User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Շաքարային դիաբետը Հայաստանում

  1. #16
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2008
    Հասցե
    ԳԱՂՏՆԻՔ Է!!!
    Տարիք
    27
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք սրտի, ոչ միայն թեման անուշադրության մատնվեց, այլև ընդհանրապես Հայաստանում այդ հիվանդությունը «անուշադրության» կենտրոնում է: Մենք՝ բժշկականի ուսանողներս, միայն էնդոկրինոլոգիայի դասընթացի ժամանակ ենք սովորել, որն ավարտվել է մի խեղճ ու կրակ ստուգարքով: Իսկ հետո, երբ պետք է որ մյուս առարկաներից պատմեին մեզ բարդությունների մասին, նորից շատ թռուցիկ կերպով ենք անդրադարձել: Այնպես որ ապագա բժիշկները քիչ բան գիտեն շաքարային դիաբետի մասին: Բարեբախտաբար, ես այս ամառ մի ամբողջ ամիս շաքարային դիաբետով հիվանդներ եմ ուսումնասիրել ու բավական բան սովորել:

    Նախ, այդ երկու տեսակների մասին: Ինչպես հայտնի է, շաքարային դիաբետի հիմնական խնդիրն այն է, որ գլյուկոզը չի յուրացվում, մնում է արյան մեջ՝ բազմաթիվ ախտաբանական փոփոխությունների պատճառ դառնալով: Դա կարող է լինել երկու ձևով. մեկը, որ ենթաստամոսքային գեղձի կղզյակները բավարար չափով ինսուլին հորմոն չեն արտադրում, իսկ այն պատասխանատու է գլյուկոզի յուրացման համար, իսկ երկրորդը՝ ինսուլին կա, բայց հյուսվածքները «չեն ճանաչում» գլյուկոզը և չեն յուրացնում: Սրանց առաջացման պատճառները շատ բազմազան են: Եթե պետք լինի, առանձին դրանց մասին էլ կխոսենք: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա երկու դեպքում էլ պետք է շատ հետևողական լինել, երկու դեպքում էլ միայն դիետան քիչ է (եթե, իհարկե, թույլ արտահայտված շաքարային դիաբետ չէ): Առաջին դեպքում անհրաժեշտ անընդհատ օրգանիզմ ներմուծել ինսուլին, իսկ երկրորդ դեպքում՝ դեղեր, որոնք կմեծացնեն հյուսվածքների թափանցելիությունը գլյուկոզի հանդեպ: Իհարկե, երկու դեպքում էլ որոշակի հանգամանքներից ելնելով նշանակում են նաև մյուս խմբի դեղերից:

    Մեկ էլ չաղանալու մասին… Երկրորդ տիպի ժամանակ, քանի որ հյուսվածքներում գլյուկոզը չի յուրացվում, չի դառնում, ասենք, գլիկոգեն, ճարպային հյուսվածքը կարողանում է զավթել գլյուկոզը և նույն ինսուլինի ազդեցությամբ վերածել ճարպաթթուների, ինչի հետևանքով էլ մարդիկ չաղանում են:

    Շաքարային դիաբետի առաջին նշանները.
    1. Շատակերություն
    2. Շատամիզություն
    3. Շատախմություն
    Այս թեման չի մատնվել անուշադրության,այս թեման բոլորին է հետաքրքրում քանի որ ազգի 90% այդ հիվանդությամբ է տառապում

  2. #17
    Անդամության թեկնածու fett400-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2008
    Հասցե
    երեվանում
    Տարիք
    37
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատճառններից...

    Ընդհանրապես բացի առողջ ապրելակերպով ապրելուց շաքարային դիաբետ հիվանդանալու մեծ աղբյուր է հանդիսանում խանութներում վաճառվող հյութեր, դրանցից են՝ CocaCola, Fanta, Sprite. Էնպես որ առողջ մնալու պատճառով ընդհանրապես մի օգտագործեք այդ թունաքիմիկատները Ես ինքս էլ շատ սիրում եմ բայց չեմ կիրառում ընհանրապես:

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Շաքարային դիաբետը Հայաստանում

    Մոդերատորական: Օֆֆտոպային գրառումները ջնջվել են, առայժմ առանց նկատողության: Խնդրում ենք անկապ, թեմային չվերաբերող գրառումներ չանել:

  4. #19
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ նկատեցի, էս թեման երկար ժամանակ է` էլի քնած է: Թարմացնել է պետք...
    Առաջին խորհուրդը որ տալիս են, դիետիկ սնվելն է:
    Լավ, էլի դիետիկ, բայց կոնկրետ ինչ է կարելի ու ինչ չի կարելի ուտել շաքարային դիաբեդ ունենալու դեպքում:
    Դիաբեդիկների համար նախատեսված սնունդ դեռևս չեմ կարողանում գտնել խանութներում, բացի թխվածքիղ ու կոնֆետից: Եթե որևէ մեկը գիտի, թե որտեղ, որ խանութում են վաճառվում նման բաներ, խնդրում եմ, գրեք
    Ես ոչինչ չեմ ուզում...

  5. #20
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ նկատեցի, էս թեման երկար ժամանակ է` էլի քնած է: Թարմացնել է պետք...
    Առաջին խորհուրդը որ տալիս են, դիետիկ սնվելն է:
    Լավ, էլի դիետիկ, բայց կոնկրետ ինչ է կարելի ու ինչ չի կարելի ուտել շաքարային դիաբեդ ունենալու դեպքում:
    Դիաբեդիկների համար նախատեսված սնունդ դեռևս չեմ կարողանում գտնել խանութներում, բացի թխվածքիղ ու կոնֆետից: Եթե որևէ մեկը գիտի, թե որտեղ, որ խանութում են վաճառվում նման բաներ, խնդրում եմ, գրեք
    Առաջին հերթին պետք բացառել սպիտակ հացը: Պետք է օգտագործել սև և թեփով հաց գրեթե բոլոր խանութներում էլ վաճառում են: Պետք է հնարավորինս քիչ ուտել կարտոֆիլ, ուտելու դեպում էլ կեղևով ուտել:
    Մեր բարեկամուհին որն ի դեպ բժշկուհի է ունի այ հիվանդությունը: Ամենամեծ վտանգը ներլայացնում են քաղցր բաները դրան է պետք ծատ ուշադրություն դարձնել: Ինքը օրինակ մրգերև առանց շաքարի էր կոմպոտ պատրաստում իր համար: Իսկ դեղատներում շաքարավազին փոխարինով հաբերներ են վաճառում շաքարով հիվանդների համար սուրճի թեյի համար: Բայց դրա մասին չեմ կարող խորհուրդ տալ կոնկրետ չգիտեմ:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (01.07.2010)

  7. #21
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ մտածում էս սենց բաները մեզ պիտի որ չկպնի, բայց պապս երեկ ստուգվեց և 11 մմոլ/լ Նենց որ ես այս թեման երբեմն կայցելեմ հարցերով։ Իսկ քանի դեռ բժիշկը մեզ չի ասել մեր անելիքը, մենք սկսել էնք դիետա պահել։
    Շատ ջուր է խմում։ Ես մինչ բժիշկի ցուցումները, իմ նախաձեռնությամբ սահմանափակել եմ ջրի քանակը 1,5լ։
    Կարճ
    Կոնկրետ

  8. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը

    Բում, գլիկոլիզացված հեմոգլոբինը ստուգե՞լ ա: Իհարկե դիետան լավ բան ա անկախ ամեն ինչից, բայց Հայաստանում մեկ-մեկ շատ ափաշքյարա են դիագնոզում: Մի անգամ ստից ստուգում են, ասում են՝ էդ ա, մինչդեռ մի քանի ստուգում ա պետք անցնել, հատկապես գլիկոլիզացված հեմոգլոբինը, որը ոչ թե էդ պահի տեղաշարժերն ա ցույց տալիս, այլ վերջին մի քանի ամիսների՝ շաքարի կայուն բարձրացումը:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.01.2015), GriFFin (24.01.2015), Աթեիստ (22.01.2015)

  10. #23
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բում, գլիկոլիզացված հեմոգլոբինը ստուգե՞լ ա: Իհարկե դիետան լավ բան ա անկախ ամեն ինչից, բայց Հայաստանում մեկ-մեկ շատ ափաշքյարա են դիագնոզում: Մի անգամ ստից ստուգում են, ասում են՝ էդ ա, մինչդեռ մի քանի ստուգում ա պետք անցնել, հատկապես գլիկոլիզացված հեմոգլոբինը, որը ոչ թե էդ պահի տեղաշարժերն ա ցույց տալիս, այլ վերջին մի քանի ամիսների՝ շաքարի կայուն բարձրացումը:
    Բյուր, պապաս պոլիկնինիկայումա ստուգվել, կատարվել է արյան և մեզի անալիզ, առավոտ շուտ, սոված, ծարավ։ Երկու անգամ էն անալիզ արել, որպեսզի սխալ չլինի։ Բայց ճիշտն ասած մեր քյասիբ պոլիկնինիկայի ստուգածին չգիտեմ հավատամ, թե մի կարգին տեղ գնանք?
    Պոլիկլինիկայի անալիզի պատասխանները վաղը կհրապարակեմ (մի հատ էլ դուք նայեք, հիմա մոտս չի)
    Կարճ
    Կոնկրետ

  11. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ մտածում էս սենց բաները մեզ պիտի որ չկպնի, բայց պապս երեկ ստուգվեց և 11 մմոլ/լ Նենց որ ես այս թեման երբեմն կայցելեմ հարցերով։ Իսկ քանի դեռ բժիշկը մեզ չի ասել մեր անելիքը, մենք սկսել էնք դիետա պահել։
    Շատ ջուր է խմում։ Ես մինչ բժիշկի ցուցումները, իմ նախաձեռնությամբ սահմանափակել եմ ջրի քանակը 1,5լ։
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, պապաս պոլիկնինիկայումա ստուգվել, կատարվել է արյան և մեզի անալիզ, առավոտ շուտ, սոված, ծարավ։ Երկու անգամ էն անալիզ արել, որպեսզի սխալ չլինի։ Բայց ճիշտն ասած մեր քյասիբ պոլիկնինիկայի ստուգածին չգիտեմ հավատամ, թե մի կարգին տեղ գնանք?
    Պոլիկլինիկայի անալիզի պատասխանները վաղը կհրապարակեմ (մի հատ էլ դուք նայեք, հիմա մոտս չի)
    Բում ջան, ուզում ա՝ հազար անգամ գլյուկոզ որոշեն, մեկ ա, դա էնքան ճշգրիտ չի, ինչքան մի անգամ արած գլիկոլիզացված հեմոգլոբինը: Հետո, ինքը ունի՞ շաքարի սիմպտոմներ (հաճախամիզություն, շատակերություն ու շատախմություն):

    Հ.Գ. Հեղուկները մի սահմանափակեք, թե չէ կջրազրկվի, եթե իսկապես շաքար ունի:

  12. #25
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բում ջան, ուզում ա՝ հազար անգամ գլյուկոզ որոշեն, մեկ ա, դա էնքան ճշգրիտ չի, ինչքան մի անգամ արած գլիկոլիզացված հեմոգլոբինը: Հետո, ինքը ունի՞ շաքարի սիմպտոմներ (հաճախամիզություն, շատակերություն ու շատախմություն):

    Հ.Գ. Հեղուկները մի սահմանափակեք, թե չէ կջրազրկվի, եթե իսկապես շաքար ունի:
    Լավ, կփորձենք քո առաջարկած հետազոտությունն անցնել (եթե գտնենք դրանով զբաղվող լաբորատորիա)
    Հաճախամիզություն չունի, շատակերություն ու շատախմություն միշտա ունեցել, որի հետևանքով վերածվելա 110կգ-անոց միջին չաղլիկ ձյաձյայի։
    Բյուր ջան ախր շատ-շատա հեղուկ օգտագործում կարողա հասնի օրեկան 2.5-3լ (իր ասելով փոքրուց ջուր շատ է խմում)։ Բայց մի 3 տարի առաջ ստուգվել էր և շաքարը նորմայի սահմաններումա եղել։ Նենց որ ինչ որ նոր սկսված վիճակ է (եթե իհարկե 3 տարին կարելի է նոր համարել)։ Ինչևէ վաղը բժշկի մոտ պիտի գնանք. տեսնենք …
    Ու հա, շշնորհակալ եմ արագ արձագանքի համար
    Կարճ
    Կոնկրետ

  13. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ մտածում էս սենց բաները մեզ պիտի որ չկպնի, բայց պապս երեկ ստուգվեց և 11 մմոլ/լ Նենց որ ես այս թեման երբեմն կայցելեմ հարցերով։ Իսկ քանի դեռ բժիշկը մեզ չի ասել մեր անելիքը, մենք սկսել էնք դիետա պահել։
    Շատ ջուր է խմում։ Ես մինչ բժիշկի ցուցումները, իմ նախաձեռնությամբ սահմանափակել եմ ջրի քանակը 1,5լ։
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, պապաս պոլիկնինիկայումա ստուգվել, կատարվել է արյան և մեզի անալիզ, առավոտ շուտ, սոված, ծարավ։ Երկու անգամ էն անալիզ արել, որպեսզի սխալ չլինի։ Բայց ճիշտն ասած մեր քյասիբ պոլիկնինիկայի ստուգածին չգիտեմ հավատամ, թե մի կարգին տեղ գնանք?
    Պոլիկլինիկայի անալիզի պատասխանները վաղը կհրապարակեմ (մի հատ էլ դուք նայեք, հիմա մոտս չի)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, կփորձենք քո առաջարկած հետազոտությունն անցնել (եթե գտնենք դրանով զբաղվող լաբորատորիա)
    Հաճախամիզություն չունի, շատակերություն ու շատախմություն միշտա ունեցել, որի հետևանքով վերածվելա 110կգ-անոց միջին չաղլիկ ձյաձյայի։
    Բյուր ջան ախր շատ-շատա հեղուկ օգտագործում կարողա հասնի օրեկան 2.5-3լ (իր ասելով փոքրուց ջուր շատ է խմում)։ Բայց մի 3 տարի առաջ ստուգվել էր և շաքարը նորմայի սահմաններումա եղել։ Նենց որ ինչ որ նոր սկսված վիճակ է (եթե իհարկե 3 տարին կարելի է նոր համարել)։ Ինչևէ վաղը բժշկի մոտ պիտի գնանք. տեսնենք …
    Ու հա, շշնորհակալ եմ արագ արձագանքի համար
    Բում, եթե էդքան խմում ա, ուրեմն կարիքն ունի, պետք չի սահմանափակել, լուրջ եմ ասում: Այ դիետա պետք ա պահել նիհարելու համար: Հա, եթե ավելորդ քաշ ունի, շատ հնարավոր ա, որ շաքար ունենա: Էդ հետազոտությունը ցանկացած իրան հարգող լաբ Երևանում անում ա, նենց որ խնդիր չի լինի:

    Խնդրեմ, եթե հարցեր լինեն, ասա Չնայած ասեմ, ես մենակ շատ տարրական բաներ գիտեմ շաքարի մասին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.01.2015), Աթեիստ (23.01.2015)

  15. #27
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գլիկոլիզացված բառը չէի կարողանում հիշել ու ճիշտ արտասանել։ Ստիպված մտանք բժշկի մոտ, աննկատ բացեցի SLG-ի գրառումը ու կարդացի այնտեղից։ Բժիշկը միանգամից ինձ ավելի լուրջ ու տեղեկացված մարդու արշինով չափեց։ Ասաց որ ինքը առանց իմ ասելու էլ ուղարկելու էր այդ հետազոտությանը։
    Պապաս շատ ուրախացավ (ես նույնպես) երբ բժիշկը ասաց, որ հեծանիվ քաշելը արգելված չէ, ու ջուր կարող է խմել ուզածի չափ (ոնց որ SLG-ն էր ասել)։
    Աչքերը ստուգեցին. նորմալ էր, տարիքին համապատասխան։ Պոլիկնլինիկայի Էնդոկրինոլոգը շատ բարեհամբյուր սպասարկեց և խելացի մասնագետի տպավորություն թողեց։ Մինչև ամսվա վերջ փաստաթղթային հարցերը կլուծվի, և պապաս դեղ կստանա։ Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։
    Կարճ
    Կոնկրետ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.01.2015), GriFFin (24.01.2015), John (23.01.2015), Աթեիստ (23.01.2015)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Շաքարային դիաբետ
    Հեղինակ՝ Ելենա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2008, 17:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •