StrangeLittleGirl-ի խոսքերից
Ցավոք սրտի, ոչ միայն թեման անուշադրության մատնվեց, այլև ընդհանրապես Հայաստանում այդ հիվանդությունը «անուշադրության» կենտրոնում է: Մենք՝ բժշկականի ուսանողներս, միայն էնդոկրինոլոգիայի դասընթացի ժամանակ ենք սովորել, որն ավարտվել է մի խեղճ ու կրակ ստուգարքով: Իսկ հետո, երբ պետք է որ մյուս առարկաներից պատմեին մեզ բարդությունների մասին, նորից շատ թռուցիկ կերպով ենք անդրադարձել: Այնպես որ ապագա բժիշկները քիչ բան գիտեն շաքարային դիաբետի մասին: Բարեբախտաբար, ես այս ամառ մի ամբողջ ամիս շաքարային դիաբետով հիվանդներ եմ ուսումնասիրել ու բավական բան սովորել:
Նախ, այդ երկու տեսակների մասին: Ինչպես հայտնի է, շաքարային դիաբետի հիմնական խնդիրն այն է, որ գլյուկոզը չի յուրացվում, մնում է արյան մեջ՝ բազմաթիվ ախտաբանական փոփոխությունների պատճառ դառնալով: Դա կարող է լինել երկու ձևով. մեկը, որ ենթաստամոսքային գեղձի կղզյակները բավարար չափով ինսուլին հորմոն չեն արտադրում, իսկ այն պատասխանատու է գլյուկոզի յուրացման համար, իսկ երկրորդը՝ ինսուլին կա, բայց հյուսվածքները «չեն ճանաչում» գլյուկոզը և չեն յուրացնում: Սրանց առաջացման պատճառները շատ բազմազան են: Եթե պետք լինի, առանձին դրանց մասին էլ կխոսենք: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա երկու դեպքում էլ պետք է շատ հետևողական լինել, երկու դեպքում էլ միայն դիետան քիչ է (եթե, իհարկե, թույլ արտահայտված շաքարային դիաբետ չէ): Առաջին դեպքում անհրաժեշտ անընդհատ օրգանիզմ ներմուծել ինսուլին, իսկ երկրորդ դեպքում՝ դեղեր, որոնք կմեծացնեն հյուսվածքների թափանցելիությունը գլյուկոզի հանդեպ: Իհարկե, երկու դեպքում էլ որոշակի հանգամանքներից ելնելով նշանակում են նաև մյուս խմբի դեղերից:
Մեկ էլ չաղանալու մասին… Երկրորդ տիպի ժամանակ, քանի որ հյուսվածքներում գլյուկոզը չի յուրացվում, չի դառնում, ասենք, գլիկոգեն, ճարպային հյուսվածքը կարողանում է զավթել գլյուկոզը և նույն ինսուլինի ազդեցությամբ վերածել ճարպաթթուների, ինչի հետևանքով էլ մարդիկ չաղանում են:
Շաքարային դիաբետի առաջին նշանները.
1. Շատակերություն
2. Շատամիզություն
3. Շատախմություն
Էջանիշներ