Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայն եմ ինչքան էլ դասախոսը վատ տրամադրված լինի խելացի վարվելակերպով դու կարող ես նրան ծնկի բերել…ԼԱվ սովորիր նրա առարկան և անընդհատ նրա սխալները բռնի /եթե անումա էլի/ …կարճ ասած նեռվերը կեր գրագետ ճանապարհով այնպես որ նա չկարողանա քո դեմ ինչոր բան ասել…իսկ ինչ վերաբերում է քննությանը ապա ինչքան էլ նա ուզի դու որպես վերջի տարբերակ կարող ես միշտ էլ հանձնաժողով պահանջես և ստանաս արժանի գնահատական
Լավ է չես առաջարկում, որ դանակը հանի կոխի փորը :
...
Ամեն ինչ էնքան է աղավաղվել, ոնց-որ ծուռ հայելիների թագավորությունում լինես:
Հասկանում ե՞ս, որ դասախոսը մի մարդ է, որը քեզ է մատուցում առարկան, գիտությունը, ... Լավ կամ վատ:
Նա, ենթադրենք սխալվում է, գտնվում է էմոցիոնալ սխալ դաշտում: Արժե՞ ինչ-որ թվանշանի/իմիջիայլեց իմ համար թվանշանը միշտ էլ եղել է աբսուրդ մի բան,...փուչիկ / համար հակադրվել ու պայքարել քո ուսուցչի հետ /կարող է վատ, սուբեկտիվ ուսուցչի/ ...
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը միանշանակ չի, ու սխալվելու դեպքում խարանը պահպանվում է, ամբողջ կյանքում:
Էս դեպքում ես համոզված եմ, որ "հաղթական" տարբերակը պարփակված է ավետարանական հեզության ու խաչը համբերատարությամբ տանելու մեջ: