Կյանքում կարելի է կորցնել ու հետո վերականգնել շատ բաներ: Սակայն կան բաներ, որոնք վերականգնման ենթակա չեն: Դրանցից են - արժանապատվությունը, ինքնասիրությունը, պատիվ, մասնագիտական և մարդկային սկզբունքայնությունը:
Եթե անգամ մեկ անգամ կորցնես /մասնագիտական/ սկզբունքայնությունտ /ինչ նպատակի համար ուզում է լինի/, ապա ողջ կյանքում մնալու ես հաշմված և զուրկ այդ "օրգանից": Այնպես որ, թող այդ Մեկը լավ մտածի, արժե՞ արդյոք հանուն ինչ-ինչ բանի /թվանշան, դիպլոմ և այլն/ զրկվել աստծո տված հերթական պարգևից...
...կյանքը, դա երկարատև պրոցես է, և միշտ չի որ հաջողվում է գնալ ամենակարճ ու հարմար ճանապարհով: Եթե կյանքը, քեզանից անկախ պատճառներով, զրկել է էտ ուղուով անցնելուց, ապա ավելի ճիշտ է գնալ մյուս, փշապատ. բայց ոչ անպատվաբեր ուղուց:
Հ.Գ. Ես նմամ դեպքերում ձեռնպահ եմ մնում ուրիշների վարքը ու բարքը քննարկելուց ու պախարակելուց, ու միակ պահանջը, որ ներկայացնում եմ, դա ներկայացնում եմ իմ անձին:
Էջանիշներ