլին, իսկ երկրորդ դեպքում՝ դեղեր, որոնք կմեծացնեն հյուսվածքների թափանցելիությունը գլյուկոզի հանդեպ: Իհարկե, երկու դեպքում էլ որոշակի հանգամանքներից ելնելով նշանակում են նաև մյուս խմբի դեղերից:

    Մեկ էլ չաղանալու մասին… Երկրորդ տիպի ժամանակ, քանի որ հյուսվածքներում գլյուկոզը չի յուրացվում, չի դառնում, ասենք, գլիկոգեն, ճարպային հյուսվածքը կարողանում է զավթել գլյուկոզը և նույն ինսուլինի ազդեցությամբ վերածել ճարպաթթուների, ինչի հետևանքով էլ մարդիկ չաղանում են:

    Շաքարային դիաբետի առաջին նշանները.
    1. Շատակերություն
    2. Շատամիզություն
    3. Շատախմություն

  4. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Ես էլի հարցեր ունեմ
    Իսկ ինչի՞ հետ կարող է կապած լինել այն, որ հերթական անգամ արյան մեջ գլյուկոզի մակարդակի ստուգման արդյունքում, ընդ որում այս անգամ արյունը երակից է վերցվել, գլյուկոզի շատ ցածր մակարդակ է գրանցվել, այսինքն այնքան, որքան առողջ մարդու մոտ,դա այն դեպքում, երբ մնացած բոլոր ստուգումների ժամանակ, ճիշտ է, ոչ այնքան բարձր, բայց նորմայից շատ է եղել գլյուկոզը: Ու, մեկ էլ, սա ոչ մի առիթ չի կարող չէ՞ տալ, որ նորից քաղցրը թեկուզ մի փոքր, բայց շահագործվի:
    Հա, մեկ էլ, ամենալավը որտե՞ղ են անցկացնում մեր հանրապետությունում արյան նմանօրինակ ստուգումները:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Սե՛լ, կներես ուշացման համար:
    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ հետ կարող է կապած լինել այն, որ հերթական անգամ արյան մեջ գլյուկոզի մակարդակի ստուգման արդյունքում, ընդ որում այս անգամ արյունը երակից է վերցվել, գլյուկոզի շատ ցածր մակարդակ է գրանցվել, այսինքն այնքան, որքան առողջ մարդու մոտ,դա այն դեպքում, երբ մնացած բոլոր ստուգումների ժամանակ, ճիշտ է, ոչ այնքան բարձր, բայց նորմայից շատ է եղել գլյուկոզը:
    Դա կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Օրինակ, երկարատև քաղցը կամ իրականացված բուժումը: Երբեմն պատահում է, որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ առավոտյան ժամերին արյան գլյուկոզը նույնիսկ նորմայից ցածր է լինում: Այդ պատճառով ճշգրիտ ախտորոշման համար պետք է արյան գլյուկոզը չափել օրվա տարբեր ժամերին, ինչը Հայաստանում կարծեմ չի կատարվում:
    Ու, մեկ էլ, սա ոչ մի առիթ չի կարող չէ՞ տալ, որ նորից քաղցրը թեկուզ մի փոքր, բայց շահագործվի:
    Ո՛չ, չի կարող: Մի փոքր շահագործում, և շաքարը կբարձրանա նախկին թվերի վրա:
    Հա, մեկ էլ, ամենալավը որտե՞ղ են անցկացնում մեր հանրապետությունում արյան նմանօրինակ ստուգումները:
    Ինքս չեմ փորձել, բայց ասում են, որ Վիոլան է լավ:

  6. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Շնորհակալ եմ, Բյո՛ւր ջան
    Գլյուկոզի ստուգման լավագույն տեղ որպես շատերը նշում են Կոմիտասի շուկայից քիչ ներքև գտնվող ախտորոշման կենտրոնը, բայց արդյոք դա Վիոլան է, չգիտեմ
    Վերջին խմբագրող՝ Selene: 09.03.2008, 21:57:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, Բյո՛ւր ջան
    Գլյուկոզի ստուգման լավագույն տեղ որպես շատերը նշում են Կոմիտասի շուկայից քիչ ներքև գտնվող ախտորոշման կենտրոնը, բայց արդյոք դա Վիոլան է, չգիտեմ
    Վիոլան կարծեմ նորքում ա, բայց գլյուկոզայի մակարդակի որոշումը իմ տպավորությամբ հիմա այնքան էլ բարդ բան չէ: Օրինակ իմ գյուկոզան չափել են. միհատ պստիկ սարք էր, արյունս կաթացրեցին դիսփլեյին թիվը գրեց: Կամ էլ կարող ա դա մոտավոր է չափում, չգիտեմ

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Գլյուկոզի ստուգման լավագույն տեղ որպես շատերը նշում են Կոմիտասի շուկայից քիչ ներքև գտնվող ախտորոշման կենտրոնը, բայց արդյոք դա Վիոլան է, չգիտեմ
    Կարծեմ Վիոլան է:

    Վիոլան կարծեմ նորքում ա, բայց գլյուկոզայի մակարդակի որոշումը իմ տպավորությամբ հիմա այնքան էլ բարդ բան չէ: Օրինակ իմ գյուկոզան չափել են. միհատ պստիկ սարք էր, արյունս կաթացրեցին դիսփլեյին թիվը գրեց: Կամ էլ կարող ա դա մոտավոր է չափում, չգիտեմ
    Այլևս Նորքում չէ: Կարդիոլոգիայից առանձնացել է: Գիտեմ, որ Կոմիտասի կողմերում է, կոնկրետ տեղը չգիտեմ: Իսկ էդ սարքը մոտավոր է չափում: Շաքարային դիաբետ ախտորոշելու համար պետք է մի քանի անգամ չափել, այն էլ՝ մասնագետի հսկողությամբ:

  9. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2008
    Հասցե
    ԳԱՂՏՆԻՔ Է!!!
    Տարիք
    27
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Ես ունեմ շաքարախտ մոտ 3տարի,ես 2005թ. սեպտեմբերին դասի գնալուց շատ թույլ էի լինում,անընդհատ ջուր էի խմում,հաճախակի զուգարան էի գնում,գիշերները ոտքս բռնվում էր նույնիսկ մի շարժումից, և մայրս ինձ տարավ մի հիվանդանոց,սկզբում չիմացան որ թուլությունը ադյ պատճառով է,բայց վերջում պարզվեց,այդ ժամանակ 9տ. էի: Ինձ արել էին մանկական էնդոկրինոլոգ բաժին Էլմիռա Փաշինյանի մոտ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Հա մոռացա ասել բոլոր շաքարային դիաբետով տառապող երեխաները գնում են բժշկի ամիսը 1 անգամ
    Ահա մի աղջիկ ցանկանում է իմանալ սրա մասին շատ տեղեկություն.
    Եթե ինչ որ հարց ունես գրի, ես քեզ շատ բան կասեմ:Դու նույնիսկ չես պատկերացնի ինչեր գիտեմ
    Վերջին խմբագրող՝ Ելենա: 09.12.2008, 21:17: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2008
    Հասցե
    ԳԱՂՏՆԻՔ Է!!!
    Տարիք
    27
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    ՈՉ ՎԻՈԼԱՆ չժգրիտ չէ:
    Ես կարող եմ մի դեպք պատմել,որը հաստատ բոլորին կհետաքրքրի!!!!
    մի անգամ երբ գնացել էի այնտեղ արյուն հանձնելու իմ գլյուկոզան 9.9-էր,որը մի քանի ամիս առաջ նույնպես 9.9 էր,այդ ժամանակ իմ բժշկուհին Էլմիրան էր,իսկ մի քանի օր հետո երբ բժշկուհիս փոխվեց,ես կրկին հանձնեցի նույն անալիզը 2 տեղ,սակայն ինձ մոտ 7.6 էր

    Ավելացվել է 4 րոպե անց
    Դա կապված է նրա հետ որ տվյալ մարդը այդ ժամանակահատվածում նոռմալ սնվել է առանց ավելորդությունների,և այդ պատճառով էլ նոռմալ է
    Վերջին խմբագրող՝ Ելենա: 09.12.2008, 21:29: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2008
    Հասցե
    ԳԱՂՏՆԻՔ Է!!!
    Տարիք
    27
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Դա կապված է նրա հետ որ տվյալ մարդը այդ ժամանակահատվածում նոռմալ սնվել է առանց ավելորդությունների,և այդ պատճառով էլ նոռմալ է

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, Բյո՛ւր ջան
    Գլյուկոզի ստուգման լավագույն տեղ որպես շատերը նշում են Կոմիտասի շուկայից քիչ ներքև գտնվող ախտորոշման կենտրոնը, բայց արդյոք դա Վիոլան է, չգիտեմ
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիոլան կարծեմ նորքում ա, բայց գլյուկոզայի մակարդակի որոշումը իմ տպավորությամբ հիմա այնքան էլ բարդ բան չէ: Օրինակ իմ գյուկոզան չափել են. միհատ պստիկ սարք էր, արյունս կաթացրեցին դիսփլեյին թիվը գրեց: Կամ էլ կարող ա դա մոտավոր է չափում, չգիտեմ
    ՈՉ ՎԻՈԼԱՆ չժգրիտ չէ:
    Ես կարող եմ մի դեպք պատմել,որը հաստատ բոլորին կհետաքրքրի!!!!
    մի անգամ երբ գնացել էի այնտեղ արյուն հանձնելու իմ գլյուկոզան 9.9-էր,որը մի քանի ամիս առաջ նույնպես 9.9 էր,այդ ժամանակ իմ բժշկուհին Էլմիրան էր,իսկ մի քանի օր հետո երբ բժշկուհիս փոխվեց,ես կրկին հանձնեցի նույն անալիզը 2 տեղ,սակայն ինձ մոտ 7.6 էր

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ շաքարային դիաբետով տառապող բազմաթիվ հիվանդներ տեսնելուց ու բժիշկների հարցերի տարափից հետո (իսկ դրանց պատասխանները ես չունեի) ինձ հետաքրքրեց, թե ինչպես են զբաղվում այս հիվանդությամբ Հայաստանում: Դրա համար բացում եմ այս թեման և խնդրում, որ եթե ձեր շրջապատում կան շաքարային դիաբետով հիվանդներ, տաք այս հարցերը ու պատասխանները գրեք այստեղ:
    1. Ի՞նչն է ձեզ անհանգստացրել, որ դիմել եք բժշկի և պարզել, որ շաքարային դիաբետ ունեք:
    2. Քանի՞ տարեկանից եք տառապում շաքարային դիաբետով:
    3. Բուժում ստանու՞մ եք:
    4. Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում ձեր բժշկին և որտե՞ղ (հիվանդանոց/պոլիկլինիկա/այլ):
    5. Ի՞նչ հաճախականությամբ եք ստուգում արյան մեջ գլյուկոզի մակարդակը, որտե՞ղ (տանը, պոլիկլինիկայում, այլ):

    Նախապես շնորհակալություն
    Ես ունեմ շաքարախտ մոտ 3տարի,ես 2005թ. սեպտեմբերին դասի գնալուց շատ թույլ էի լինում,անընդհատ ջուր էի խմում,հաճախակի զուգարան էի գնում,գիշերները ոտքս բռնվում էր նույնիսկ մի շարժումից, և մայրս ինձ տարավ մի հիվանդանոց,սկզբում չիմացան որ թուլությունը ադյ պատճառով է,բայց վերջում պարզվեց,այդ ժամանակ 9տ. էի: Ինձ արել էին մանկական էնդոկրինոլոգ բաժին Էլմիռա Փաշինյանի մոտ
    Վերջին խմբագրող՝ Ելենա: 09.12.2008, 21:33: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #12
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Բարեկամուհիս 12 տարեկանից տառապում է այդ հիվանդությամբ, բայց բժշկական հսկողության տակ է եղել, արդեն 7 տարի է ամոսւնացած է ու վերջերս երկրորդ երեխան ունեցավ
    Ինձ հետաքրքիր է անգամ լավ հսկեողության դեպքում ինչքա՞ն են նրա երկար ապրելու շանսերը
    Love has an enemy, but it is already defeated!

  13. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2008
    Հասցե
    ԳԱՂՏՆԻՔ Է!!!
    Տարիք
    27
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլի հարցեր ունեմ
    Իսկ ինչի՞ հետ կարող է կապած լինել այն, որ հերթական անգամ արյան մեջ գլյուկոզի մակարդակի ստուգման արդյունքում, ընդ որում այս անգամ արյունը երակից է վերցվել, գլյուկոզի շատ ցածր մակարդակ է գրանցվել, այսինքն այնքան, որքան առողջ մարդու մոտ,դա այն դեպքում, երբ մնացած բոլոր ստուգումների ժամանակ, ճիշտ է, ոչ այնքան բարձր, բայց նորմայից շատ է եղել գլյուկոզը: Ու, մեկ էլ, սա ոչ մի առիթ չի կարող չէ՞ տալ, որ նորից քաղցրը թեկուզ մի փոքր, բայց շահագործվի:
    Հա, մեկ էլ, ամենալավը որտե՞ղ են անցկացնում մեր հանրապետությունում արյան նմանօրինակ ստուգումները:

    Ասեմ ոչ պետք է քաղցրը շատ չոգտագործել,դա միայն կնպաստի նրան որ կրկին գլյուկոզան բարձրանա:
    ամենալավը,որում ես ամեն անգամ տալիս եմ Կոմիտասի շուկայի հետևում,բարձրահարկ շենք,առաջին հարկ

  14. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամուհիս 12 տարեկանից տառապում է այդ հիվանդությամբ, բայց բժշկական հսկողության տակ է եղել, արդեն 7 տարի է ամոսւնացած է ու վերջերս երկրորդ երեխան ունեցավ
    Ինձ հետաքրքիր է անգամ լավ հսկեողության դեպքում ինչքա՞ն են նրա երկար ապրելու շանսերը
    150 տարի

  15. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2008
    Հասցե
    ԳԱՂՏՆԻՔ Է!!!
    Տարիք
    27
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամուհիս 12 տարեկանից տառապում է այդ հիվանդությամբ, բայց բժշկական հսկողության տակ է եղել, արդեն 7 տարի է ամոսւնացած է ու վերջերս երկրորդ երեխան ունեցավ
    Ինձ հետաքրքիր է անգամ լավ հսկեողության դեպքում ինչքա՞ն են նրա երկար ապրելու շանսերը
    Գիտես ինչ նա պետք է իրեն ամեն կերպ լավ պահի,ես համոզված եմ նա ինսուլին է ներարկվում,նա պետք է ուտելուն համապատասխան ներարկվի որպիսզի ոչ բարձրանա ոչ էլ իջնի:և հետո էլ շաքարախտը վատ հիվանդություն չէ,եթե քեզ լավ հետևես,նրա բարդություններն են վատ
    եթե երեխա է ունեցել ապա իր վիճակը լավ է

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Շաքարային դիաբետ
    Հեղինակ՝ Ելենա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2008, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •