Յան Գիլանը 2 բարեգործական համերգ կունենա Երևանում
14:55 • 04.12.09
Յան Գիլանը 2 բարեգործական համերգ կունենա Երևանում
Մարտի 26-27-ին Երևանում բարեգործական համերգներով հանդես կգա Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Համերգներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքներին: Նախագիծը իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ:
Պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, թեև ռոքի մեծ սիրահար չէ, բայց չի կարող չգնահատել Յան Գիլանի նման «մեծ երևույթին»: Դեռ երիտասարդ տարիքից ռոքի սիրահար ընկերների շնորհիվ էլ մշտապես տեղյակ է եղել ռոքի զարգացումներից:
Համերգի նախաձեռնողը «Մեդիամաքս» լրատվական գործակալությունն է, վերջինիս տնօրեն Արա Թադևոսյանի հավաստմամբ` կանեն ամեն ինչ, որ տոմսերի գները մատչելի և հասանելի լինեն դասական երաժշտության ու ռոքի բոլոր սիրահարների համար:
«Հիմնականում կատարելու են Deep Purple-ի ստեղծագործությունները` այն տարբերությամբ, որ խմբին կփոխարինի ֆիլհարմոնիկ նվագախումբը», - բացատրեց Արա Թադևոսյանը:
Կազմակերպիչների կարծում են, որ Գյումրիի այս երաժշտական դպրոցը մեծ նշանակություն ունի, քանի որ երկրաշարժից հետա մնացել է տնակային պայմաններում, բայց ունի 200-ից ավելի սան, մոտակա գյուղերի երեխաները նույնպես հաճախում էին այնտեղ:
Tert.am
Էջանիշներ