2Pac-ը 20-րդ դարի ամենահայտնի, լեգենդար և հեղափոխական ռեպերներից մեկն է: Երևի հիփ-հոփի միակ ներկայացուցիչն է, որն արժանացել է հուշարձանի: 2Pac-ը մահացել է 1996-ին, ընդհամենը 25 տարեկան հասակաում, չնայած այն աշխարհի համար, որում նա էր ապրում, կարելի է դա նորմալ տարիք համարել:
2Pac-ը հաջողության է հասել նաև կինոյի բնագավառում: Նրա ամենահաջողված ֆիլմերից մեկը «Gang Related»-ն էր, որում նա խաղում էր Ջեյմս Բելուշիի հետ:
Նաև այն փաստն է հետաքրքիր, որ 1996 թվականից հետո թողարկված իր ձայներիզների թիվը գերազանցել է մինչ մահը թողարկվածների թիվը: «Me against the world»(Ես դեմ եմ ամբողջ աշխարհին) ձայներիզը առաջինն էր, որը թողարկել էր մի մարդ, որը բանտում էր նստած:
2Pac-ը գրանցված է Գինեսի գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ ռեպեր:
Ես իհարկե ռեպի սիրահար չեմ, բայց ընդունում եմ, որ նա մեծ դեր է խաղացել հիփ-հոփի աշխարհում:
Խնդրեմ, քննարկեք, քանի որ նա շատերի կուռքն է:
Էջանիշներ