User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ֆինանսական հորոսկոպ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Ֆինանսական հորոսկոպ

    Խոյ
    Նրանց համար փողը նյութական հետաքրքրություն չէ: Խոյի համար կարևորը գաղափարն է, թե ինչի կարող է նա հասնել փողի միջոցով: Ամենուրեք առաջինը լինելու ձգտումը այս պարագայում դրսևորվում է ոչ թե հարստության ձգտումով, այլ մնացածից վատը չլինելու մտքով: Խոյը ավելի հեշտ ծախսում է գումարը, քան վաստակում: Իսկ վաստակելիս էլ շատ արագ միանգամից, հապճեպ է տեղի ունենում: Նա միշտ գերադասում է իր գումարը ծախսել, եթե չունի չի դժգոհում ու չի էլ ծախսում ուրիշի հաշվին: Եթե գումար աշխատել ապա միլլիոն, եթե կին առնել, ապա միայն թագուհի կին, սա է խոյի նշանաբառը:

    Ցուլ
    Երբեք չես աշխատի այնքան , ինչքան քեզ պետք է կարիքներդ հոգալու համար, այսպես է կարծում ցուլը: Նրա համար միշտ քիչ է փողը: Եթե նույնիսկ հասնի մեծ հարստության, ապա կմտածի, որ սա էլ լիներ լավ կլիներ: Նա սիրում է զգալ հարստությունը, տեսնել այն իրերի մեջ ու միշտ ունենալ պահուստ նեղ օրվա համար:

    Երկվորյակներ
    Նրանք սիրում են փողի հետ գործարքներ կապել, գործի մեջ դնել: Նրանց մոտ առք ու վաճառքի բիզնեսը լավ է ստացվում: Խորհուրդ է տրվում զբաղվել մեքենաների վաճառքով: Նրանք կարող են փողը քամուն տալ, բայց միարժամանակ քամուց փող կարող են սարքել: Նրանց համար ավելի հեշտ է ժամանակ առ ժամանակ գումար աշխատել ու ծախսել , քան առավոտից երեկո աշխատել, կոնկրետ նշված ժամանակ:

    Խեցգետին
    Խեցգետնի համար փողը դա ընդհամենը ապագա պրոբլեմներից ազատվելու միջոց է: Նա միշտ սև օրվա համար գումար ունի կուտակած: Հարուստությունը նրա համար նպատակ չէ, այլ միայն հանգստություն ու վայելք: Խորհուրդ է տրվում ընտանեկան բիզնես ունենալ, կաթնամթերքի գործարան կամ ցանկացած բան կապված ուտելիքի հետ: Խեցգետնին կհաջողվի ապահովել իր ընտանիքը:

    Առյուծ
    Սիրում է ծախսել փողը տարբեր խաղերի, լոտոների ու ուրիշ խրախճանքների վրա: Դժվար է նրա համար անցնել խաղատան կողքով ու չմտնել ներս: Նա անտարբեր չի կարող անցնել նաև թանկարժեք իրերի կողքով: Առյուճը ճախսում է շատ ու անկապ, բայց թողը սիրում է նրան ու միշտ ետ գալիս նրա մոտ:լ

    Կույս
    Զգուշացում այն մարդկանց համար, ովքեր դեռ ուզումեն աշխատել նրա շեֆության ներքո: Նա սիրում է փորձել մարդկանց, ստուգել, թե ինչքան երկար կհամաձայնվեն աշխատել նրանք եթե նրանց վճարվի շաատ քիչ: Չէ մենք բոլորովին չենք ասում, որ նա քձիբ է: Խորհուրդ է տրվում հավաքել գրականություն, ստեղծել գրադարան, այդպես գոնե գիտելիքով կհարստանաք, քանզի փողը կույսին չի սիրում:


    Երեխեք հոգնեցի թարգմանելուց, 6ն էլ վաղը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    42
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆինանսական հորոսկոպ

    Օրինակ իմ նշանինը լրիվ համապատասխանեց, սա որտեղի՞ց էիր թարգմանել:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  3. #3
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆինանսական հորոսկոպ

    Էհ, ինչ անենք փողը ինձ չի սիրում: Ես էլ իրան չեմ սիրում:
    Իսկ գրքեր շաաատ եմ սիրում:
    Սակայն այնքան միեւնույն է...

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆինանսական հորոսկոպ

    Կշեռքներ
    Դուք միայնակ ավելի շատ կծախսեք քան կվաստակեք, առանց գործընկեր ոչինչի չեք հասնի: Իսկ հաջողությունը կախված է ձեր սոցիալական ստատուսից: Կշեռքը ստիպված ամեն ինչի վրա փող է ծախսում, քանզի սիրում է հայտնվել բարձր խավի ներկայացուցիչների մեջ: Անպայման գտեք գործընկեր-հովանավորի: Խորհուրդ է տրվում գումար ներդնել արվեստի կուլտուրայի բնագավառում:

    Կարիճներ
    Ոչ ոք այդքան հեշտ չի օգտագործում ուրիշի գումարը, ինչպես կարիճը, նրա հաջողությունը ու գլխավոր կապիտալը կրեդիտային համակարգի մեջ է: Հաջողակ կարիճը հարուստ ժառանգություն կունենա կամ շատ արագ կհարստանա սեփական ուժերով:

    Աղեղնավոր
    Նա երբեք ետ չի ուզի մանրը և շատ անգամ էլ մանր չտալու համար անվճար ձեռք կբերի ուզածը: Սիրում է ծախսել ունեցածից շատ, ապրել ճոխ: Շատ աղեղնավորներ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է "սև օրը", նրանք դրա մասին միայն թեորետիկ գիտեն: Պետք է զբաղվեն տուրիզմով հաջողության հասնելու համար, նաև միջազգային իրավունքով: Բարձրագույն կրթություն, օտար լեզուների ֆակուլտետ և դուք կապահովեք ձեր ծերությունը: Բայց մի մոռացեք բարեգործական ակցիաներինմասին, քանզի եթե չկիսվեք, երբեք չեք հարստանա:

    Այծեղջույր
    Հաճախ հարցնում է ինքն իրեն՝ ինչու՞ ես, ինչի համար ես անընդհատ պիտի ֆինանսականա վատ վիճակում լինեմ: Պարվում է, որ այծեղջույրը չի սիրում շքեղություն, ինչպես նաև գումար ծախսելու ճիշտ ձև չգիտի: Ահա ինչու փողը նրան չի սիրում:

    Ջրհոս
    Եկամուտը գալիս է միայն ընկերների միջոցով: Ջրհոսներին միշտ անակնկալներ է սպասվում այս հարցում՝ թե վերելքներ, թե վայրէջքներ, բայց վերաբերվեք դրան նորմալ, լավը միշտ առջևում է Ձեր ոլորտը IT-ն է:

    Ձկներ
    Երազելը վատ չէ, բայց միևնույնն է դրանից չեք հարստանա: Ձկները երբեք չեն հարստանա, քանզի հակում ունեն դեպի բարեգործական ծախսեր, նրանք պատրաստ են իրենց ամբողջ աշխատավարձը տալ աղքատներին ու անտուններին: Բայց դրա համար պետք է շատ գումար աշխատել, ձոր շանսերը մեծ են նավթի, գազի, սպիրտային խմիչքների առևտուրում: Ու մի մտածեք, որ շատ փողը մարդուն փչացնում, սա ձեզ համար չէ ասված:

    Կներեք, կրճատումներով եմ թարգմանել Shopping ամսագրի 3-րդ համարից:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆինանսական հորոսկոպ

    Կարիճներ
    Ոչ ոք այդքան հեշտ չի օգտագործում ուրիշի գումարը, ինչպես կարիճը, նրա հաջողությունը ու գլխավոր կապիտալը կրեդիտային համակարգի մեջ է: Հաջողակ կարիճը հարուստ ժառանգություն կունենա կամ շատ արագ կհարստանա սեփական ուժերով:
    Իրար հակասող բաներ են

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆինանսական հորոսկոպ

    IT-ն ո՞րն ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Financial.am Ֆինանսական Նորություններ
    Հեղինակ՝ SahArt, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.10.2014, 21:41
  2. Ածանցյալ ֆինանսական գործիքների շուկա ՀՀ-ում
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.05.2009, 10:10
  3. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 06.10.2008, 20:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •