User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Խանդը որպես զենք

  1. #1
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Խանդը որպես զենք

    Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այն երևույթը, երբ աղջիկները խանդը փորձում են որպես զենք, Խթան կիրառել…
    Բացատրեմ ինչումն է հարցը…երբ նա զգում է որ դու նրա նկատմամբ անտարբեր չես, և դու էլ զգում ես որ նա քո նկատմամբ անտարբեր չէ, բայց քեզ ինչոր բան խանգարում է առաջին քայլը անել…գուցե ժամանակ է հարկավոր…գուցե հոգեվիճակտ չի համապատասխանում…գուցե ուզում ես նրան ավելի լավ ճանաչել…դե դա երևի այդքան էլ էական չէ…էականը այն է, որ դեռ դու պատրաստ չես անցնել հաջորդ փուլին…
    Եվ հանկարծ նա որոշում է, որ քեզ խթան է հարկավոր, որպեսզի կատարես առաջին քայլը…Եվ որպես խթան փորձում է կիրառել քո խանդը…այսինքն քո մոտ սկսում է Պատմել այս կամ այն տղայի մասին կամ այդ տիպի ինչոր բան, որպեսզի այսպես ասած դու մրցակցություն զգաս ու առաջ նետվես…
    Բայց իրականում օրինակ իմ վրա դա լրիվ հակառակ ազդեցությունն է գործում…Չգիտեմ միգուցե շատ դեպքերում այդ մեթոդը իրոք արդյունավետ է…մի խոսքով ինչ կասեք այս երևույթի վերաբերյալ…
    Loading your personal settings....

  2. #2
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Իմ վրա էլ է դա հակառակ ազդեցություն թողնում, բայցայդ "զենքը", հաճախ օգտագործում են նաև տղաները, ճիշտ է նրնց մոտ դա այդքն էլ լավ չի ստացվում
    Խանդը շատ մեծ ուժ է, և պետք է շատ զգուշորեն լինել նրա հետ, նամանավանդ եթե այդ խանդը քոնը չէ, քանի որ կարող է ստացվել այնպես որ կատաստրոֆիկ վերջաբան ունենա և քո և խանդողի համար!
    P.S. Սամ? քեզ ով ա բան ասել?

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Սամ ջան համոզված ես, որ նա ուզում էր դա որպես խթան օգտագործել, միգուցե որպես խոչընդոտ՞, հը՞: Գիտես այդպես վարվում է ոչ խելացի կինը, կամ խելացի կինը, որը ուզում է վանել տվյալ տղային:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    բէ... եթե նաենք էն կողմից որ տղաներն են այդ ԶԵՆՔՆ օգտագործում, իմ վրա դա լրիվ բացասական ազդեցություն ա թողնում...
    այսինքն որ սկսում է խոսել իրա "նանարիկների" մասին ես ինքս իմ մեջ մտածում եմ, էդքան լավն են գնա իրանց մոտ, ինձ էլ թող հանգիստ բա յ
    qui sine peccato est?

  5. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Ժողովուրդ իմ վրա մի խորացեք ես ուղակի իմ վրա եմ օրինակ բերել որ ոչ մեկի չնեղացնեմ…համ էլ շատ հաճախ եմ հանդիպում այդ երևույթին նաև Օտարի ասած տարբերակով…իրականում ինձ ավելի շատ հետաքրքրում է ինչու են մարդիկ կարծում որ դա արդյունավետ է…
    Loading your personal settings....

  6. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ իմ վրա մի խորացեք ես ուղակի իմ վրա եմ օրինակ բերել որ ոչ մեկի չնեղացնեմ…համ էլ շատ հաճախ եմ հանդիպում այդ երևույթին նաև Օտարի ասած տարբերակով…իրականում ինձ ավելի շատ հետաքրքրում է ինչու են մարդիկ կարծում որ դա արդյունավետ է…
    որտև... եսիմ... ինքնահաստատման խնդիրներ կան... "բա մի հատ ցույց չտամ որ ես էլի ուզողներ ունեմ, մենակ ինՔը չի" աաա, չեմ սիրում սենց բաներ
    qui sine peccato est?

  7. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    որտև... եսիմ... ինքնահաստատման խնդիրներ կան... "բա մի հատ ցույց չտամ որ ես էլի ուզողներ ունեմ, մենակ ինՔը չի" աաա, չեմ սիրում սենց բաներ
    Բայց ախր ինչ ինքնահաստատման մասին կարող է խոսք գնալ…երբ խաղում են ինչ որ մեկի զգացմունքների հետ…էէ իմ կարծիքով դա Սադիզմա
    Loading your personal settings....

  8. #8
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ախր ինչ ինքնահաստատման մասին կարող է խոսք գնալ…երբ խաղում են ինչ որ մեկի զգացմունքների հետ…էէ իմ կարծիքով դա Սադիզմա
    Անձամբ իմ համար դա անընդունելի տարբերակ է, քանի որ եթե երկուսն էլ համակրում են իրար, ապա առաջին հերթին դա կարելի է շատ ավելի լավ ձևով ցույց տալ, քան թե խանդ առաջացնելով, երկրորդ, եթե սիրո մեջ որևէ մեկը փորձում է դիմել խորամանկության, կամ հաշվարկ է կատարում որևէ արդյուքի հասնելու համար, ապա այդտեղ, ըստ իս, չի կարող լինել մաքուր սեր: Իմ կարծիքով, որպեսզի որևէ մեկը խանդի մյուսին, նախ, պետք է որ այդ մեկը սիրի տվյալ մարդուն նոր մտածի խանդի մասին, իսկ այդ «սկզբնական փուլում» դեռ պարզ չե, թե նրաք սիրում են իրար,թե պարզապես համակրում: Իսկ այդ հաջորդ քայլ ասածը ես ենթադրում եմ որ «Ես քեզ սիրում եմ, արի ընկերություն անենք» փուլն է հա՞, եթե այո, ապա ասեմ, իմ կարծիքով Ես քեզ սիրում եմ ասելով չե, որ պետք է ցույց տաս քո սերը: Ինձ թվում է որ «Ես քեզ սիրում եմ»-ը մի տեսակ պարտադիր ատրիբուտ է դեռ լրիվ չհասունացած, չձևավորված մարդկանց (հիմնականում աղջիկների) մոտ, կարծես թէ նրանց մոտ կա այսպիսի կարծիք, եթե սիրում է, ապա ինչո՞ւ չի ասում, իսկ ինչ վերաբերվում է «արի ընկերություն անենք» մասին, ապա դա ըստ իս ամենահիմար արտահայտությունն է, որը երբևէ կարող է անել հասուն, գիտակից մարդը, որովհետև ընկերություն առաջարկով չեն անում, իսկ եթե սիրում են, ապա ոչ ընկերություն անելու, կամ ընկերներ դառնալու համար:
    Կարճ ասած. խանդ առաջացնելով ստիպել ինչ որ մեկին խոստովանելու իր զգացմունքները համարում են անընդունելի, ավելին ասեմ, եթե իրոք աղջիկը կամ տղան զգում են որ միմյանց համակրում են և երկուսն էլ ուզում են որպեսզի լինեն միասին, ապա հեչ պարտադիր չի ասել «Ես քեզ սիրում եմ», օրինակի համար նրանցից ավելի համարձակը, ասենք, կարող է պարզապես համբուրել մյուսին և այդքանով արդեն ամեն ինչ ասված լինի:
    Վերջին խմբագրող՝ Kheranyan: 06.08.2007, 14:01:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  9. #9
    Dark side of the Force Darth Vader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    ՑԱՎՈՏ ՏԵՂԻՍ ԿՊԱՔ: Խանդը որպես զենք որ օգտագործում են, ախր չեն էլ մտածում, որ ցանկացած զենք օգտագործվում ա կամ պաշտպանվելու կամ ոչնչացնելու համար, ու ես դեպքում էլ էֆէեկտը նույնն ա: Աղջիկը որ տղուն ինչ-որ ուրիշ մեկի մասին ա սկսում պատմել, չի մտածում, որ եդ տղեն կարող ա ասի, թե որ "իմ մոտ դրա մասին ա ասում, ուրեմն հասկացնում ա, որ իրանից հեռու մնամ, կամ իրոք իրան ա սիրում, ես հեչ, կամ ել լավագույն դեպքում ինձ ընդունում ա որպես ախպեր, ընկերոջ դերում ես չկամ", ու էլի սենց բաներ, ու շատ դեպքերում տղու մոտ անվստահություն ա առաջ բերում, կասկածում ա, արժի գոնէ փորձել, թե միանգամից իրան ցրի եդ աղջկա կյանքից:
    Esse est persipi

  10. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում KHT-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե սիրո մեջ որևէ մեկը փորձում է դիմել խորամանկության, կամ հաշվարկ է կատարում որևէ արդյուքի հասնելու համար, ապա այդտեղ, ըստ իս, չի կարող լինել մաքուր սեր:
    Այսքան տեղի հետ լրիվ համամիտ եմ…
    Իմ կարծիքով, որպեսզի որևէ մեկը խանդի մյուսին, նախ, պետք է որ այդ մեկը սիրի տվյալ մարդուն նոր մտածի խանդի մասին, իսկ այդ «սկզբնական փուլում» դեռ պարզ չե, թե նրաք սիրում են իրար,թե պարզապես համակրում:
    Գիտես այսքանի հետ համամիտ չեմ…քանի որ հարաբերությունների այդ փուլում մարդկանց մոտ կարող է լինել /և սովորաբար լինում է/ սիրահարվածություն և օրինակ իմ մոտ խանդ առաջանում է նույնիսկ այդ փուլում …այնպես որ պարտադիր չի որ խանդը լինի սիրո արդյունք , ցանկացած սիրահարված մարդ իմ կարծիքով խանդում է և խանդում է ավելի ուժեղ քան սիրող մարդը…

    Իսկ այդ հաջորդ քայլ ասածը ես ենթադրում եմ որ «Ես քեզ սիրում եմ, արի ընկերություն անենք» փուլն է հա՞, եթե այո, ապա ասեմ, իմ կարծիքով Ես քեզ սիրում եմ ասելով չե, որ պետք է ցույց տաս քո սերը: Ինձ թվում է որ «Ես քեզ սիրում եմ»-ը մի տեսակ պարտադիր ատրիբուտ է դեռ լրիվ չհասունացած, չձևավորված մարդկանց (հիմնականում աղջիկների) մոտ, կարծես թէ նրանց մոտ կա այսպիսի կարծիք, եթե սիրում է, ապա ինչո՞ւ չի ասում, իսկ ինչ վերաբերվում է «արի ընկերություն անենք» մասին, ապա դա ըստ իս ամենահիմար արտահայտությունն է, որը երբևէ կարող է անել հասուն, գիտակից մարդը, որովհետև ընկերություն առաջարկով չեն անում, իսկ եթե սիրում են, ապա ոչ ընկերություն անելու, կամ ընկերներ դառնալու համար:
    Կարճ ասած. խանդ առաջացնելով ստիպել ինչ որ մեկին խոստովանելու իր զգացմունքները համարում են անընդունելի, ավելին ասեմ, եթե իրոք աղջիկը կամ տղան զգում են որ միմյանց համակրում են և երկուսն էլ ուզում են որպեսզի լինեն միասին, ապա հեչ պարտադիր չի ասել «Ես քեզ սիրում եմ», օրինակի համար նրանցից ավելի համարձակը, ասենք, կարող է պարզապես համբուրել մյուսին և այդքանով արդեն ամեն ինչ ասված լինի:
    Այս մասի վերաբերյալ կասեմ հետևյալը…իմ կարծիքով սիրահարված մարդը շատ ժամանակ տեսնում է այն ինչ ցանկանում է, այլ ոչ թ իրականությունը…շատ ժամանակ նրան կարող է թվալ, որ իր սիրո օբյեկտը իրեն սիրում է, երբ նա ասենք թեթև հայացք է նետում իր վրա … քանի որ նրա ցանկությունը այդ հոգեվիճակում գտվելու ժամանակ ամբողջովին կամ մասամբ ճնշում է իրականության ընկալումը…և այդ ժամանակ նրան շատ դժվար է հասկանալ, որն է իրական որը մտացածին…և իմ կարծիքով սիրահաված մարդուն օդի ու ջրի պես հարկավոր է խոստովանել իր զգացմունքը և լսելով նրա պատասխանը նոր վերջնականապես կողմնորոշվել իր զգացմունքերի, ցանկությունների և մտքերի լաբիրինթոսում…ինչևէ չեմ կարծում, որ հենց այդպես համբուրելը ճիշտ որոշում կլինի քանի որ այդ դեպքում հասցված ապտակը կարող է դանակի շեղբից ավելի խորը մխրճվել և վնասել սիրտը՝ թողելով այնպիսի սպիեր, որոնք երբեք չեն բուժվի …

  11. #11
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասի վերաբերյալ կասեմ հետևյալը…իմ կարծիքով սիրահարված մարդը շատ ժամանակ տեսնում է այն ինչ ցանկանում է, այլ ոչ թ իրականությունը…շատ ժամանակ նրան կարող է թվալ, որ իր սիրո օբյեկտը իրեն սիրում է, երբ նա ասենք թեթև հայացք է նետում իր վրա … քանի որ նրա ցանկությունը այդ հոգեվիճակում գտվելու ժամանակ ամբողջովին կամ մասամբ ճնշում է իրականության ընկալումը…և այդ ժամանակ նրան շատ դժվար է հասկանալ, որն է իրական որը մտացածին…և իմ կարծիքով սիրահաված մարդուն օդի ու ջրի պես հարկավոր է խոստովանել իր զգացմունքը և լսելով նրա պատասխանը նոր վերջնականապես կողմնորոշվել իր զգացմունքերի, ցանկությունների և մտքերի լաբիրինթոսում…ինչևէ չեմ կարծում, որ հենց այդպես համբուրելը ճիշտ որոշում կլինի քանի որ այդ դեպքում հասցված ապտակը կարող է դանակի շեղբից ավելի խորը մխրճվել և վնասել սիրտը՝ թողելով այնպիսի սպիեր, որոնք երբեք չեն բուժվի …
    Ես քեզ հետ համամիտ եմ, և հենց դրա համար ես ասել եմ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, քանի որ դա լոկ իմ սուբյեկտիվ տեսակետն է և այն կարող է ոմանց համար լինել ընդունելի, իսկ ոմանց համար խիստ անընդունելի, սակայնկա այսպիսի մի ասացվածք «Յուրաքանչյուր ոք չափում է դիմացինին իրենով», և քանի որ ես շատ ավելի ռեալիստ եմ, քան իդեալիստ կամ ռոմանտիկ անձնավորություն, ապա ինձ համար հասցված ապտակը շատ ավելի գերադասելի է, քան անորոշությունը, քանի որ հասցրած ապտակից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, իսկ երակարատև անորոշությունից կարող ես նույնիսկ խելագարվել:

    Գիտես այսքանի հետ համամիտ չեմ…քանի որ հարաբերությունների այդ փուլում մարդկանց մոտ կարող է լինել /և սովորաբար լինում է/ սիրահարվածություն և օրինակ իմ մոտ խանդ առաջանում է նույնիսկ այդ փուլում …այնպես որ պարտադիր չի որ խանդը լինի սիրո արդյունք , ցանկացած սիրահարված մարդ իմ կարծիքով խանդում է և խանդում է ավելի ուժեղ քան սիրող մարդը…
    Թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանզի ես գտնում եմ որ խանդելու առաջին պայմանը սիրելն է, թեպետ դա էլ պայման չե, եթե իրոք սիրում ես մեկին, ապա վստահում ես, հավատում ես նրան, և եթե հավատում ես ուրեմն խանդելու առիթ չունես, քանի որ խանդի հիմքում, ըստ իս, ընկած է կա՛մ կասկածը, կա՛մ տվյալ մարդուն կորցնելու վախը, կա՛մ անառողջ միտքը, իսկ քո ասածը պարզապես վախի տարատեսակ է, այլ ոչ թե խանդ, քանի որ հենց քո նշած սիրահարվածության ժամանակ դու ամբողջովին չես ճանաչում դիմացիցիդ և քո մեջ առաջանում է վախ որ կարող է նա քոնը չլինել, և հենց այդ պատճառով սկսում ես ինքդ քո մեջ եռալ և քեզ թվում է թե դու խանդում ես:

    Հ.Գ Ամեն դեպքում էլի եմ ասում, խանդ առաջացնելով, կոնկրետ իմ դեպքում, հաստատ ոչ մի լավ արդյունքի չեն հասնի:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  12. #12
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Ես քեզ հետ համամիտ եմ, և հենց դրա համար ես ասել եմ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, քանի որ դա լոկ իմ սուբյեկտիվ տեսակետն է և այն կարող է ոմանց համար լինել ընդունելի, իսկ ոմանց համար խիստ անընդունելի, սակայնկա այսպիսի մի ասացվածք «Յուրաքանչյուր ոք չափում է դիմացինին իրենով», և քանի որ ես շատ ավելի ռեալիստ եմ, քան իդեալիստ կամ ռոմանտիկ անձնավորություն, ապա ինձ համար հասցված ապտակը շատ ավելի գերադասելի է, քան անորոշությունը, քանի որ հասցրած ապտակից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, իսկ երակարատև անորոշությունից կարող ես նույնիսկ խելագարվել:
    Այո միգուցե և ապտակը իրոք ավելի լավ որոշում է քան անորոշությունը, սակայն իրականում ես ոչ թե խոսում էի անորոշության և համբույրի փոխհարաբերության այլ համբույրի և խոստովանության…այսինքն իմ կարծիքով ավելի լավ է խոստովանել քո զգացմունքները և վերջնականապես կողմնորոշվել քո մտքերի լաբիրինթոսում քան համբուրել , քանի որ ինչու չէ դու նրան էլ միգուցե վիրավորես այդ համբույրով…
    Սակայն խոստովանելն էլ այդքան հեշտ չի /օրինակ կոնկրետ իմ համար /դրա համար էլ պետք է հասնես ինչոր կոնկրետ հոգեբանական վիճակի, երբ զգաս պահը և խոստովանես…և սխալ է երբ այդ վիճակում մարդու վրա փորձում են "կատալիզատորներ" կիրառել…
    Չնայած նորից եմ կրկնում 1000 մարդ 1000 կարծիք և մետեցում…գուցե տարիներ անց ես էլ քո հետ համաձայնվեմ

    Թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանզի ես գտնում եմ որ խանդելու առաջին պայմանը սիրելն է, թեպետ դա էլ պայման չե, եթե իրոք սիրում ես մեկին, ապա վստահում ես, հավատում ես նրան, և եթե հավատում ես ուրեմն խանդելու առիթ չունես, քանի որ խանդի հիմքում, ըստ իս, ընկած է կա՛մ կասկածը, կա՛մ տվյալ մարդուն կորցնելու վախը, կա՛մ անառողջ միտքը, իսկ քո ասածը պարզապես վախի տարատեսակ է, այլ ոչ թե խանդ, քանի որ հենց քո նշած սիրահարվածության ժամանակ դու ամբողջովին չես ճանաչում դիմացիցիդ և քո մեջ առաջանում է վախ որ կարող է նա քոնը չլինել, և հենց այդ պատճառով սկսում ես ինքդ քո մեջ եռալ և քեզ թվում է թե դու խանդում ես:
    Քո նկարագրածը ես համարում եմ խանդի մի տեսակ…

  13. #13
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Խանդով զինվելը վատ չի...դրանով կռվելն ա վատ...

  14. #14
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Իմ կարծիքով խանդով բոլորն են զինված, բայց այն օգտագործելիս լիովին զինաթափ կլինես և ի վերջո կպարտվես
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  15. #15
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խանդը որպես զենք

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով խանդով բոլորն են զինված, բայց այն օգտագործելիս լիովին զինաթափ կլինես և ի վերջո կպարտվես
    Երեխեք Մի հատ Թեման կարդացեք նոր Պոստ արեք էլի՜ ……Այս տեման ուրիշ թեմայովա դուք լրիվ ուրիշ բան եք գրում…լավ գոնե առաջի Գրառումը կարդացեք
    Loading your personal settings....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  2. Ինչ հետևանքներ կարող է ունենալ խանդը
    Հեղինակ՝ Hasik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 111
    Վերջինը: 20.10.2013, 23:14
  3. Խանդը և խանդող մարդիկ
    Հեղինակ՝ A.r.p.i., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 28.11.2010, 20:27
  4. Գրառումներ: 182
    Վերջինը: 19.01.2010, 20:55
  5. Ում է զենք պետք և ինչ նպատակների համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.05.2008, 14:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •