Այո միգուցե և ապտակը իրոք ավելի լավ որոշում է քան անորոշությունը, սակայն իրականում ես ոչ թե խոսում էի անորոշության և համբույրի փոխհարաբերության այլ համբույրի և խոստովանության…այսինքն իմ կարծիքով ավելի լավ է խոստովանել քո զգացմունքները և վերջնականապես կողմնորոշվել քո մտքերի լաբիրինթոսում քան համբուրել , քանի որ ինչու չէ դու նրան էլ միգուցե վիրավորես այդ համբույրով…Ես քեզ հետ համամիտ եմ, և հենց դրա համար ես ասել եմ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, քանի որ դա լոկ իմ սուբյեկտիվ տեսակետն է և այն կարող է ոմանց համար լինել ընդունելի, իսկ ոմանց համար խիստ անընդունելի, սակայնկա այսպիսի մի ասացվածք «Յուրաքանչյուր ոք չափում է դիմացինին իրենով», և քանի որ ես շատ ավելի ռեալիստ եմ, քան իդեալիստ կամ ռոմանտիկ անձնավորություն, ապա ինձ համար հասցված ապտակը շատ ավելի գերադասելի է, քան անորոշությունը, քանի որ հասցրած ապտակից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, իսկ երակարատև անորոշությունից կարող ես նույնիսկ խելագարվել:
Սակայն խոստովանելն էլ այդքան հեշտ չի /օրինակ կոնկրետ իմ համար /դրա համար էլ պետք է հասնես ինչոր կոնկրետ հոգեբանական վիճակի, երբ զգաս պահը և խոստովանես…և սխալ է երբ այդ վիճակում մարդու վրա փորձում են "կատալիզատորներ" կիրառել…
Չնայած նորից եմ կրկնում 1000 մարդ 1000 կարծիք և մետեցում…գուցե տարիներ անց ես էլ քո հետ համաձայնվեմ
Քո նկարագրածը ես համարում եմ խանդի մի տեսակ…Թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանզի ես գտնում եմ որ խանդելու առաջին պայմանը սիրելն է, թեպետ դա էլ պայման չե, եթե իրոք սիրում ես մեկին, ապա վստահում ես, հավատում ես նրան, և եթե հավատում ես ուրեմն խանդելու առիթ չունես, քանի որ խանդի հիմքում, ըստ իս, ընկած է կա՛մ կասկածը, կա՛մ տվյալ մարդուն կորցնելու վախը, կա՛մ անառողջ միտքը, իսկ քո ասածը պարզապես վախի տարատեսակ է, այլ ոչ թե խանդ, քանի որ հենց քո նշած սիրահարվածության ժամանակ դու ամբողջովին չես ճանաչում դիմացիցիդ և քո մեջ առաջանում է վախ որ կարող է նա քոնը չլինել, և հենց այդ պատճառով սկսում ես ինքդ քո մեջ եռալ և քեզ թվում է թե դու խանդում ես:![]()





Մեջբերել

... մինչ նոր հանդիպում
……Այս տեման ուրիշ թեմայովա դուք լրիվ ուրիշ բան եք գրում…լավ գոնե առաջի Գրառումը կարդացեք
հա, ես էլ գրառումը չէի կարդացել...

Էջանիշներ