User Tag List

Էջ 9 13-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Դիփ Փըրփլ/Deep Purple

  1. #121
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Իսկ ես ձեզ 2-իդ էլ տեսա: Բայց դուք ինձ չտեսաք:
    Համերգը հրա՜շք էր: Ուղղակի, որ առաձին երգրերը երգում էր, միկռաֆոնը լավը չէր ու վերևներից իր ձայնը համարյա չէր լսվում: Նոր 3-րդ երգից միկռաֆոնի ձայնը բարձացրեցին:
    Դիրիժորն էլ էր շա՜տ լավը: Երևի 1-ին անգամ էի տեսնում կյնաքւոմս, որ նվագախմբի դիրիժորը ջինսով դուրս գալ չափ տալու: Նվագախմբին էլ լավ վարշեցրել էր:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (26.03.2010), Ariadna (28.03.2010), Kita (27.03.2010), Yellow Raven (26.03.2010), Ձայնալար (27.03.2010), Ռուֆուս (28.03.2010)

  3. #122
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple


  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (27.03.2010)

  5. #123
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Յան Գիլան. Արտառոց էր հայ լսարանը, որը նստած էր

    «Այս անհավատալի մարդուն առաջին անգամ Պրահայի հյուրանոցում հանդիպեցի. եկավ, դուռս թակեց ու ասաց, որ մի բան ունի, պիտի լսեմ: Նստեցի, լսեցի Deep Purple-ի սքանչելի դասական գործիքավորումներն, ապա խոստացա, որ երբեմն-երբեմն կարող ենք դասական նվագախմբի հետ համատեղ համերգ տալ»: Այսպես Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանն ու դիրիժոր Ֆրիդման Ռիելին սկսեցին համատեղել ռոքն ու սիմֆոնիկ նվագախմբերի կատարումները:

    «Ժամանակ առ ժամանակ սկսեցինք համերգներ տալ, սկիզբը, սակայն, դժվար էր: Իմ ձայնն ավելի բարձր է, քան սիմֆոնիկ նվագախումբը: Երբ երգում եմ իմ խմբի հետ, նվագողների ձայնը լսվում է, սիմֆոնիկի դեպքում չի լսվում: Ինչ ասես փորձեցինք, մի քանի անգամ քիչ էր մնում ինձ խեղդեի, բայց սա երկու անհամատեղելի բաների համատեղումն է, որ հաճույք է պատճառում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Յան Գիլանը:

    Իրենց դասական ռոքով Յան Գիլանն ու Ֆրիդման Ռիելին երեկ արդեն հասցրել են հիացնել հայ հանդիսատեսին: Համերգներն անցկացվում են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով:

    Այսօր ասուլիսում Յան Գիլանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է հայ հանդիսատեսից:

    «Երբ լսում ես մի սքանչելի նվագախմբի կողմից կատարված կիթառների սոլոները, հասկանում ես, որ երաժշտության հյուսվածքը հարմարվում է, ենթարկում է ադապտացիայի: Եվ սա նշանակում է, որ այդ երաժշտությունն ունի խորություն, որ ինքնին թույլ է տալիս այդպես մեկնաբանել»,- նշեց Գիլանը:

    Նա նաև նկատեց, որ սովորաբար ենթադրվում է, որ սիմֆոնիկ համերգների ժամանակ մարդիկ նստած են լինում, ռոք համերգների ժամանակ` բոլորը ոտքի վրա են: Գիլանը խոստովանեց, որ իր համար արտառոց է, երբ լսարանը նստած է, և արտառոց էր նաև հայ լսարանը, որը նույնպես նստած էր:

    «Ինձ դա դուր չի գալիս, մյուս կողմից էլ սիմֆոնիկ նկագախմբի համար արտառոց կլիներ, եթե բոլորը կանգնած լինեին, ուստի հարմարվում ենք: Այդպես է լինում սիմֆոնիկ նվագախմբերի հետ համերգների ժամանակ»,- պարզաբանեց երգիչը:

    Ասուլիսին ներկա դիրիժոր Ֆրիդեման Ռիելին իր հերթին նշեց, որ հաճելի է Գիլանի պես հանրահայտ ռոք երաժշտի հետ համագործակցելը, ապա նաև հավելեց, որ ապագայում ռոք երաժշտությունը կդիտվի որպես դասական երաժշտություն, ուստի նա կարևորեց այսօր արդեն ռոքի ու դասականի համադրությունը:

    «Ռոքը 20-րդ դարի ամենաազդեցիկ երաժշտական ուղղություններից էր, և սիմֆոնիկ նվագախմբերն արդեն ապագայում հետհայաց ձայնագրություններ կանեն ռոք խմբերի երգերից: Իսկ ձեր սիմֆոնիկ նվագախումբը շատ խանդավառ էր ու պրոֆեսիոնալ, շնորհակալություն»,- կարծիք հայտնեց դիրիժորը:

    Aysor.am

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (27.03.2010), Ariadna (28.03.2010), h.s. (28.03.2010), Yevuk (27.03.2010), Ձայնալար (27.03.2010), Ռուֆուս (28.03.2010)

  7. #124
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Յան Գիլան. «Ասես իմ հոգեւոր տանն եմ գտնվում»

    Ուրբաթ երեկոյան Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք անհամբեր սպասում էին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգին:
    Համերգը ղեկավարում էր չեխ անվանի դիրիժոր Ֆրիդման Ռիլեն, ով Գիլանի եւ աշխարհի տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ համերգների ղեկավարման նմանօրինակ մեծ փորձ ունի:

    Շաբաթ առավոտյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրավիրված ասուլիսին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե ինչպե՞ս ծնվեց առհասարակ նման գաղափար` կատարել ռոք երգեր սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, Յան Գիլանը ասաց, որ այդ ամենի պատճառը տարիներ առաջ հենց չեխ դիրիժորն էր` Ֆրիդման Ռիլեն:

    «Այս անհավատալի մարդուն առաջին անգամ Պրահայի հյուրանոցում հանդիպեցի: Արդեն դուրս էի գալիս, երբ եկավ, սենյակիս դուռը ծեծեց եւ ասաց. - «Մի բան ունեմ, անպայման ուզում եմ լսես», - պատմեց Գիլանը: Հենց այդտեղ` հյուրանոցի նախասրահում, նա ականջակալներով լսել է Deep Purple-ի երգերի սիմֆոնիկ սքանչելի գործիքավորումներ եւ ապշել, որ այդպիսի բան հնարավոր է:

    «Դա ինձ շատ դուր եկավ, եւ մենք համատեղ աշխատանքի արդյունքում ժամանակ առ ժամանակ այդպիսի առնվազն 10 համերգ ենք ունեցել տարբեր երկրներում», - ասաց աշխարհահռչակ երգիչը:

    «Մենք փորձել ենք միաձուլել երաժշտական երկու բոլորովին տարբեր ուղղություններ, բայց իսկական արվեստը, երաժշտությունը շատ գեղեցիկ է նաեւ հենց այդ միաձուլմամբ», - ասաց Յան Գիլանը եւ շեշտեց, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը սքանչելի կատարեց իր վրա դրված բարդ աշխատանքը, եւ մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ ռոք երաժշտությունը կարելի է սքանչելի կատարել նաեւ սիմֆոնիկ նվագակցությամբ:

    Դիրիժոր Ֆրիդման Ռիլեն էլ համոզված է, որ ապագայում, ետ` դեպի անցյալը նայելիս, 20-րդ դարի երաժշտական ամենաազդեցիկ ուղղություններից ռոքը կդիտվի որպես դասական երաժշտություն:

    Ֆրիդման Ռիլեն շեշտեց, որ շատ խանդավառված է ուրբաթ օրվա համերգից, իսկ շաբաթ օրվա համերգը ամբողջովին նկարահանվելու է եւ ընդգրկելու է Յան Գիլանի Հայաստան այցելությունների եւ բարեգործական համերգների մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը կթողարկվի առաջիկայում:

    «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը, ասես իմ հոգեւոր տանն եմ գտնվում, որտեղ իմ միակ նպաստն իմ երաժշտությունն է», - ասաց Յան Գիլանը:

    Երաժշտի նպաստը նաեւ բարեգործական աշխատանքն է աղետի գոտում` դեռ 20 տարի առաջ սկսված, որ փաստորեն վերսկսվեց անցյալ տարվանից` ռոք աստղերին Հայաստան հրավիրելով:

    Մայիսին էլ սպասվում են արդեն հենց Deep Purple-ի համերգները Երեւանում:

    www.armenialiberty.org

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (27.03.2010), Ariadna (28.03.2010), h.s. (28.03.2010), Yevuk (27.03.2010), Ռուֆուս (28.03.2010)

  9. #125
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ինձ դա դուր չի գալիս, մյուս կողմից էլ սիմֆոնիկ նկագախմբի համար արտառոց կլիներ, եթե բոլորը կանգնած լինեին, ուստի հարմարվում ենք: Այդպես է լինում սիմֆոնիկ նվագախմբերի հետ համերգների ժամանակ»,- պարզաբանեց երգիչը:
    Մարդ չգիտեր, կանգներ թե նստեր: Երբ սկզբում մենակ նվագախումբն էր նվագում, ամեն ինչ տեղն էր, ոնց որ: Իսկ հենց Գիլանը էկավ, մեկ-մեկ ուզում էի տեղից վեր կենայի ու բարձր երգեի, բայց մի պահ հասկանում էի, որ գտնվում եմ ոչ թե Ավանգարդում կամ Ստոպում, որտեղ անցկացվում են ռոք հարգները, այլ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Բայց "Smoke on the water"-ի ժամանակ էլ չդիմացա ու կանգնեցի:
    Էտ առումով մի քիչ անհարամար էր:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (27.03.2010), Yellow Raven (27.03.2010), Ռուֆուս (28.03.2010)

  11. #126
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ չգիտեր, կանգներ թե նստեր: Երբ սկզբում մենակ նվագախումբն էր նվագում, ամեն ինչ տեղն էր, ոնց որ: Իսկ հենց Գիլանը էկավ, մեկ-մեկ ուզում էի տեղից վեր կենայի ու բարձր երգեի, բայց մի պահ հասկանում էի, որ գտնվում եմ ոչ թե Ավանգարդում կամ Ստոպում, որտեղ անցկացվում են ռոք հարգները, այլ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Բայց "Smoke on the water"-ի ժամանակ էլ չդիմացա ու կանգնեցի:
    Էտ առումով մի քիչ անհարամար էր:
    Հատկապես մի քանի <<սափրագլուխներ>> կային, որոնք երևի երբեք ռոք-համերգ չէին տեսել
    Զզվում եմ էդ հայկական տախտակ բաներից

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (26.05.2010), Ռուֆուս (28.03.2010)

  13. #127
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատկապես մի քանի <<սափրագլուխներ>> կային, որոնք երևի երբեք ռոք-համերգ չէին տեսել
    Զզվում եմ էդ հայկական տախտակ բաներից
    Յառուսի ժողովուրդը ուրիշ էր:
    Հիմնական մասը երիտասարդներ էին ու 30-50 տարեկան ռոքը գնահատող խեալցի մարդիկ:
    Էտ մենակ «սափրագլուխներն» են տենց թանգ տոմսեր առնում, որ պարտեռում նստեն, որ իրանց մարդու տեղ դնեն:

  14. #128
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Յառուսի ժողովուրդը ուրիշ էր:
    Հիմնական մասը երիտասարդներ էին ու 30-50 տարեկան ռոքը գնահատող խեալցի մարդիկ:
    Էտ մենակ «սափրագլուխներն» են տենց թանգ տոմսեր առնում, որ պարտեռում նստեն, որ իրանց մարդու տեղ դնեն:
    Հը՞ն: Մերսի կոմպլիմենտների համար: Չնայած տոմսս թանկանոց չէր, բայց եթե հնարավորությունն ունենայի, անպայման ամենաթանկն էլ կգնեի:

    Ի դեպ, ես նաև հակառակ երևույթը չեմ սիրում, որ ինչ ա թե եկել ես ռոք համերգ, պիտի գլուխդ թափ տաս, պարես: Շատ ջահելներ, օրինակ, տենց էլ անում են, ու դա լավ էլ զգացվում է: Մեկը ես գլխի շարժումների ձևից միանշանակ կարող եմ ասել, թե էդ մարդ ինչքանով ա սովոր ընդհանրապես հեդբենգինգ երևույթին, դա անում է իրոք երաժշտության ազդեցության տակ, թե «ձև բռնելու» համար: Համ էլ կոնկրետ ես տրամադրված էի երաժշտությունը լսելուն, իսկ եթե պահեր կային, որ անկեղծորեն բացում էր, էդ նոր ուրիշ բան:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    HardRock (29.03.2010), Yellow Raven (27.03.2010), Yevuk (28.03.2010)

  16. #129
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Ինչ լավն էր համերգը

    Էլի եմ ուզում....
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.03.2010), Yellow Raven (28.03.2010), Yevuk (28.03.2010)

  18. #130
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն էր համերգը

    Էլի եմ ուզում....
    Դրա համար երեկ էր պետք գնալ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. #131
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար երեկ էր պետք գնալ:
    Եթե իմանայի, որ սենց լավն է լինելու, երկու օրվա համար էլ տոմս կառնեի

    Լավ, տպավորություններս ասեմ: Նախ տեղս լավը չէր, համերգի սկիզբը բավականին անկապ անցավ, Գիլլանի ձայնը ընդհանրապես չէր լսվում, եթե Գիլլանին չտեսնեի, չէի իմանա, երգում է, թե չէ: Wasted Sunsets-ի ժամանակ նոր ձայնը մի քիչ դզվեց, դրանից հետո էլ տեղս փոխեցի, մեջտեղում նստեցի, էնտեղ ձայնը համեմատաբար շատ ավելի լավն էր: Perfect Strangers-ը վերջն էր, When A Blind Man Cries-ի ժամանակ հուզվեցի, դե իսկ Smoke On The Water-ը սպանեց թողեց
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.03.2010), Yevuk (28.03.2010)

  21. #132
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատկապես մի քանի <<սափրագլուխներ>> կային, որոնք երևի երբեք ռոք-համերգ չէին տեսել
    Զզվում եմ էդ հայկական տախտակ բաներից
    Իրանք եկել էին սիմֆոնիկ երաժշտություն լսելու

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.03.2010), VisTolog (26.05.2010), Ռուֆուս (28.03.2010)

  23. #133
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Բայց ինչ լավ ա, որ ես պարտերում էի: Ըսկի ընդհանրապես չեմ էլ զգացել, որ ձայնի հետ պրոբլեմ է եղել: Սկզբից մինչև վերջ շատ նորմալ լսվում էր Գիլանի ձայնը:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (28.03.2010)

  25. #134
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Հա, մեկ էլ տեսնես էդ համերգի տեսագրությունը վաճառվելու՞ է: Ես անպայման եմ գնելու!!!!!
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  26. #135
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դիփ Փըրփլ/Deep Purple

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեկ էլ տեսնես էդ համերգի տեսագրությունը վաճառվելու՞ է: Ես անպայման եմ գնելու!!!!!
    Ամբողջ տեսագրությունը չգիտեմ, բայց երեկվա համերգից ինչ-որ մասեր գոնե տեղ են գտնելու Գիլանի բարեգործական համերգներին նվիրված DVD-ի մեջ
    Իսկ տեսագրությունը մեկ էլ տեսար Հ1-ով ցույց տան, էդքան ախատանք են արել նկարել են, երևի կցուցադրեն էլ

Էջ 9 13-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2015, 23:37
  2. Դիփ Ֆորեստ/Deep Forest
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.03.2010, 02:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •