Ու քանի որ ժանրը պահանջում ա, որ քո նման մարդկանց կենացը մի փուլով չավարտվի, ես քո շնորհակալությունից հետո շնորհավորում եմ քեզ, Դավ ջան: Երջանկություն ու հաջողություն քեզ, սիրելու, ինքդ քո հոգու գոյության դիրքերում մնալու վճռականություն քեզ: Մարդիկ կան, որոնք երջանիկ են մենակ էն պատճառով, որ իրենք իրենք են, ունիկալ մարդկային տիպ են ներկայացնում ու իրենց տեսակի պաշտպաններն ու ասպետներն են: Դու էդ տեսակի մարդ ես ու էդ արդեն դատավճիռ ա` դառը թե քաղցր, հիմա չենք որոշի, բայց որ իրական մարդուն արժանի դատավճիռ ա` էդ փաստ ա: Երջանիկ ու հաջողակ եղիր, Դավ ջան, ու միշտ իմացիր, որ քո նման մարդիկ արժեք են, քո գոյության չափով արժեքը վստահված ա քեզ. ապրիր էն վստահությամբ, որ գոյությունդ արժեք ա ու իմաստավորիր թե քո, թե մտերիմներիդ գոյությունը: Իսկական մարդկանց կլանի (մի կլան էլ մենք ստեղծենք) վառ ներկայացուցչիդ նորից շնորհավոր: Լավ էղի, բռատան
![]()
Էջանիշներ