User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Դիփ Փըրփլ/Deep Purple

  1. #1
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիփ Փըրփլ/Deep Purple

    Բրիտանական ռոկ-խումբ Deep Purple-ը կազմվել է 1968 թվականին Roundabout անվան տակ: Նույն տարվա ապրիլին անվանումը փոխվում է Deep Purple-ի:
    Խումբը համարվում է ամենահանրաճանաչ և ամենաազդեցիկներից մեկը 70-ի ռոկ երաժշտությունում: Խումբի երաժիշտները, հիվմնականում գիտարիստ Րիչի Բլեկմորը, համարվում են վիրտուոզներ: Չեմ կարծում, որ ռոկ լսողները չիմանան, բայց խումբը նվագում է հեվի-մետալ և հարդ-ռոկ ժանրերում:
    Խմբի կազմը փոխվել է 9 անգամ, այսպիսով խմբում նվագել են 14 անդամ.
    1. Ռոդ Էվանս (1968—1969)
    2. Նիկ Սիմփեր (1968—1969)
    3. Րիչի Բլեքմոր (1968—1975, 1984—1993)
    4. Ջոն Լորդ (1968—1976, 1984—2002)
    5. Յան Փեյս (1968—1976, 1984)
    6. Յան Գիլլան (1969—1973, 1984—1989, 1992)
    7. Ռոջեր Գլովեր (1969—1973, 1984)
    8. Դեյվիդ Քովերդեյլ (1973—1976)
    9. Գլեն Հյուզ (1973—1976)
    10. Թոմմի Բոլին (1975—1976)
    11. Ջո Լինն Թըրներ (1989—1992)
    12. Ջո Սատրիանի (1993—1994)
    13. Սթիվ Մորս (1994)
    14. Դոն Էյրըն (2002)
    Այսօրվա կազմի մեջ են մտնում են Յան Գիլլանը, Ռոջեր Գլովերը, Դոն Էյրընը, Յան Փեյսը, Սթիվ Մորսը:

    Ուզում եմ պարզաբանեմ, թե ինչու այսօրվա կազմը նշեցի և հին բոլոր անդամներին: Հետաքրքիր կլինի ձեր կարծիքը լսել անդամների վերաբերյալ, նախորոք խնդրում եմ միայն անվանումներ չնշել, այլ պարզաբանել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.08.2007, 12:49:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alba (30.08.2009), Ռեդ (22.08.2009)

  3. #2
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    1. Ռոդ Էվանս (1968—1969)
    կարգին ա!!! լավ ոկալ!!! ու ես իրան ԼԻՔը շնորհակալ եմ իմ սիրած խմբերից մեկը ստեղծելու համար!
    2. Նիկ Սիմպեր (1968—1969)
    արանձին որպեզ գիտարիստ լավն ա! (արանձին գնահատելու համար լսել Fandango )
    3. Րիչի Բլեկմոր (1968—1975, 1984—1993)
    Րիչիի համար գժվում եմ ժամանակի ԼԱՎԱԳՈւՅՆ գիտարիստներից է... (լսել Blackmore's Night )
    4. Ջոն Լորդ (1968—1976, 1984—2002)
    ինքը շատ հավեսով դեմք ա առաջին հերթին... բացի դրանից էլ ստեղների դիմաց իրեն զգում է ինչպես ձուկը ջրում շատ շատ եմ սիրում Լորդին!
    5. Յան Պեյս (1968—1976, 1984)
    չնայած ձախլիկ ա ու թարս ա նվագում հարվածային գործիքները շատ լավ է նվագում! իրա տեխնիկան ուղղակի մահ ա!!
    6. Յան Գիլլան (1969—1973, 1984—1989, 1992)
    եթե վերևինների մասին ես կարողացա ինչ-որ կերպ իմ ՍԵՐՆ արտահայտել հիմա չեմ կարող որովհետև Գիլլանը Գիլլանը... իրա ձայնը... ( լսել Jesus Christ SuperStar by Ian Gillan )
    7. Ռոդջեր Գլովեռ (1969—1973, 1984)
    կասեմ որ Գլովեռին հաջորդ բասսիստից ավելի շատ եմ սիրում...
    8. Դեվիդ Կովերդեյլ (1973—1976)
    շատ լավ ոկալիստ է նրան գնահատելու համար բավական է մի երգ`Soldier of Fortune
    9. Գլեն Խյուզ (1973—1976)
    ինքն էլ լավն ե բայց Գլովեռին ամենից շատն եմ սիրում Հյուզին գնահատելու համար լսել օրինակ Songs In The Key Of Rock
    10. Տոմմի Բոլին (1975—1976)
    շատ լավ սոլո կիտառ ա բայց Բլեքմորը...
    11. Ջո Լինն Տյոռնեռ (1989—1992)
    դե ոկալիստ ա էլի... լավն ա բայց Գիլանիս չի հասնի
    12. Ջո Սատրիանի (1993—1994)
    Սատրիանին իրոք ուժեղ գիտարիստ ա!!! կիտառի վիռտուոզ է ուղղակի ու կարծում եմ առանձին շատ լավ լսվում է! առանձին գնահատելու համար կարող եք լսել ցանկացած իր ալբոմ.. անձամբ ինձ շատ է դուր գալիս Flying In A Blue Dream-ը
    13. Ստիվ Մորս (1994)
    նորից շատ-շատ ուժեղ գիտարիստ ա!!!
    14. Դոն Էյռն (2002)
    ինչ ասեմ.. Լորդին չի հասնի կներեք իմ սուբյեկտիվ կարծիքի համար
    qui sine peccato est?

  4. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Deep Purple երևի կսիրեի, եթե մենակատարը Յան Գիլլանը չլիներ։ Ինչքան էլ որ տարօրինակ հնչի, տանել չեմ կարողանում նրա ձայնը։ Չնայած «տեխնիկական» տեսակետից լավ ձայն է, բայց մի տեսակ անդուր մարդու ձայն կարծես լինի։ Ու անկեղծ չի։ Էս իմ սուբյեկտիվ կարծիքն էր, վրաս հարձակվել չկա։
    Իսկ եթե Գիլլանի ձայնին փորձենք ուշադրություն չդարձնել (չնայած դժվարությամբ է ստացվում), ապա մնացած երաժշտությունը դուրս գալիս է։

  5. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Deep Purple երևի կսիրեի, եթե մենակատարը Յան Գիլլանը չլիներ։ Ինչքան էլ որ տարօրինակ հնչի, տանել չեմ կարողանում նրա ձայնը։ Չնայած «տեխնիկական» տեսակետից լավ ձայն է, բայց մի տեսակ անդուր մարդու ձայն կարծես լինի։ Ու անկեղծ չի։ Էս իմ սուբյեկտիվ կարծիքն էր, վրաս հարձակվել չկա։
    Իսկ եթե Գիլլանի ձայնին փորձենք ուշադրություն չդարձնել (չնայած դժվարությամբ է ստացվում), ապա մնացած երաժշտությունը դուրս գալիս է։
    Իսկ Արշակ դու Փինկ Ֆլոիդը լսում ես ձայնի համար, թե երաժշտության:
    Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է չսիրել մի խմբի երաժշտություն ձայնի պատճառով, ի վերջո երաժշտությունն է հիմքը կայանում:
    Ինձ ցանկացած երաժշտություն, որը իմ սրտով է, կարող է տանել հեռունները, և ձայնը կարևոր չէ, ցանկալի է, բայց կարևոր չէ երբեք:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  6. #5
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    իսկ ես չեմ կարողանում պատկերացնել ոնց ա կարելի չսիրել Գիլանի ձայնը ..
    qui sine peccato est?

  7. #6
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Deep Purple-ը ուղակի գլուխգործոց խումբ է:
    Իմ ամենա սիրած խմբերից:

    Մենակ Child In Time-ը ամեն ինչ արժի

    P.S. I'm a Speed King
    Վերջին խմբագրող՝ Stalker: 08.08.2007, 13:58:
    See you on the dark side of the moon...

  8. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    1. Իրանց շատ եմ սիրում: Purpleը սիրածս խմբերի ցանկում բավականին բարձր դիրքումա:
    2. Գիլանի ձայնը լավնա…
    3. Կիտայի հետ համաձայն չեմ: Ես կարող եմ չսիրել խումբը, մենակ վոկալի համար: Չնայած դեռ տենց բան չի եղել: Թե՞ չեմ կարող: Եսիմ… լօլ
    4. Արմինե, Soldier Of Fortuneը շատ լավնա, բայց Soldier Of Fortune ասելուց, մուղամա մտնում:

  9. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Արշակ դու Փինկ Ֆլոիդը լսում ես ձայնի համար, թե երաժշտության:
    Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է չսիրել մի խմբի երաժշտություն ձայնի պատճառով, ի վերջո երաժշտությունն է հիմքը կայանում:
    Ինձ ցանկացած երաժշտություն, որը իմ սրտով է, կարող է տանել հեռունները, և ձայնը
    կարևոր չէ, ցանկալի է, բայց կարևոր չէ երբեք:
    Տենց էլ գիտեի, որ հեսա թուր–թվանքով ընկնելու էք հետևիցս։
    Kita ջան, իմ կարծիքով մարդու ձայնը ամենակատարյալ երաժշտական գործիքն է։ Ոչ մի գործիք այդքան բազմազան, գունեղ չէ, ոչ մի գործիք զգացմունքներ փոխանցելու առումով չի կարող մրցել մարդկային ձայնի հետ։ Ու մարդու ձայնն էլ երաժտությունը ձևավորելիս հիմնական գործիքներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը։ Իհարկե խոսքը չի գնում զուտ գործիքային երաժշտությունների մասին։ Նենց որ, ձայնն առանձնացնել երաժշտությունից էնքան էլ ճիշտ չի իմ կարծիքով։ Դրա համար էլ ասեցի, որ կսիրեի Դիփ Փարփլ, եթե Գիլանը չլիներ վոկալը։ Իսկ Փարփլի առանց վոկալ մասերը դուր են գալիս։
    Փինք Ֆլոյդ էլ չէի սիրի երևի, եթե մենակատարի ձայնը տհաճ լիներ։ Դե իհարկե Փինք Ֆլոյդն ունի նաև բազմաթիվ զուտ ինստրումենտալ երաժշտություններ, որոնք սենց թե նենց կսիրեի։ Իսկ Watars–ի ձայնը շատ եմ սիրում ու նաև իրա ձայնը դեր ունի Փինք Ֆլոյդ սիրելուս մեջ։ Ի դեպ, որպես հակադրություն նկատեմ, որ Watars–ի ձայնը չնայած «տեխնիկապես» առանձնապես բարձր որակի չի, բայց զգացմունքներ փոխանցելու առումով ու ընդհանրապես սենց ասած մարդկային հատկանիշների առումով շատ եմ սիրում։

    Չգիտեմ, ընդհանրապես ընդունվա՞ծ է արդյոք նմանատիպ բնորոշումներ տալ, բայց իմ համար երգչի ձայնի լավ կամ վատը լինելը 2 հիմնական բաղադրիչ ունի։
    Մեկը պրոֆեսիոնալ երաժշտական առումով՝ ձայնի մաքրությունը, դիապազոն, տեմբր և այլն, մյուսը՝ նրա հաղորդած մարդկային զգացմունքները, էն որ ձայնից զգում ես երգողի որպես մարդ ինչպիսին լինելը։
    Ընդ որում, ինձ համար երկրորդ հատկանիշն երևի ավելի կարևոր է։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 08.08.2007, 14:17:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (22.08.2009)

  11. #9
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Արշակ ջան, ցավդ տանեմ մենակ չասես էլի որ Գիլանը զգացմունքներ չի հաղորդում կամ որ իրա ԴԻԱՊԱԶՈՆը լավը չի թե չե խիստերիկվեմ!!!
    qui sine peccato est?

  12. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Ու մարդու ձայնն էլ երաժտությունը ձևավորելիս հիմնական գործիքներից մեկն է, եթե ոչ ամենահիմնականը։
    Լիովին համաձայն եմ:
    Ընդ որում, ինձ համար երկրորդ հատկանիշն երևի ավելի կարևոր է։
    Այո իհարկե… Լավ ձայն ու ՁԻապազոն ունեցող շատերը կան, որոնք ոչինչ չեն ասում իրենց երգերով

  13. #11
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Մեջբերում PoeT-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ:
    Այո իհարկե… Լավ ձայն ու ՁԻապազոն ունեցող շատերը կան, որոնք ոչինչ չեն ասում իրենց երգերով
    ու այս ամենը հաշվի առնելով` ասեմ որ ԳԻԼԱՆը էդ ՇԱՏԵՐԻ մեջ 100% չի մտնում!!!
    qui sine peccato est?

  14. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, ցավդ տանեմ մենակ չասես էլի որ Գիլանը զգացմունքներ չի հաղորդում կամ որ իրա ԴԻԱՊԱԶՈՆը լավը չի թե չե խիստերիկվեմ!!!
    Հենց ես էլ ասում եմ, որ իրա ձայնը պրոֆեսիոնալիզմի առումով շատ լավ ձայն է՝ դիապազոնը տեղն է։ Ինչ–որ չափով զգացմունքներ էլ է հաղորդում, բայց հարցն էլ էն է թե ի՞նչ զգացմունքներ։
    Ես իրա ձայնից նենց զգացողություն եմ ունենում, որ ինքը անդուր մարդ է, անկեղծ չի։ Մի խոսքով, այդ առումով իրա ձայնը տհաճ է։ Այ տենց։
    Չնայած Հիսուսի դերում համեմատաբար լավն էր, բայց հիմա մտածում եմ, որ եթե նրա փոխարեն ավելի լավ(մարդկայինի առումով) ձայն ունեցող երգիչ լիներ, ապա Jesus Christ SuperStar–ն ավելի լավը կստացվեր։
    Ի դեպ, Jesus Christ SuperStar–ի նոր տարբերակում էլ Հիսուսի դերակատարը (չեմ հիշում անունը) շատ անդուրն է։ Գիլանն իրա համեմատ փառք էր։ Այ հենց իրա պատճառով նոր տարբերակը չսիրեցի։ Համ շատ տհաճ մարդ էր, համ էլ շատ վատ էր խաղում։ Իսկ մնացած դերակատարները հրաշալի էին երգում ու խաղում։ Նոր տարբերակը նկատի ունեմ։ Տեսե՞լ եք։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 08.08.2007, 14:38:

  15. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Ու պետք էլ չի, որ մտնի…

  16. #14
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Արշակ ինչ լավա դու Alice Cooper-ի կատարմամբ չես լսել Jesus Christ իսկ Գիլլանի ձայնը կոնկրետ Child In Time երգի մեջ ինձ բարությունից բացի ոչինչ չի հաղորդում! ու Գիլլանը շատ շատ շատ ԼԱՎ եմոցիաներ ե հաղորդում
    qui sine peccato est?

  17. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Deep Purple

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ինչ լավա դու Alice Cooper-ի կատարմամբ չես լսել Jesus Christ իսկ Գիլլանի ձայնը կոնկրետ Չիլդ Ին Տիմե երգի մեջ ինձ բարությունից բացի ոչինչ չի հաղորդում! ու Գիլլանը շատ շատ շատ ԼԱՎ եմոցիաներ ե հաղորդում
    Ինչի Alice Cooper-ն է՞լ է Jesus Christ կատարում։
    Child in Time –ը չեմ հիշում, կլսեմ կասեմ տպավորություններս։

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2015, 23:37
  2. Դիփ Ֆորեստ/Deep Forest
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.03.2010, 02:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •